Jump to content

բաժակ

Վիքիբառարան-ից

Հայերեն

Արտասանություն

ՄՀԱ: [bazhak]

«բաժակ» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Ստուգաբանություն

[խմբագրել]

Փոխառություն իրանական աղբյուրից՝ * bāžak. հմմտ. հայերեն բաժանել։

Գոյական

Բաժակ

վանկեր՝ բա•ժակ 

  1. ապակյա գլանաձև անոթ, զանազան հեղուկներ խմելու համար ◆ Մի ջահել աղջիկ չխկչխկացնելով բաժակները լվանում ու թեյ էր շինում։ Հովհաննես Թումանյան
  2. (փխնն․) բաժակի պարունակությունն, որպես տվյալ հեղուկի քանակային միավոր ◆ Պատասխանեց Շմավոնը երկրորդ բաժակը խմելով։ (Նաիրի Զարյան)
  3. (բսբ․) ծաղկի թերթերն արտաքուստ շրջապատող տերևների բաժականման պսակը, որի մեջ ամփոփված է ծաղիկը ◆ Ավելուկների հետ կանգնել էին սուր փշերով ծածկված տատասկները և աղշբանք կոչվող բարձր ու լայնաթուփ բույսը, որն ուներ… դեղնավուն-սպիտակ ծաղիկներ՝ խոր բաժակներով՝ և թունավոր էր։ (Մկրտիչ Արմեն)
  4. ծաղկաթերթերի բաժականման պսակը (փխբ․)
  5. ըմպելիք, խմիչք, առավելապես՝ գինի (փխբ․)
  6. փորձություն, փորձանք (փխբ․)
  7. Թբիլիսի, Պոլիս՝ պատարագի ժամանակ օրհնված գինի, որ գործ է ածվում իբրև հաղորդություն ◆ Էլ ժամ կամ պատարագ, տերտեր կամ բաժակ ինձ չի հարկավոր։ (Խաչատուր Աբովյան) ◆ Քա, ի՞նչ կա, բաժակ է, խմե։ (Կարապետ Գաբիկյան)
  8. (խոհր․) ապակուց, հախճապակուց, ճենապակուց և այլն տարբեր ձևերի և տարողության օգտագործման աման, հարմարանք
  9. (բսբ․) կրկնակի ծաղկապատի արտաքին մասը
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. գավաթ, սկահ, սկահակ, ըմպակ, ըմպանակ, կթղա (կթխա), թաս, Սկիհ (հաղորդության), պատժանակ (մեծ), նվիրակ (ոսկի, արծաթ), ծտակն (գինու՝ փոքր), ողմազ (ջրի՝ փոքր) (բրբ․)
  2. կերան (հզվդ․)
  3. որոթ, կիվաթոս, կիփաս (մեծ), քեփուր
  4. բաժակաճառ
  5. բաժակացու
  6. բաժակատերև (բսբ․)
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. բաժակ առաջարկել - կենաց առաջարկել ◆ Բաժակ կառաջարկեմ պատվարժան հանձնաժողովո անդամոց օրերուն երկարությանը համար։ Հակոբ Պարոնյան
  2. բաժակ բռնել՝ բարձրացնել մեկի հետ - կենաց առաջարկել
  3. դառնության բաժակ - դառնություն, վիշտ, նեղություն ◆ Նա կուզենար թերևս… որ բախտը նրանից հեռացներ նրան մատուցած դառնության բաժակը։ Դերենիկ Դեմիրճյան
  4. բաժակը (մինչև մրուրը) քամել
    1. վշտերը՝ փորձանքները մինչև վերջ կրել
  5. բաժակի ընկեր
    1. մեկի հետ կերուխումի մշտական ընկեր, բաժակակից
  6. բաժակի տակ ― ափսո
  7. (բժշկ․) բաժակ գցել - բաժակի օդը վառվող բամբակով՝ թղթով և այլն նոսրացնել և դնել հիվանդի մարմնին՝ մաշկը ներս քաշելու համար
  8. բաժակ-բաժակի խփել, տալ - բաժակները իրար խփելով, իբրև բարեկամության նշան, իրար հետ խմել ◆ Քիչ հետո նրանք բաժակ-բաժակի տվին։ (Գարեգին Սևունց)
  9. համբերության բաժակը լցվել - համբերությունից դուրս գալ ◆ Համբերության բաժակը լցվեցավ․ թշնամին մինչև ծայրը հասցրեց յուր վատությունը։ (Րաֆֆի)
  10. կյանքի բաժակ - կյանքի դժվարությունները, նեղությունները ◆ Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ կյանքիս բաժակը քամած։ Եղիշե Չարենց

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Սերգեյ Ավագյան, Հայերեն-անգլերեն-ռուսերեն խոհարարական բացատրական բառարան, Երևան, «ԴԱԼԼ», 2009 — 240 էջ։
  • Հարությունյան Լ․ Վ․, Թանգամյան Տ․Վ, Զավարյան Է․ Լ․ և ուրիշներ, Բուսաբանական տերմինների ռուս-հայերեն բացատրական բառարան, Երևան, ««Հայբուսակ»», 2002 — 272 էջ։