Jump to content

ծիծաղել

Վիքիբառարան-ից

Հայերեն

ծիծաղել

Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ ծի•ծա•ղել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Բայ

  1. ծիծաղ արձակել, ծիծաղի ձայն հանել
  2. դեմքին՝ շրթունքներին՝ աչքերին ծիծաղի արտահայտություն տալ, դեմքով՝ աչքերով ուրախություն՝ ցնծություն արտահայտել   Նրանք խոսում էին, ծիծաղում և յուրաքանչյուրը լի գոհականությամբ արտահյտում էր յուր ուրախությունը։ (Րաֆֆի)
  3. մեկին՝ մի բան ծաղրի ենթարկել, ծաղրել  Երգիծաբանը ծիծաղում է առողջ, բայց անողոք ծիծաղով։ (Սովետական Հայաստան)   Նա ամեն անգամ քաթը գլորելուց քահ-քահ ծիծաղում էր և կանչում ուստա Նազարին։
  4. թեթև ծաղրի ենթարկել, կատակով ծաղրել, ձեռ առնել  Աղջիկների նրան Պետու հարս էին ասում ու ծիծաղում: (Ակսել Բակունց)
  5. պայծառ կերպով երևալ, շողալ, փայլել (փխբ․)  Արևն… ծիծաղում է ինձ։ Հովհաննես Հովհաննիսյան
  6. բացվել, ծագել (օրվա՝ լույսի՝ գարնան և այլն մասին) (փխբ․)  Խորհրդային… հայրենիքին քսան գարուն է ծիծաղել: (Մ. Խերանյան)
  7. ուրախ լինել, ցնծալ (փխբ․)  Ու ծիծաղում է հոգիս քո սիրով։
  8. ուրախալից լինել, երջանիկ՝ երջանկավետ՝ երանավետ լինել (փխբ․)  Յոթերորդը, որ երգում էր, երգում միայն երգի համար, կյանքը նրան միշտ ծիծաղեց: (Գ. Դ. Անունցիո)
  9. բուսականությամբ՝ կանաչով վետվետել՝ ծփալ (փխբ․)  Ծիծաղում են դաշտ ու ծաղիկ, ծաղկում նրա ձեռքի տակ։ (Մ. Խերանյան)
  10. վետվետել, թեթև ալեկոծությամբ ծփալ (փխբ․)  Ծիծաղում է լիճը լուսե։ (ԳԹ)
  11. բարեբաստիկ լինել, հաջողություն պարգևել (փխբ․)  Բախտ չէ, որ ծիծաղում է ինձ։ (Մուրացան)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. խնդալ, ժպտալ, ծիծ(ա)ղկտալ, հռհռալ, քրքջալ, քչքչալ, քռքռալ, կարկաչել, կչկչալ, խախանջել, քահքահել, ճխալ, փռթկալ, փռթկացնել, պռպռթալ, փխկալ, պլխտալ, ղնջրտալ, (գվռ․)՝ ժմնալ, կեղալ, (գվռ․)՝ ժնգռնել, ժնգռտալ, քեքել, քեքևել, ծիծաղը բռնել, ծիծաղը գալ, ծիծաղից թուլանալ, ծիծաղից մեռնել, ծիծաղից պայթել, ծիծաղից պատռվել, ծիծաղիղ ուշաթափվել, ծիծաղից ուշաթափ լինել
  2. տե՛ս ծաղրել
  3. տե՛ս ցնծալ

Արտահայտություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]