Jump to content

իղձ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ իղձ վանկեր՝ իղձ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Հնդեվրոպական ծագման վարկածները կապված են հնչյունական կամ իմաստային դժվարությունների հետ. հմմտ. մի կողմից ռուսերեն алкать «փափագել, տենչալ, ըղձալ» (հնդեվրոպական *elk-), մյուս կողմից՝ հայերեն գեղձ «փափագ, իղձ, բաղձանք» (*uel-):

Գոյական

  1. ներքին բուռն ձգտում որևէ բանի հասնելու` որևէ բան գլուխ բերելու` ի կատար ածելու փափագ, ցանկություն, ըղձանք տենչանք  Խեղճ մարդու միակ իղձն էր, որ թողնես այնտեղ նրանց և գաս մտնես ծնողիդ օջախը։ (Շիրվանզադե)  Իշխանուհի թե աղքատ, մոր մը իղձը միշտ նույնն է, ամուսնացնել զավակը։ (Արփիար Արփիարյան)
  2. պատվեր` խնդրանք, որ արտահայտվում է խոսքով  Քո սուրբ պատվերները ճիշտ չեմ կատարել, թողել եմ ըղձերդ անկատար, մայրի՛կ։ (Ջիվանի)  Յուր ուրախությունը քո իղձերը կատարելու մեջ էր տեսնում։ (Մուրացան)
  3. սիրո, կրքի տենչեր  Վառում ես ու բորբոքում իղձ ու տենչանք անհագուրդ։ Եղիշե Չարենց  Բաղձանքներին նրա և ըղձերին վարար կապանքներ են դրել նրանք բազմապիսի։ Եղիշե Չարենց
  4. աղոթք, մաղթանք  Իղձ եմ արել աստծուն։

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. փափագ, տենչ, ցանկություն

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. իղձը փորումը մնալ - փափագը չկատարված մեռնել, մուրազաչոր լինել  Խեղճի իղձը փորումն է մնում։ (Պերճ Պռոշյան)

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]