աջ
Արտաքին տեսք
Հայերեն
- ՄՀԱ՝ [ɑt͡ʃʰ]
Դասական ուղղագրութեամբ՝
վանկեր՝ աջ
Ստուգաբանություն
[խմբագրել]Բնիկ հնդեվրոպական՝ * sədhio-՝ * sē(i)dh- «ուղիղ դեպի նպատակը գնալ, նպատակաուղղվել, դիմել» արմատից. հմմտ. հին հնդկերեն sādhati «բերում է նպատակին», sādhú «ուղիղ», sidhra «հաջողակ», հունարեն ίθύι` «ուղիղ»։
աջ1
[խմբագրել]Ածական
- ձախին հակառակ կողմում գտնվող ◆ աջ ձեռք
- մարդու աջի ուղղությամբ, տարածվող ◆ աջ կողմ
- հաջող, հաջողակ ◆ Խուդոյի բանն աջ ա։ (Պերճ Պռոշյան)
- (ռազմ․) տերմին, որով մատնանշվում է զորամիավորման հարաբերական տեղադրությունը
Հոմանիշներ
[խմբագրել]- աջակողմ, աջաթև
- աջական, աջակույս, աջ, ագահ
Արտահայտություններ
[խմբագրել]Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ | |
|
աջ2
[խմբագրել]Ստուգաբանություն
[խմբագրել]Գոյական
Հոմանիշներ
[խմբագրել]Արտահայտություններ
[խմբագրել]- աջ ես, թե ձախ - գործդ հաջող է, թե՝ անհաջող ◆ Հը՜, ա՜ջ ես, թե՝ ձախ, — ասեց Սոսը։ (Պերճ Պռոշյան)
- աջ ոտի վրա զարթնել, աջու ոտի վրա զարթնել, աջ ոտի վրա վեր կենալ, աջու ոտի վրա վեր կենալ - լավ տրամադրությամբ արթնանալ, ներկայանալ ◆ Էլ չսպասես, որ այսուհետև աջ ոտքի վրա զարթնեմ։ (Պերճ Պռոշյան)
- աջ ու ձախ խոսել - վայրիվերո, տեղի-անտեղի խոսել ◆ Տանուտեր ընտրելիս Մարկոսը աջ ու ձախ խոսում էր։ Սահակ Ամատունի
- աջն ու ձախը չգիտենալ - բոլորովին անտեղյակ՝ անփորձ լինել ◆ Դեռ աջն ու ձախը չգիտե, եկել է ուրիշներին բան է սովորեցնում։ (Ստեփանոս Մալխասյանց)
- աջը առնել -
- խոնարհվելով հոգևորականի ձեռքը համբուրել ◆ Քեցալ ի, վեր․․․ Խրիմյան Հայրիկի աջը առնիմ։ (Տմբլաչի Խաչան)
- Ղարաբաղ՝ սիրտը շահել
- աջու թև, ձեռ - գլխավոր, հիմնական օգնական ◆ Էս հայերը քու աջու թևն են։ (Խաչատուր Աբովյան) ◆ Իմ աջու ձեռ Խեչոյին․․․ վուր․․․ օխտը տարի հալալ ղուլլուղ արավ ինձ։ (Գարեգին Սևունց) ◆ Սաքոն Մովրովի աջու թևն էր։ (Պերճ Պռոշյան)
Բաղադրյալ բառեր | |
Թարգմանություններ
[խմբագրել]Թարգմանություն
Աղբյուրներ
[խմբագրել]- Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան, Երևան, «Հայաստան», 1976։
- Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտ, Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1969։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն», 1967։
- Աշոտ Մուրադի Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարան», 2009։
- Սերգեյ Աշոտի Գալստյան, Դպրոցական բառակազմական բառարան (Դպրոցական մատենաշար) (խմբ. Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Զանգակ-97» հրատարակչություն», 2011 — 230 էջ, ISBN 978-99941-1-933-2։
- Արծրուն Խանջյան, Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան, Երևան, 2009 — 39 էջ։
Կատեգորիաներ:
- Ձայնային ֆայլերով հայերեն բառահոդվածներ
- Հայերեն բառեր
- Հայերեն ածականներ
- Քաղվածք/Պերճ Պռոշյան
- Հայերեն բառեր ռազմական իմաստով
- Հայերեն գոյականներ
- Ղարաբաղի բարբառային բառեր
- Քաղվածք/Սահակ Ամատունի
- Քաղվածք/Ստեփանոս Մալխասյանց
- Քաղվածք/Տմբլաչի Խաչան
- Քաղվածք/Խաչատուր Աբովյան
- Քաղվածք/Գարեգին Սևունց
- Բառեր «Արդի հայերենի բացատրական բառարան» գրքից
- Բառեր «Ռազմական տերմինների անգլերեն-հայերեն համառոտ բացատրական բառարան» գրքից