Անեծքներ
Արտաքին տեսք
Ուշադրություն, այս էջն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անեծք, նզովք, չարամաղթություն[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Հողեմ գլուխդ
- Ազիզդ թաղեմ
- Սիրտդ թաղեմ
- Թաղեմ բոյդ
- Դեղին ջրերն ընկնես
- Պատերը բռնած ման գաս
- Ասեղը տնկես, հովին նստես
- Դոշիդ վարդեր շարեմ
- Աստծու կրակն ընկնի ջանդ
- Ծնունդդ մեռնի
- Մուխդ մարեմ
- Քոքդ կտրվի/չորանա
- Գնալդ լինի, գալդ չլինի
- Դառը դատես, դատարկ նստես
- Սև գա վրեդ
- Լեզուդ փռթվի/չորանա
- Հերդ էդ օրը հանդում քներ
- Մուրազիդ չհասնես
- Մուրազդ փորում մնա
- Կուբոնդ (դագաղդ) դնիմ դուռը
- Գյոռբագյոռ լինես
- Ազարը (սատանան) տանի քեզ
- Նստես մսերդ թափի, կանգնես՝ ոսկորներդ
- Աչքդ բաց սատկես
- Լեշդ փռվի
- Շամփուրը դաղ անեն, սիրտըտ կոխեն
- Ջիգյարիտ գյուլլա դիպչի
- Սիրտտ էրվի, խորովվի
- Տանտ տեղե սխտոր ցանեմ
- Օխտը պորտըտ չորանա
- Հոքիտ ռըխովտ վեր կյա
- Կրակ ընգնի ջանտ, էրվես, խորովվես
- Ծըկծըկոտվես, փըքփըքոտվես, ճրերտ ճլլան
- Կերածտ պնչովտ տուս կա
- Էն ձեւ մեռնես, որ պրոշիտ ճյուր տնող չլինի
- Ազարը բուգըտ մտնի
- Աստված քոս տա եղունգ չտա
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 88.