Jump to content

We Don’t Need Another Hero (Thunderdome)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«We Don’t Need Another Hero (Thunderdome)»
«We Don’t Need Another Hero (Thunderdome)» սինգլի շապիկը (Թինա Թըրներ, 1985)
Թինա Թըրների սինգլը
«Mad Max Beyond Thunderdome» ալբոմից
Թողարկված8 հուլիսի 1985
Ֆորմատ7", 12", CD սինգլ
Ժանրփոփ-ռոք
ԵրգահանGraham Lyle?[1] և Terry Britten?[1]
Տևողություն6:05
ԼեյբլCapitol
ՊրոդյուսերԹերրի Բրիտեն
Թինա Թըրների սինգլների ժամանակագրություն
«Show Some Respect»
(1985)
«We Don’t Need Another Hero (Thunderdome)»
(1985)
«One of the Living»
(1985)
 «We Don’t Need Another Hero (Thunderdome)»

«We Don’t Need Another Hero (Thunderdome)» (թարգմ.՝ «Մեզ պետք չէ մեկ այլ հերոս»), ամերիկացի ռոք երգչուհի Թինա Թըրների սինգլը, որը թողարկվել է 1985 թվականի հուլիսի 8-ին Մեծ Բրիտանիայում և ընդգրկվել է «Խելագար Մաքսը 3։ Որոտի գմբեթի ներքո» ֆիլմի «Mad Max Beyond Thunderdome» սաունդթրեքում։ «Private Dancer» (1984) ալբոմից հետո երգը թողարկվել է որպես 7" վինիլային սինգլ, ընդլայնված տարբերակը թողարկվել է որպես 12" սինգլ։

Ռոք բալլադը գլխավորել է աշխարհի բազմաթիվ հիթ-շքերթներ և ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն երգ անվանակարգում և «Գրեմմի» մրցանակի լավագույն կանացի վոկալ փոփ կատարում անվանակարգում 1986 թվականին[2]։ Երաժշտության և բանաստեղծությունների հեղինակներ Թերի Բրիթենը և Գրեհեմ Լայլը 1985 թվականին ստացել են Այվոր Նովելլո մրցանակի (Ivor Novello award) լավագույն երգի համար[3]։

Երգի ձայնագրման ընթացքում Թինա Թըրներին օգնել է King’s House School դպրոցի երգչախմբային խումբը (Ռիչմոնդ, Լոնդոն)։ Ձայնագրության մեջ ընդգրկված երգչախմբի անդամներից մեկը՝ Լոուրենս Դալագլիոն, հայտնի է դարձել որպես ռեգբիի աստղ և Անգլիայի ռեգբիի ազգային հավաքականի ավագ[4]։

Երաժշտական տեսահոլովակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական տեսահոլովակում Թինա Թըրները ֆիլմից վերցված հագուստով է՝ ծանր օղազրահային զգեստով։ Մի քանի լուսարձակներ նրան լուսավորում են երգի կատարման ժամանակ, և այդ ընթացքում ցուցադրվում են ֆիլմի տարբեր տեսարաններ։ Տեսահոլովակի վերջին մասում Թըրներին ձայնակցում են մանկական երգչախումբը և ամերիկացի նվագող Թիմ Կապելլոն, որն այն ժամանակ նրա համերգային սաքսոֆոնահարն էր, հարվածային գործիքներ նվագողը և ստեղնաշարահարը։ Երաժշտական տեսահոլովակը ստացել է MTV Video Music Award մրցանակ Լավագույն կանացի տեսահոլովակ անվանակարգում։

Կոմերցիոն հաջողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«We Don’t Need Another Hero (Thunderdome)» երգը դարձել է Թինա Թըրների կարիերայի ամենահաջողված հիթերից մեկը։ Սինգլը հասել է երկրորդ հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ զիջելով միայն John Parr-ի կատարմամբ «St. Elmo's Fire (Man in Motion)» երգին, ինչպես նաև երրորդ հորիզոնականին Մեծ Բրիտանիայում և առաջին հորիզոնականին Ավստրալիայի, Կանադայի, Գերմանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի հիթ-շքերթներում։

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1985–1986) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[5] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[6] 2
Բելգիա Ultratop Flanders[7] 3
Դանիա (Hitlisten)[8] 2
Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[9] 2
Ֆրանսիա SNEP[10] 3
IRMA[11]
Իտալիա (Musica e dischi)[12] 2
Նիդերլանդներ Dutch Top 40[13] 7
Նիդերլանդներ Mega Single Top 100[14] 7
Նոր Զելանդիա RIANZ[15] 2
Նորվեգիա VG-lista[16] 2
Պորտուգալիա (Musica & Som)[17] 2
Իսպանիա (PROMUSICAE)[18] 1
Շվեդիա Sverigetopplistan[19] 4
Շվեյցարիա Schweizer Hitparade[20] 1
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[21] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[22] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[23] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[24] 23
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[25] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Mainstream Rock (Billboard)[26] 29
Հիթ-շքերթ (2022) Ամենաբարձր
հորիզոնական
Լեհաստան Polish Airplay Top 20[27] 90

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (1985) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[5] 20
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[28] 11
Բելգիա (Ultratop 50 Flanders)[29] 10
Canada Top Singles (RPM)[30] 12
Նիդերլանդներ (Dutch Top 40)[31] 31
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[32] 24
Norway Summer Period (VG-lista)[33] 2
Իսպանիա (PROMUSICAE)[18] 14
Swiss Albums (Schweizer Hitparade)[34] 6
UK Singles (OCC)[35] 43
US Billboard Hot 100[36] 57
US Adult Contemporary (Billboard)[36] 26
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[36] 49
West Germany (Official German Charts)[37] 6

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[38] Gold 50 000^
Գերմանիա (BVMI)[39] Gold 500 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[40] Silver 250 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. «Ten Amazing 80s Action Movie Power Ballads». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  3. Lister, David, Pop ballads bite back in lyrical fashion, The Independent, 28 May 1994
  4. Day, Elizabeth (2005 թ․ հոկտեմբերի 9). «Dallaglio: my secret life as Tina Turner's backing vocalist». The Daily Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 David Kent (1993). Australian Chart Book 1970-1992. Australia: St Ives, N.S.W. : Australian Chart Book. ISBN 0-646-11917-6.
  6. Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  7. Ultratop.be — Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome) (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  8. «Danish Chart Archive - Singles 1979 - ____ (B.T./IFPI DK)». Ukmix.org. 2019 թ․ հունվարի 3. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  9. «Singlet 1985-09 syyskuu» (ֆիններեն). Musiikkituottajat – IFPI Finland. Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Lescharts.com — Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome) (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  11. "The Irish Charts – Search Results – We Don?t Need Another Hero". Irish Singles Chart.
  12. «Classifiche». Musica e dischi (իտալերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 8-ին. Set "Tipo" on "Singoli". Then, in the "Artista" field, search "Tina Turner".
  13. Nederlandse Top 40 - week 35, 1985 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  14. Dutchcharts.nl — {{{artist}}} — We Don?t Need Another Hero (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  15. Charts.org.nz — Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome). Top 40 Singles. Hung Medien.
  16. Norwegiancharts.com — Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome). VG-lista. Hung Medien.
  17. «Photographic image» (JPG). 4.bp.blogspot.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  18. 18,0 18,1 Fernando Salaverri (September 2005). Sólo éxitos: año a año, 1959–2002 (1st ed.). Spain: Fundación Autor-SGAE. ISBN 84-8048-639-2.
  19. Swedishcharts.com — Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome). Singles Top 60. Hung Medien.
  20. Tina Turner — We Don't Need Another Hero (Thunderdome) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  21. Tina Turner: Artist Chart History Official Charts Company.
  22. Tina Turner Album & Song Chart History Billboard Hot 100 for Tina Turner.
  23. Tina Turner Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Tina Turner.
  24. Tina Turner Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Tina Turner.
  25. Tina Turner Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Tina Turner.
  26. Tina Turner Album & Song Chart History Billboard Mainstream Rock for Tina Turner.
  27. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  28. «Jahreshitparade Singles 1985» (գերմաներեն). Hung Medien. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  29. «Jaaroverzichten 1985» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  30. «Top 100 Singles of 1985». RPM. 1985 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  31. «Single Top 100 Van 1985» (PDF) (հոլանդերեն). Stichting Nederlandse Top 40. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  32. «Top Selling Singles of 1985». RIANZ. Արխիվացված է օրիգինալից 2015-02-10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  33. «Topp 20 Single Sommer 1985» (նորվեգերեն). VG-lista. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  34. «Swiss Year-end Charts 1985». Hung Medien. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  35. Scaping, Peter, ed. (1986). «Top 100 singles: 1985». BPI Year Book 1986 (8th ed.). British Phonographic Industry. էջեր 48–49. ISBN 0-906154-07-3.
  36. 36,0 36,1 36,2 «The Year in Music: 1985» (PDF). Billboard. 1985 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  37. «Top 100 Single-Jahrescharts 1985» (գերմաներեն). GfK Entertainment. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  38. «Canadian single certifications – Tina Turner – We Don't Need Another Hero». Music Canada.
  39. «Gold-/Platin-Datenbank (Tina Turner; 'We Don't Need Another Hero' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «British single certifications – Tina Turner – We Don't Need Another Hero». British Phonographic Industry.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]