վարձու աշխատանք կատարել (մտավոր գործունեության բնագավառում կամ ֆիզիկական բնույթի, բայց ոչ թե արտադրության մեջ, այլ որևէ կարգի սպասարկությամբ) ◆Հայրը ծառայում էր պետական հիմնարկում որպես գործավար։
աշխատել իբրև ծառա
զինվորական ծառայություն կատարել, զինվորական լինել
սպասավորել, սպասարկել (հանգամանքների բերումով, ըստ անհրաժեշտության ևն, բայց ոչ ի պաշտոնե) ◆Ոտքի վրա մեզ պատվելու համար ծառայում էին հարսները։(Րաֆֆի)
մեկի անձնական պետքերը հոգալ, մեկին սպասարկել, անձնական ծառայություններ մատուցել ◆Նուբարը լուրջ բարկանում Էր նրա վրա, ամաչում էր, որ Նահապետը տղամարդ լինելով, ծառայում էր իրեն։(Հրաչյա Քոչար)
մեկին ենթարկվելով՝ մեկի ենթական՝ ստորադրյալը լինելով նրա թելադրանքները՝ պահանջները՝ հրամանները հլությամբ կատարել ◆Ոչ մի պաշտոն չէր կարող ինձ համար ավելի սիրելի լինել, քան մի թագուհու ծառայել:(Մուրացան)
(փխբ․) ենթարկվել, հպատակվել, ենթակա դառնալ ◆Այժմ ՆԱՏՕ-ն ծառայում է ԱՄՆ-ի և Բոննի միլիտարիզմին։
մեկին իր օգնությունն առաջաըկել՝ մատուցել ◆Ինչո՞վ կարող եմ ծառայել ձեզ, ասացե՛ք, ես պատրաստ եմ ամեն ինչ անել ձեզ համար։ (Ֆ. Նիբել, Զ. Բեյլի)
(փխբ․) նվիրվել, զինվորագրվել որևէ բանի ◆Կկամենար, այո՛, ծառայել փրկության գործին։(Մուրացան)
գործառել ըստ իր դերի՝ նշանակության, իր դերը կատարել (մարմնի անդամների՝ իրերի՝ գործիքների մասին), աշխատել, բանել ◆Մարմնի անդամները որոշեցին այլևս չծառայել գլխին։ Փոկանիվը ծառայում է որող բոլորակը պտտեցնելուն։
Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230էջ, ISBN 978-99941-1-933-2։