Jump to content

Samsung Galaxy A70

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Samsung Galaxy A70
Սմարթֆոնը դիմացի և հետևի կողմից
ԷկրանFHD+ 1080 x 2400 թույլտվությամբ
Տեսախցիկ2160p@30fps, 1080p@30/240fps
Օպերացիոն
համակարգ
Անդրոիդ 9
ՊրոցեսորSnapdragon 675
Մարտկոց4500 միլիամպեր
Չափս164.3 x 76.7 x 7.9 մմ
Քաշ183 գրամ
Կորպուսի տեսակԱպակի
ՆախորդGalaxy A60
ՀաջորդGalaxy A80

Samsung Galaxy A70, Սամսունգ ընկերության A սերիայի նոր շարքի յոթերորդ սերնդի սմարթֆոն։ Սմարթֆոնի թողարկման մասին հայտարարվել է դեռ 2019 թվականի մարտին, բայց պաշտոնական թողարկումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին։ Համարվում է Galaxy A60 սմարթֆոնի իրավահաջորդը։ Նոր շարքի սմարթֆոններն առանձնանում են նոր դիզայնով, պատրաստման տեխնոլոգիայով[1]։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնի էկրանի ցուցադրող մասը բավականին ընդլայնվել է զբաղեցնելով գրեթե ամբողջ էկրանը, օգտագործվել է նոր տեխնոլոգիա պատրաստման համար, որը կոչվում է Infinity-U՝ Super AMOLED-ի հետ համատեղ։ Առկա է երկու տարբերակ կամ մեկ SIM քարտի հնարավորությամբ կամ երկու SIM քարտի հնարավորությամբ։ Աշխատում է Քուալքոմ Snapdragon 675 պրոցեսորով։ Որպես գրաֆիկական պրոցեսոր օգտագործվել է Adreno 612-ը։ Մշտական հիշողությունը կազմում է 128 Գբ, իսկ օպերատիվ հիշողությունը 6 Գբ, ունի SD հիշողության քարտի հնարավորություն մինչև 512 Գբ։ Հետին կողմից ունի երեք տեսախցիկ 32 մեգապիքսել f/1.7, 8 մեգապիքսել f/2.2 և 5 մեգապիքսել f/2.2 որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է առանձին ռեժիմի համար։ Առջևի տեսախցիկը 32 մեգապիքսել է[2]։

Ուժակուտակիչի հզորությունը կազմում է 4500 միլիամպեր, ունի արագ լիցքավորման հնարավորություն։ Առկա է չորս գույնի տարբերակներով՝ սև, կապույտ, սպիտակ և կորալի գույն։ Աշխատում է Անդրոիդի 9-րդ տարբերակով և ONE UI-ով։ Արտադրվում է Հնդկաստանում՝ Սամսունգի դուստր ընկերության կողմից։ Մատնահետքի սկաները տեղադրված է էկրանի տակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Samsung Galaxy A70 pictures, official photos». www.gsmarena.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  2. https://www.samsung.com/in/smartphones/galaxy-a70-a705g/SM-A705GZWHINS/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]