Latvijas Mobilais Telefons
Latvijas Mobilais Telefons | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | հունվարի 2, 1992[1] |
Վայր | Ռիգա, Լատվիա |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն, բջջային հեռախոսների ինդուստրիա, other telecommunications activities? և wireless telecommunications activities? |
Ընդհանուր ակտիվներ | ▲353 մլն € (2023)[1] |
Հասույթ | ▲175 մլն € (2023)[1] |
Աշխատողների թիվ | ▲733 մարդ (2023)[1] |
Մայր ընկերություն | Telia Company?, Tet?, Latvia State Radio and Television Center? և Possessor LLC? |
Դուստր ընկերություններ | LMT Retail & Logistics? և Santa Monica Networks? |
Սեփականատեր | Telia Company?, Tet?, Latvia State Radio and Television Center? և Possessor LLC? |
Կայք | lmt.lv(լատիշերեն)(անգլ.) |
Latvijas Mobilais Telefons, LMT, բջջային կապի օպերատոր Լատվիայում։ Հիմնադրվել է 1992 թվականին և հանդիսանում է բջջային կապի առաջին օպերատորն այդ երկրում։ Ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը վերահսկում է լատվիական պետությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ որպես լատվիա-շվեդա-ֆիննական համատեղ ձեռնարկություն։ Հիմնադրման պահին լատվիական պետությանն էր պատկանում կապիտալի 51 տոկոսը, շվեդական Telia օպերատորին և ֆիննական Sonera—ին՝ 49 տոկոսը։ LMT-ն սկզբնական շրջանում տրամադրում էր NMT ստանդարտին համապատասխանող ծառայություններ։ 1995 թվականի հունվարից ծառայություններ է մատուցում նաև ըստ GSM ստանդարտի։
2002 թվականին, Telia-ի և Sonera-ի միավորվելուց հետո, նորաստեղծ ընկերությունը սկսել է բանակցել լատվիական կառավարության հետ իր բաժնեմասը LMT-ում 100 տոկոսի հասցնելու, այսինքն՝ ձեռնարկությունն ամբողջությամբ գնելու նպատակով։ Լատվիայում տեղի ունեցած կառավարության փոփոխության պատճառով բանակցությունները փակուղի են մտել, սակայն 2007 թվականին TeliaSonera-ն վերսկսել է գործընթացը և իր մտադրությունների վերաբերյալ հուշագիր է ստորագրել[2]։ Ընկերության արժեքը այդ ժամանակ (2005 թվականի դրությամբ) գնահատվել է 600 միլիոն եվրո։ Գործարքն այդպես էլ չի կայացել։
2016 թվականի սկզբի դրությամբ LMT-ն համարվում էր կապի խոշորագույն օպերատորը Լատվիայում, ուներ 1 132 552 բաժանորդ[3], մոտավորապես 9 հարյուր աշխատակից[4]։
Բաժնետերերի կազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- TeliaSonera AB — 24,5%
- Sonera Holding B.V. (TeliaSonera-ի դուստր ձեռնարկություն) — 24,5%
- Լատվիայի ռադիոյի և հեռուստատեսության պետական կենտրոն — 23%
- SIA Lattelecom — 23%
- Պրիվատիզացիայի գծով Լատվիայի Հանրապետության գործակալություն — 5%
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://info.ur.gov.lv/#/legal-entity/50003050931
- ↑ NASDAQ Globe Newswire
- ↑ Прес-реліз
- ↑ Zane Kārkla (30-07-2015). «Keršule: LMT darbinieki ir uzņēmuma patrioti» (լատվիերեն). NRA.LV. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին.