Jump to content

PuTTY

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
PuTTY
Изображение логотипа
Տեսակծրագիր, terminal emulator?, SSH client?, terminal client? և ազատ և բաց ծրագրային ապահովում
ՀեղինակՍայմոն Թեթհեմ
Նախագծումը՝Սայմոն Տեթհեմ[1]
Գրված է՝Սի (ծրագրավորման լեզու)[2]
ՕՀMicrosoft Windows, Linux, Mac OSX
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝1998
Կարդագող ֆայլերի ֆորմատPuTTY Private Key (generic)? և PuTTY Private Key (v2)?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատPuTTY Private Key (generic)? և PuTTY Private Key (v2)?
Զարգացման կարգավիճակակտիվ
ԱրտոնագիրMIT արտոնագիր[3]
ԿայքՊաշտ. կայք
Ելակոդկոդով ծրագրակազմ|Բաց ծրագրային կոդով
 PuTTY Վիքիպահեստում

PuTTY, բաց կոդով համակարգչային ազատ ծրագիր, որը նախատեսված է SSH, Telnet, rlogin հաղորդակարգով հեռակա համակարգը կառավարելու համար։ Ի սկզբանե ստեղծված է եղել Մայքրոսոֆթ Վինդոուզ օպերացիոն համակարգի համար, բայց ավելի ուշ հասանելի է դարձել նաև Unix-անման համակարգերի համար։ Ծրագրավորման փուլում են նաև Mac OS X համակարգի տարբերակը։ Բացի դրանից կան ոչ պաշտոնական տարբերակներ հեռախոսների համար։ Ծրագիրը թողարկվում է MIT արտոնագրով։

PuTTY-ն լայն տարածում է ստացել իր փոքր չափսի, հարուստ ֆունկցիոնալի ինչպես նաև անմիջական մեկնարկի համար (ինստալյացիայի կարիք չունի)։ Ծրագիրը SSH թունելի միջոցով կարող է օգտագործվել նաև որպես լոկալ պրոքսի, որը ամբողջությամբ կոդավորում է մուտքային և ելքային բոլոր միացումները սերվերի հետ կապ հաստատելիս. այդ իսկ պատճառով արգելված է դրա օգտագործումը որոշ երկրներում[4]։ PuTTY-ն բաղկացած է մի քանի անկախ մոդուլներից, որոնք հաճախակի օգտագործվում են անկախ ծրագրավորողների կողմից որպես իրենց ծրագրի մի մաս։ Օրինակ Filezilla-ում՝ PuTTYgen և PSFTP մոդուլները։

Բաղադրիչ մասերը (մոդուլները)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • PuTTYTelnet և SSH տերմինալի էմուլյատոր
  • PSCPSCP (Secure Copy) կոդավորված կապով ֆայլերի պատճենահնման համար բաժանորդ
  • PSFTPSFTP (Secure File Transfer Protocol ) ապահով նիշքերի փոխանցման կանխագիր բաժանորդ
  • PuTTYtel — Telnet բաժանորդ
  • Plink — PuTTY-ի հրամանների տողի ինտերֆեյս
  • Pageant — SSH-Նույնականացման բաժանորդ PuTTY, PSCP և Plink ծրագրերի համար
  • PuTTYgen — ծրագիր RSA և DSA բանալիների գեներացման համար
  • Pterm — ավտոնոմ էմուլյատոր Unix տերմինալի համար

Ծրագրի առավելությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերվերներին միացման պարապետրերի պահպանման հնարավորություն
  • Կարող է աշխատել SSH բանալիներով
  • Կարող է աշխատել SCP և SFTP արձանագրությամբ այդ թվում IPv6-ի միջոցով
  • Պորտերի վերաուղղորդման հնարավորություն
  • Կարող է աշխատել 3DES, AES, Arcfour, Blowfish, DES գաղտնագրային ալգորիթմերով
  • Նույնականացման հնարավորություն առանց գաղտնաբառի (փակ բանալիի միջոցով)
  • Կարող է օգտագործվել հաջորդական պորտի միջոցով
  • Հնարավորություն աշխատելու պրոքսի սերվերի մոջոցով
  • Տվյալների սեղմում [email protected] մեթոդով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.chiark.greenend.org.uk/~sgtatham/putty/
  2. The putty Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  3. https://www.chiark.greenend.org.uk/~sgtatham/putty/licence.html
  4. «Ծրագրի ներբեռնման էջ» (անգլերեն).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]