Science (ամսագիր)
Science անգլ.՝ Science[1] և արաբ․՝ العلم | |
---|---|
Տեսակ | գիտական հանդես, գիտական ամսագիր, հանդես և պարբերական |
Հապավում | Science |
Լեզու | անգլերեն[1] |
Հիմնադրվել է | 1880[2] |
Հրատարակիչ | Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա |
Հրատարակման վայր | Northern America? |
Գրասենյակ | Վաշինգտոն, ԱՄՆ |
ISSN | 0036-8075 և 1095-9203 |
OCLC | 1644869 |
Պարգևներ | |
Կայք | science.org(անգլ.) |
Science (journal) Վիքիպահեստում |
Science (կարդացվում է՝ Սայընս, անգլ.՝ Science-գիտություն), Գիտության զարգացման ամերիկյան միության (անգլ.՝ The American Association for the Advancement of Science - AAAS) գիտական ամսագիրը[3][4]։ Համարվում է գիտական ամենահեղինակավոր ամսագրերից մեկը[5]։ Այն գրախոսվում է, թողարկվում շաբաթը մեկ անգամ և թղթային տարբերակի համար ունի շուրջ 130 000 բաժանորդ։ Քանի որ կազմակերպությունների բաժանորդագրությունը և համացանցի միջոցով հասանելիությունն ապահովում են ավելի մեծ լսարան, ամսագրի ընթերցողների թիվը գնահատվում է շուրջ մեկ միլիոն մարդ[6][7]։
Ամսագիրը թողարկվում է անգլերենով։ Գտնվում է Վաշինգտոն ԿՇ-ում (ԱՄՆ) և Քեմբրիջում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Science-ը հիմնադրվել է 1880 թվականին Նյու Յորքի լրագրող Ջոն Մայքլի կողմից (John Michaels) Թոմաս Էդիսոնի և Ալեքսանդր Բելլի ֆինանսական աջակցությամբ։ Բավարար քանակությամբ բաժանորդներ չունենալու պատճառով 1882 թվականի մարտից ամսագիրը դադարեց հրատարակվել։ Մեկ տարի անց ամերիկացի միջատաբան Սեմյուել Սքադերը (Samuel Hubbard Scudder) վերականգնեց այն։ 1894 թվականին նորից ի հայտ եկան ֆինանսական դժվարություններ, և ամսագիրը 500 ԱՄՆ դոլարով վաճառվեց հոգեբան Ջեյմս Կետտելին (James McKeen Cattell)։
Կետտելի և AAAS-ի վարչության համաձայնությամբ Science-ը 1900 թվականին դարձավ Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամսագիրը[8]։ 20-րդ դարի առաջին քառորդի ընթացքում Science-ում տպագրվեցին մի շարք կարևոր գիտական աշխատանքներ, այդ թվում՝ պտղաճանճերի գենետիկայի (Թոմաս Մորգան), գրավիտացիոն ոսպնյակների (Ալբերտ Այնշտայն) և պարուրաձև գալակտիկաների (Էդվին Հաբլ) մասին հոդվածները[9]։ 1944 թվականին՝ Կետտելի մահվանից հետո, ամսագիրն ամբողջությամբ անցավ AAAS-ին[10][11]։
Խմբագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետտելի մահվանից հետո ամսագիրը տասներկու տարի խմբագիր չուներ, մինչև որ 1956 թվականին խմբագիր դարձավ Գրեհամ Դուշեյնը (Graham DuShane)։ Ֆիզիկոս Ֆիլիպ Հաուգեն (Philip Hauge Abelson)՝ նեպտունիումի հայտնագործողներից մեկը, 1962-ից մինչև 1984 թվականները եղել է ամսագրի խմբագիրը։ Նրա կառավարման ընթացքում գրախոսության արդյունավետությունը բարելավվեց, ինչի արդյունքում արագացավ նոր նյութերի տպագրությունը[12]։ Այդ տարիներին են տպագրվել նաև Ապոլոն ծրագրի և ՁԻԱՀ-ի մասին առաջին հաղորդագրությունները[13]։
1985-1995 թվականներին ամսագրի խմբագիրը եղել է բիոքիմիկ Դենիել Կոշլանդը (Daniel Koshland), իսկ 1995-2000 թվականներին՝ նյարդակենսաբան Ֆլոյդ Բլումը (Floyd Bloom)։
2000 թվականին Science-ի խմբագիր դարձավ կենսաբան Դոնալդ Քենեդին (Donald Kennedy), 2008 թվականի մարտին նրան փոխարինեց բիոքիմիկ Բրյուս Ալբերտսը (Bruce Alberts)[14]։ 2013 թվականի հունիսին այդ պաշտոնում նշանակվեց Մարշա Մաքնաթը (Marcia McNutt), իսկ 2016 թվականի հուլիսի 1-ին նրան փոխարինեց Ջերեմի Բերգը (Jeremy M. Berg)։
2009 թվականին Science-ը ընդգրկվեց վերջին 100 տարիների կենսաբանության և բժշկության 100 ամենաազդեցիկ ամսագրերի ցանկում՝ զբաղեցնելով № 3, իսկ «Մոլեկուլային և բջջային կենսաբանություն, բիոտեխնոլոգիա և միջառարկայական ամսագրեր» բաժնում՝ № 1 տեղը։
Հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածների ամբողջական տարբերակները AAAS-ի անդամների համար օնլայն հարթակում հասանելի են ամսագրի գլխավոր կայքում։ AAAS-ի անդամներն ունեն ամսագրի բոլոր տարիների պահոցի լիարժեք մուտքի հնարավորություն։ Այդ բաժինը կոչվում է Science Classic, որի մուտքի հնարավորություն կարող են ձեռք բերել նաև արտաքին բաժանորդները լրացուցիչ վճարի դիմաց։
Անհատական և խմբային բաժանորդագրությունը հնարավորություն է տալիս կարդալ բնօրինակ հոդվածները (դա AAAS-ի անդամակցությունից ավելի մատչելի է)։ Science-ի վեբ կայքը ազատ հասանելիություն է ապահովում որոշ բնօրինակ հետազոտությունների և խմբագրական նյութերի, ինչպես նաև պահոցի բոլոր համարների ցանկերի համար։
Ոչ վաղ, քան 5 տարի առաջ հրատարակված բոլոր հոդվածները Science-ի կայքում ազատ են բաժանորդի IP հասցեից հարցում անելու դեպքում։ 5 և ավելի տարի վաղեմություն ունեցող հոդվածները ևս հասանելի են JSTOR-ի միջոցով բաժանորդագրության դեպքում[15]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին բժշկության ոլորտի նոբելյան մրցանակի դափնեկիր Ռենդի Շեկմանը մրցանակը ստանալիս հայտարարեց, որ գիտական առաջատար ամսագրերը, այդ թվում՝ նաև Science-ը, խանգարում են գիտական գործընթացին, քանի որ սեփական հոդվածը առաջատար ամսագրում տեսնելու ցանկությունը գիտնականին դրդում է «ճեղքել անկյունները» և զբաղվել նրանով, ինչը համարվում է նորաձև, այլ ոչ թե գիտության համար կարևոր գործերով։ Շեկմանը խնդիրը համարում էր այն, որ այդպիսի ամսագրերի խմբագիրները ոչ թե գիտնականներ են, այլ հրատարակիչներ, ովքեր նախ և առաջ հետաքրքրված են աղմուկով և մարդկանց վրա տպավորություն գործելով։ Նա խոստացել է իր հոդվածներն այլևս չուղարկել Nature, Cell և Science ամսագրերին[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0036-8075
- ↑ Biodiversity Heritage Library — 2006.
- ↑ «AAAS – AAAS News Release». Aaas.org. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «AAAS Annual Report-Science». Aaas.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Lemonick, Michael D. (March 7, 2011). "Alien Life Discovered in a Meteorite! Or Maybe No" (online web page). Time magazine online. Retrieved October 3, 2011. The paper, meanwhile, had been published in Science, one of the world's top scientific journals, which gave it even more apparent gravitas.
- ↑ «Что такое Американская Ассоциация содействия развитию науки?» (անգլերեն). AAAS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ AAAS, "2014 Science Media Kit"
- ↑ «150 Years of Advancing Science: A History of AAAS and Science: 1900—1940» (անգլերեն). AAAS. 2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «AAAS and Science: 1900-1940». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «AAAS — History and Archives». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Online Exhibits». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «AAAS and the Maturing of American Science: 1941-1970». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Change and Continuity: 1971 to the Present». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Bruce Alberts Named New Editor-in-Chief of Science». American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 29-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «Выпуски журнала Science». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. JSTOR-ում
- ↑ «Нобелевский лауреат объявил бойкот ведущим научным журналам | Культура | Человек, животные, растения | Compulenta». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «American Association for the Advancement of Science». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 15-ին.
- Պաշտոնական կայք
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Science (ամսագիր) կատեգորիայում։ |