Jump to content

P5+1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Եվրոպական միության և Իրանի արտաքին գործերի նախարարները: Ժնև, 2013 թվականի նոյեմբերի 24
Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության, Իրանի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև չինացի և ռուս դիվանագետները: Լոզան, 2015 թվականի ապրիլի 2

5 + 1 խումբ (անգլ.՝ P5+1, E3+3), վեց մեծ տերությունների համաժողով, որոնք միավորել են իրենց ջանքերը Իրանի միջուկային ծրագրի օգտագործումը ռազմական նպատակներով կանխելու համար։ Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից։ Իրանի միջուկային խնդրով զբաղված են նաև միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ՝ ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) և ՄԱԿ-ի ԱԽ-ն։

Համառոտ պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ՉԺՀ-ն, Ռուսաստանը և ԱՄՆ-ը միացել են Եվրակառույցի այն երկրներին, որոնք Իրանի հետ բանակցություններ են վարում նրա միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ[1][2][3]։

Այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ի և «Վեցնյակի» բանակցությունները Իրանի հետ հաջողությամբ չպսակվեցին, ՄԱԿ-ի ԱԽ-ն 2006 թվականից մինչև 2010 թվականը վեց բանաձև է ընդունել, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության վրա և նախատեսում են պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է Իրանից դադարեցնել ուրանի հարստացման և ծանր ջրի ռեակտորի կառուցման հետ կապված գործունեությունը, սակայն այդ պահանջները չեն կատարվել[4][5][6]։

2013 թվականի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրվել Է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջանկյալ համաձայնագիր։ Համաձայն այդ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է վեց ամսվա ընթացքում սահմանափակել իր միջուկային ծրագիրը և դրա օբյեկտներին հասանելիություն տրամադրել ԱԷՄԳ-ի տեսուչներին՝ նրա դեմ պատժամիջոցների թուլացման դիմաց[7][8][9]։ ԱՄՆ-ի նախկին պետական քարտուղարներ Հենրի Քիսինջերը և Ջորջ Շուլցը հայտարարել են, որ եթե վեցամսյա «սառեցումը» ոչ միայն ռազմական միջուկային ներուժի նկատմամբ իրանական երթի մարտավարական կասեցում է, ապա պլանավորված բանակցությունների ընթացքում հարկավոր է հասնել Իրանի միջուկային միջոցների էական կրճատման և խիստ վերահսկողություն ապահովել նրա միջուկային ծրագրի նկատմամբ, որպեսզի այդ ծրագրի ոչ ռազմական բնույթը կասկած չառաջացնի Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ[10]։

2015 թվականի հուլիսի 15-ին Իրանն ու «վեցնյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ համաձայնագրի, Իրանը պետք է թույլ տա ԱԷՄԳ-ի տեսուչներին իրենց միջուկային օբյեկտներում, Արևմուտքի երկրները, իրենց հերթին, քայլ առ քայլ կհանեն Իրանի դեմ պատժամիջոցները։ Համաձայնագիրը պետք է վավերացվի բոլոր կողմերի կողմից և հավանության արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից[11]։

Պայմանավորվածության հիմնական կետերը[12]

  • Իրանի հարստացված ուրանի մեծ մասը կարտահանվի արտասահման։
  • Իրանի միջուկային օբյեկտներից ոչ մեկը չի ապամոնտաժվի։
  • Ֆորդոյի վառելիքի հարստացման գործարանը կդառնա միջուկային ֆիզիկայի գիտահետազոտական կենտրոն՝ առանց ուրանի հարստացման հզորությունների։
  • ԱԷՄԳ-ն 20 տարի ժամկետով մուտք կստանա երկրի բոլոր միջուկային օբյեկտներ, ինչը թույլ կտա կազմակերպությանը հետևել, որպեսզի իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ կրի։
  • ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները կհանվեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ պայմանագրի կնքումից հետո, որի ստորագրումը նախատեսված է հունիսի վերջին։ P5+1-ի կողմից որոշ սահմանափակող միջոցներ որոշ ժամանակ կմնան գործողության մեջ, բայց հետո չեղյալ կհայտարարվի։

Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) քաղաքական համաձայնագիր է, որը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 15-ին Իրանի և մի խումբ պետությունների միջև՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Խումբը բաղկացած է ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ՉԺՀ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից, ինչպես նաև Գերմանիայից։

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից երկրի դուրս գալու մասին։ ԱՄՆ նախագահը ասել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ Իրանը շարունակում է միջուկային զենքի մշակումը՝ դրանով իսկ խախտելով ԳՀՀԾ-ն։ Նա նաև հայտարարել Է Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Встреча в Лондоне евротройки, России, Китая и США, посвященная Ирану, прошла безрезультатно». NEWSru.com. 17.01.2006. Վերցված է 3 декабря 2013-ին.
  2. «МАГАТЭ поддержало позиции России и Китая в отношении Ирана». NEWSru.com. 31.03.2006. Վերցված է 3 декабря 2013-ին.
  3. «В Москве Россия, США, Китай и "евротройка" не смогли сблизить позиции по иранской проблеме». NEWSru.com. 18.04.2006. Վերցված է 3 декабря 2013-ին.
  4. «Совбез ООН дал Ирану месяц на прекращение работ по обогащению урана». NEWSru.com. 31.07.2006. Վերցված է 3 декабря 2013-ին.
  5. «Совбез ООН ввел санкции против Ирана. Россия поддержала». NEWSru.com. 23.12.2006. Վերցված է 3 декабря 2013-ին.
  6. Замараева Н.А. (14.06.2010). «Совбез ООН ввел санкции против Ирана. Россия поддержала». Институт Ближнего Востока. Վերցված է 3 декабря 2013-ին.
  7. Павел Фельгенгауэр (27.11.2013). «Иранская ядерная сдержанность». Новая газета. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 3 декабря 2013-ին.
  8. Евгения Кузнецова, Алекс Григорьев. (25.11.2013). «Иран и «шестерка»: оценки соглашения». Голос Америки. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 3 декабря 2013-ին.
  9. Эрик Лезе. (28.11.2013). «Пробелы женевского соглашения по иранскому атому». Slate.fr. Վերցված է 3 декабря 2013-ին.
  10. Генри Киссинджер, Джордж Шульц (02.12.2013). «Что должно обеспечить окончательное урегулирование с Ираном(անգլ.)». The Wall Street Journal. Վերցված է 09 декабря 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. «Достигнуто соглашение по ядерной программе Ирана» (ուկրաիներեն). BBC. Վերցված է 2015 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Совместный всеобъемлющий план действий по иранской ядерной программе. Ключевые моменты». ТАСС. 2015 թ․ ապրիլի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  13. «Трамп объявил о выходе США из сделки по Ирану» (ռուսերեն). Корреспондент. 2018 թ․ մայիսի 8. Վերցված է 2018 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]