Jump to content

բացասական

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [bɑt͡sʰɑsɑˈkɑn]

Դասական ուղղագրութեամբ՝ վանկեր՝ բա•ցա•սա•կան 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Ածական

  1. բացասում պարունակող, ժխտողական, մերժողական, ժխտական  Ծերունին գլուխը բացասական կերպով շարժելով, ասաց։ (Րաֆֆի)
  2. անհաջող, սպասվածին հակառակ, նպատակին չհասնող
  3. աննպասնտ, ոչնպաստավոր, ոչ դրական
  4. վատ, հավանության անարժան, անխրախուսելի, հատկություններով՝ բնավորությամբ՝ էությամբ վատ, ոչ դրական  Ֆիլմում հաջող են կերտված բացասական կերպարները։
  5. (մաթ․) մաթեմատիկայի մեջ (—) նշան ունեցող, զրոյից ցածր  [Բազմապատկման ժամանակ] եթե երկու արտադրիչները տարբեր նշան ունեն, ապա արտադրյալը բացասական է։
  6. (ֆիզ․) էլեկտրականության այն տեսակին վերաբերող, որի մասնիկները էլեկտրոններ են
  7. տե՛ս ժխտական  բացասական մասնիկ
  8. բացասմանը վերաբերող

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. ժխտական, ժխտողական, մերժողական
  2. աննպաստ, անբարենպաստ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. (մաթ․) բացասական թիվ - բացասական նշան կրող թիվ
  2. (ուս․) բացասական գնահատական, նիշ - անբավարար գնահատական, թվանշան
  3. բացասական նշան - հանման նշանը, որ ցույց է տալիս թվի բացասական (զրոյից ցածր) լինելը
  4. բացասական պատասխան
  5. բացասական տիպ
  6. բացասական մասնիկ

Աղբյուրներ

[խմբագրել]