գագաթ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɡɑˈɡɑtʰ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ գա•գաթ
Ստուգաբանություն
[խմբագրել]Փոխառություն՝ աքքադերեն gaggadu (gaggadum), համեմատության համար՝ եբրայերեն` קרקר (qādhqōd):
Գոյական
- (երկրբ․) բարձրության (բլրաշարի, լեռան, լեռնաշղթայի) ամենաբարձր մաս, որից տեղանքը ցածրանում է
- լեռան ամենաբարձր մասը, կատար ◆ Արևի առաջին ճառագայթների ներքո՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով։ (Րաֆֆի)
- մարդու գլխի ամենավերին մասը ◆ [Զորականը] քունքերը ճերմակ, գագաթը ճաղատ տղամարդ էր։
- գլխի ամբողջական սկավառակը, գանգ ◆ Նա յուր պաշտողների դիակներից և գագաթներից յուր համար ամրոց հիմնեց։ (Րաֆֆի)
- աքաղաղի կատար
- (փխբ․) որևէ բանի բարձրագույն կետը՝ հատվածը՝ ծայրը ◆ Չորս կողմ մինչև երկինք բարձրանամ են ինչ–որ սև ծառեր, սուր գագաթներով, հաստ բներով։ (Շիրվանզադե) ◆ Այդ մշտարթուն պահապանները, որ ամբողջ գիշերը իրանը դիտանոցի գագաթից հսկել գիտեին շրջակայքի, այժմ քնած էին մահվան անզգա քնով (Րաֆֆի)
- (փխբ․) որևէ բանի առավել բարձր մակարդակ՝ աստիճան, բարձունք
- նույնն է՝ հորձանք
- (երկրչ․) անկյան գագաթ՝ այն կետը, որտեղ միանում են անկյունը կազմող գծերը
- (փխբ․) որևէ բնագավառի բացարձակ մեծություն, բացառիկ տաղանդ, զարգացման՝ վիճակի ամենաբարձր աստիճան, մակարդակ, գագաթնակետ ◆ Մեր ստեղծարար աշխատանքը հայրենիքը տանում է դեպի նոր շողշողուն գագաթներ: (Մամուլ)
- (երաժշտ․) ինտերվալի և ակորդի վերևի հնչյունը (ձայնը)
Հոմանիշներ
[խմբագրել]- կատար, գլուխ, սարի գլուխ, սարի ծայր
- գլխավերև
- հորձանք
- տե՛ս բարձունք
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɡɑˈɡɑtʰ]
Ստուգաբանություն
[խմբագրել]Բացատրություն
- (ֆզլգ․) ճակատային և քունքային ոսկրերի միջև տեղակայված գանգի հատվածը
Հոմանիշներ
[խմբագրել]Թարգմանություններ | |
Աղբյուրներ
[խմբագրել]- Սիլվա Ամիրյան, Արտաշես Մարտիրոսյան, Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-անգլերեն-ռուսերեն բառարան-տեղեկատու (ԵՊՀ հրատարակչություն), Երևան, 2013 — 704 էջ, ISBN 978-5-8084-1819-6։
- Դ․Ս․ Չիլինգարյան, Ե․Լ․ Երզնկյան, Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան, Գյումրի, «ՀՀ ՊՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ», 2015 — 1196 էջ։
- Ս․ Գասարջյան, Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան, Երևան, 2007 — 572 էջ։
- Կ․Ե․ Մելիք-Վրթանեսյան, Մ․ Ա․ Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, «Խորհրդային գրող», 1989 — 270 էջ։
- Հողմիկ Սարգսյան, Ռուզաննա Սարգսյան, Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան, Երևան, «Զանգակ», 2014 — 672 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն գոյականներ
- Հայերեն բառեր երկրաբանական իմաստով
- Քաղվածք/Րաֆֆի
- Քաղվածք/Ստեփան Զորյան
- Հայերեն բառեր փոխաբերական իմաստով
- Քաղվածք/Շիրվանզադե
- Հայերեն բառեր երկրաչափական իմաստով
- Քաղվածք/Մամուլ
- Հայերեն բառեր երաժշտական իմաստով
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Հայերեն բառեր ֆիզիոլոգիական իմաստով
- Բառեր «Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-անգլերեն-ռուսերեն բառարան-տեղեկատու» գրքից
- Բառեր «Պաշտպանական-անվտանգային տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ճարտարապետական և շինարարական տերմինների ռուս-հայերեն և հայ-ռուսերեն բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երաժշտական բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» գրքից