ժողովուրդ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ʒɔʁɔˈvuɾd]
վանկեր՝ ժո·ղո·վուրդ
Գոյական
- Երկու կամ ավել անձերի խումբ։ ◆ Ժողովրդի միջից հանկարծ քահանային տրվեց մի հարց։ (Ավետիք Իսահակյան) ◆ Ժողովուրդը երկար ծափահարում է երգչուհուն։ ◆ Բազմաթիվ ժողովուրդ, որ ուղեկցում էր նրա դագաղին, եկավ մինչև… հանգստարանը։ (Մուրացան) ◆ Սուտ մեռուկ էր արել, որ գլխին ժողովուրդ հավաքի։ (Նաիրի Զարյան)
- երկրի տերության բնակչությունը ◆ Սովետական ժողովուրդը հսկայական խանդավառությամբ ընդունեց յոթնամյա պլանը (Մամուլ)։
- որևէ ազգի բոլոր անհատների ամբողջությունը։ ◆ Տանուտեր Խաչոն որպես ժողովրդից ընտրված գյուղի գլխավորը, որպես պաշտոնական անձն, միշտ հարաբերություններ ուներ կապալառուի հետ։ (Րաֆֆի) ◆ Մի բնակավայր երկու տարբեր ժողովրդով, որոնք ունեին իրենց առանձին սովորությունները, առանձին շահերը։ (Ակսել Բակունց)
- մարդիկ, մարդկանց բազմություն ◆ Ամեն մի ժողովրդի մեծության առաջին նշանը իր գրականությունն է։ Հովհաննես Թումանյան ◆ Նա զգաց, որ իրենց դեմ է եղել հայ ժողովրդի խիղճը։ Դերենիկ Դեմիրճյան
- որևէ պետության ամբողջություն։ ◆ Մենք երկուսս էլ ոչխարների փոխարեն ժողովուրդ ենք կառավարում։ ◆ Այ քեզ մեծ ժամ, լավ ժողովուրդ: Հովհաննես Թումանյան
- որևէ երկրիէ ազգի հիմնական աշխատավորական զանգվածը, որ հակադրվում է ունևոր, իշխող, շահագործող դասին ◆ Իմացեք, որ ժողովրդի քնարը… Չի կարող ստել։ (Ավետիք Իսահակյան) ◆ Եվ սիրում է ժողովրդի լեգենդները ու բալլադները, Ականջ կանի նա հաճույքով։ Հովհաննես Թումանյան
- հպատակներ ◆ Այսինչ թագավորն այս ժամանակին, իր ժողովուրդը հանձնեց ռուսին։ Հովհաննես Թումանյան ◆ Քո ժողովուրդն ենք մենք։ (Դանիել Վարուժան) ◆ Մելիքներն կիրենց ժողովրդի հետ վերադարձան գաղթականությունից։ (Րաֆֆի)
- (իրավ․) միջազգային իրավունքի սուբյեկտ է հանդիսանում ժողովուրդը, որը առաջին անգամ նման կարգավիճակով հանդես եկավ 1945 թվականին, երբ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ամրագրվեց «ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում»
Հոմանիշներ
[խմբագրել]- ազգ, ազգություն
- ազգաբնակություն
- բազմություն, ամբոխ
Արտահայտություններ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Գրգեարյան Հ․Ղ․, Հարությունյան Ն․Մ․, Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան (խմբ. Ավագյան Գ․Ե․), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1982 — 408 էջ։
- Վ․Վ․ Փիլիպոսյան, Մարդու իրավունքների անգլերեն-ռուսերեն-հայերեն բացատրական բառարան («Երիտասարդ ինտելեկտուալների միություն» հիմնադրամի մատենաշար), Երևան, 1997 — 67 էջ։
- Մ․Մ․ Ռոզենտալի, Փիլիսոփայական բառարան (Հայաստան), Երևան, 1975 — 468 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլ չունեցող հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Քաղվածք/Ավետիք Իսահակյան
- Քաղվածք/Մուրացան
- Քաղվածք/Նաիրի Զարյան
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ակսել Բակունց
- Քաղվածք/Հովհաննես Թումանյան
- Քաղվածք/Դերենիկ Դեմիրճյան
- Քաղվածք/Դանիել Վարուժան
- Հայերեն բառեր իրավական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Տնտեսական աշխարհագրության տեղեկատու բառարան» գրքից
- Բառեր «Մարդու իրավունքների անգլերեն-ռուսերեն-հայերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Փիլիսոփայական բառարան (1975)» գրքից