Lamborghini Veneno
Lamborghini Veneno | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Automobili Lamborghini S.p.A (Volkswagen) |
Երկիր | Իտալիա |
Արտադրության տարիներ | 2013 թվական |
Նախորդ | Lamborghini Reventón |
Գործարաններ | Սանտ-Ագատա-Բոլոնեզե, Իտալիա |
Պլատֆորմ | Lamborghini Aventador |
Դաս | Սուպերմեքենա |
Սեգմենտ | S-սեգմենտ |
Դիզայն | |
Թափքի տիպ | 2 |
Դռների քանակ | 2 |
Քարշակ | 4x4 |
Շարժիչներ | |
Շարժիչ | 6,5 L L539 60° V12 |
Բնութագիր | |
Անիվային բազա | 2700 մմ |
Մասսա-գաբարիտային բնութագիր | |
Երկարություն | 5020 մմ |
Լայնություն | 2075 մմ |
Բարձրություն | 1165 մմ |
Մասսա | 1450 կգ |
Շուկայում | |
Նման | Ferrari LaFerrari, McLaren P1, Pagani Huayra, Hennessey Venom GT |
Կայք | aventador.com/index-eng.html |
Lamborghini Veneno Վիքիպահեստում |
Lamborghini Veneno, իտալական սուպերմեքենա։ Թողարկվել է սահմանափակ թվաքանակով 2013 թվականին «Lamborghini» ընկերության կողմից։ Նախաարտադրական տարբերակը (№ 0, ցուցասրահն ավարտելուց հետո այն ուղարկվել է «Lamborghini» թանգարան) ցուցադրվել է 2013 թվականի մարտին Ժնևի ավտոսրահում՝ ի պատիվ ապրանքանիշի 50 ամյակի[1]։ Արտադրվել է ընդամենը 3 օրինակով՝ մոտ 3 միլիոն եվրո արժեքով, ընդ որում, բոլոր օրինակները վաճառված են եղել մինչ մեքենայի նորամուտը։
Ինչպես և ընկերության մյուս ավտոմեքենաները, այս մոդելը ևս իր անվանումն ստացել է ի պատիվ Վենենո մականունով ագրեսիվ ցլի (իսպաներենից թարգմանաբար նշանակում է թույն), որը 1914 թվականին Սանլուկար դե Բառամեդա քաղաքում իսպանական կորիդայում սպանել է տորեադոր Խոսե Սանչես Ռոդրիգեսին[2]։
Թափք և կախոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուպերմեքենայի թափքն ամբողջությամբ պատրաստված է ուգլեպլաստիկայով, ունի շատ օդորակիչներ և հիմնված է մոնոկոկ Lamborghini Veneno-ի հիմքի վրա։ Զանգվածի ամբողջական նվազեցման արդյունքում այն 125 կգ-ով բարելավել է դիրքերը Aventador մոդելի համեմատ։ Ավտոմեքենան ներկված է մետաղյա մոխրագույնով և ի պատիվ Իտալիայի դրոշի՝ կարմիր, կանաչ և սպիտակ շերտերով[3]։ Առջևի և հետևի լապտերները Y-աձև են։
Սեղմված մետաղաձողով (push-rod) և հորիզոնական տեղադրված ամորտիզատորներով ու զսպանակներրով երկկողմնակի լայնակի լծակների վրա գտնվող անկախ կախոցն առանձնանում է նրանով, որ այն կառուցված է բաց անիվներով մեքենաների նման։ Առջևի 20 դյույմանոց և հետևի 21 դյույմանոց սկավառակները միացված են Pirelli P-Zero անվադողերին[4]։ Այլ Lamborghini-ների նման Veneno-ն ունի լիարժեք շարժակի համակարգ և կարբոնային-կերամիկական արգելակներ։
Շարժիչ և փոխանցման տուփ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած սուպերմեքենաների վրա հիբրիդային հզորության օգտագործման միտումներին՝ ընկերությունը որոշեց հավատարիմ մնալ դասական լուծմանը և օգտագործեց 6,5 լիտրանոց բենզինային մթնոլորտային շարժիչ՝ Aventador սերիական սուպերմեքենայից։ Հզորությունը ավելացվել է մինչև 750 ձիաուժ, իսկ արտանետման համակարգի օպտիմալացման և աերոդինամիկայի բարելավման արդյունքում Վենենոն 0,1 վայրկյանով ավելի արագ է, քան Aventador հիմնական մոդելը։ Զանգվածի հարաբերությունը հզորությանը կազմում է 1,93 կգ/ձիաուժ։
Ներքին հարդարանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենայի ինտերիերում ևս գերիշխում է ուգլեպլաստիկան, դրանից են պատրաստված նաև շրջանակը և նստատեղերի արտաքին մակերեսը (դրանց համար պատրաստվել է հատուկ ճկուն կարբոնային նյութ՝ CarbonSkin)։
Տեսախաղերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենան հանդիպում է հետևյալ խաղերում․
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Տեսքը կողքից
-
Տեսքը հետևից
-
Տեսքը դիմացից
-
Հետևի լուսարձակը