Jump to content

գանգատ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ գանգատ վանկեր՝ գան•գատ 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Թերևս բնիկ հնդեվրոպական՝ * ghan- «բերանը լայն բաց անել, հորանջել» արմատից կազմված կրկնավոր ձև (կամ, թերևս, * ghan-u-՞). հմմտ. հունարեն χανυω, χανυσσω՝ «բաց բերանով խոսել» (ըստ Հեսիոքոսի), հին իռլանդերեն gana «բաց անել, չռել, պահանջել, ձգտել, ցանկալ»։

Գոյական

  1. տրտունջ, բողոք, դժգոհություն  Սմբատը փախչում էր տնից՝ այս գանգատներից ազատվելու համար։ (Շիրվանզադե)
  2. պաշտոնական բողոք որևէ անձի, հիմնարկի և այլն ապօրինի կամ անճիշտ գործողության՝ արարքի դեմ
  3. (իրավ․) դատվողի բողոքը վճռաբեկ ատյանին, դատարանի վճռի դեմ
  4. հայց, դատական մարմնին ներկայացվող դիմում որևէ գործով  Դրանք, գլխավորապես վաշխառուներ են, որոնցից մեկն այս օրերս գանգատ է տվել նրա դեմ նահանգական դատարանին։ (Նար-Դոս)
  5. (իրավ․) իրավական փաստաթուղթ ուղղված պետական, հասարակական մարմնին կամ այդ մարմինների պաշտոնատար անձանց որևէ մի կոնկրետ անձի (քաղաքացի, հասարակական կազմակերպություն, հիմնարկ և այլն) իրավունքների և օրինական շահերի խախտման մասին
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. բողոք, տրտունջք, դժգոհություն, դժգոհանք, գանգատանք, քրթմնջյուն, տրտնջյուն, քրթմնջոց, փնթփնթոց, մրթմրթոց
  2. հայց (իրավ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. գանգատ անել - գանգատվել  Գանգատ ես արել,- հարցրեց Արզումանը։ (Ակսել Բակունց)  Ի՞նչ անեմ հապա, Որ լաց չլինեմ,- գանգատ է անում Փիսոն տխրադեմ։ Հովհաննես Թումանյան
  2. գանգատ գնալ - գանգատով դիմել մեկին  Պարտքատերը գանգատ գնաց, Քյոխվեն կգա՝ կծեծի։ Հովհաննես Թումանյան
  3. գանգատ տալ - գանգատվել, բողոքել  Գանգատ տվեց ինձ վրա և պահանջում էր, որ ինձ էտապով ետ ուղարկեն։ (Անահիտ Սահինյան)
  4. գանգատ ունենալ - դժգոհ, անբավական լինել  Ամեն ինչ կարծես լավ էր և իշխանը գանգատ չուներ ոչ մի բանից։ (Նաիրի Զարյան)

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Արեն Կոբալյան, Իրավաբանական համառոտ բացատրական բառարան, Վանաձոր, 2005 — 80 էջ։