Սուտ
Արտաքին տեսք
Սուտ, իրականությանը անհամապատասխան, ճշմարտությանը հակառակ, անիրական[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Սուտը հոգուց քար չի վերցնի,
- Ամենավտանգավոր սուտը թեթևակի խեղաթյուրված ճշմարտությունն է։
- Սուտը նման է ձնագնդի. որքան երկար այն գլորես, այնքան կմեծանա։
- Ամեն մի սուտ ձգտում է ճշմարտության նմանվել։
- Մի սուտը ծնում է մյուսը։
- Սուտը կարող է մեծ կամ փոքր լինել, ճշմարտությունն անփոփոխ մեծություն է[2]։
- Բացարձակ սուտը վիրավորական է։
- Ալեն
- Եթե դա ճիշտ չէ, ապա բոլորովին էլ վատ չի հորինված։
- Բրունո
- Երբ մարդ մոլորվում է, դա յուրաքանչյուրը կարող է տեսնել, երբ նա ստում է, կնկատի ոչ ամեն ոք։
- Քամու առևտուր անելը` մեծագույն վարպետություն է։
- Գրասիան
- Ամենից դյուրինն ինքն իրեն խաբելն է։
- Սատանային խաբելը մեղք չէ։
- Դեֆո
- Մարդկանց խաբելն այնքանով է վտանգավոր, որ վերջ ի վերջո սկսում ես խաբել ինքդ քեզ։
- Դուզե
- Այնքան գարշելի սուտ է լինում, որ մենք ավելի ամաչում ենք այն լսել, քան կրկնել։
- Դևալ
- Շահախնդրությունը խոսում է բոլոր լեզուներով և խաղում ուզածդ դերը, այդ թվում և անշահախնդրության դերը։
- Հատկապես հաճելի է խաբեբային քլմստորելը։
- Լաֆոնտեն
- Ստախոսները ճշմարտության ամենաոխերիմ թշնամիներն են։
- Լիխտենբերգ
- Սուտն է միայն խայտառակում, մոլորությունը` երբեք։
- Լիխտենբերգ
- Դժվար է ներողամիտ լինել նրա նկատմամբ, ով լկտիաբար ժխտում է ակնհայտը։
- Լիվիոս
- Որքան դյուրահավատ են ստախոսները. Նրանք հավատում են, թե իրենց հավատում են։
- Կենոր
- Սուտը երբեմն կարող է ճշմարտությունից տասնապատիկ անգամ ազնիվ լինել։
- Հաուպտման
- Կես ճշմարտությունը վտանգավոր է ստից. Սուտը ավելի հեշտ է ճանաչել, քան կես ճշմարտությունը, որը սովորաբար քողարկվում է կրկին խաբելու համար։
- Հիպել
- Մեղքը շատ զենքեր ունի, բայց սուտը երախակալ է, որը հարմար է գալիս նրանցից յուրաքանչյուրին։
- Հոլմզ
- Մի խաբեբայի, որը ստում է , բաժին է ընկնում հազար դյուրահավատ, որոնք նրա ետևից կրկնում են նրա սուտը։
- Մանձոնի
- Ով մտադրվել է սուտ ասել, ճշմարտությունը չի ասի։
- Չափազանցումը բարեկիրթ մարդկանց սուտն է։
- Եվ տեսնում է նա սուտը մերձավորներից յուրաքանչյուրի մեջ, քանզի մերձավորը նման է իրեն։
- Շեքսպիր
- Ստի կարթը բռնել է ճշմարտության կարպին։
- Շեքսպիր
- Ով նենգորեն արհամարհում է երախտագիտությունը, նրան ծանոթ է նաև ստի անամոթ լեզուն։
- Ստի հայրը, անկասկած, սատանան է, բայց նա անփութության պատճառով իր գաղափարը չի արտոնագրել, և այժմ նրա գյուտը խիստ տուժում է մրցակցությունից։
- Հենրի Շոու
- Սուտն ու խարդավանքը հիմարների և վախկոտների ապաստանն է։
- Չեստերֆիլդ
- Հասկացության հետ կապված է դիտավորյալ ստի միտքը։
- Ճշմարտությունից չսարսափող մարդը կարիք չունի ստից վախենալու։
- Ջեֆերսոն
- Կլոր թվերը միշտ ստում են։
- Սեմուել Ջոնսոն
- Անվստահությունը խաբում է մեզ ավելի հաճախ, քան վստահությունը։
- Ռեց
- Սուտը կարող է լինել պակաս ստանման, քան հմտորեն ընտրված ճշմարտությունը։
- Ռոստան
- Շատերը ստում են նրա համար, որ խաբեն ուրիշներին էլ` որովհետև իրենք են խաբված։
Աղբյուրներ
[խմբագրել]- Աֆորիզմներ, Երևան, 1989։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972։
- ↑ Գևորգ Հայրյան, Խոհեր և փշեր, Սովետական գրող, 1980