Արջ
Արտաքին տեսք
Արջ (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասուն։
Ժողովրդական բանահյուսության մեջ
[խմբագրել]- Արջին էլ են պարել սովորեցնում[1]։
- Արջն իր քոթոթին շոյելիս ասում է ճերմակս, ոզնին իր ոզնուկին՝ փափլիկս[1]։
- Արջն իր թաթը ծծում է, բայց դրանով փորը չի կշտանում[1]։
- Արջից մազ պոկելն է օգուտ[1]։
- Արջն արջին հյուր հրավիրեց ուրիշի այգին[1]։
- Արջը հազար խաղ գիտե, հազարն էլ տանձի գլխին է[1]։
- Արջին խաղողի այգու վրա պահակ կարգեցին։ Նա ոչ ոքի այգի չթողեց, բայց խաղող էլ չմնաց[1]։
- Արջն անտառի վրա բարկացավ, անտառը չիմացավ[1]։
- Արջն իր ձագին շատ սիրելուց սեղմել, խեղդել է[1]։
- Արջի թաթը տանձին չհասավ, ասաց՝ թթու է[1]։
- Արջից փախավ, գայլի ճանկն ընկավ[1]։
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել]- Թուխ արջը և նրան ցեղակից կամչատկյան արջն ուտում են ձկան գլուխը, իսկ մարմինը դեն են գցում, իսկ սպիտակակուրծքները, ընդհակառակը, միսն ուտում, գլուխը թողնում են[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]