LOLCODE
Տեսակ | Ծրագրավորման էզոթերիկ լեզու, ծրագրավորման լեզու և ծրագրավորման պրոցեդուրային լեզու |
---|---|
Առաջացել է | 2007 |
Ընդլայնումներ | .lol և .lols |
Հիմքի վրա է | Lolcat |
Ներշնչվել է | Lolcat |
Կայք | lolcode.org(անգլ.) |
LOLCODE Վիքիպահեստում |
LOLCODE, էզոտերիկ ծրագրավորման լեզու, որն ստեղծվել է lolcat’ах համացանցային մեմի ներգործության ներքո։
Պաշտոնական կայքում կարելի է գտնել լեզվի առանձնահատկությունները[1], և, չնայած որոշ նրբություններ նկարագրված չեն, արդեն գոյություն ունեն լեզվի մի քանի ինտերպրետատորներ և կոմպիլյատորներ։
Ծրագրի կառուցվածքի օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]LOLCODE-ն օգտագործում է անգլերեն համացանցային ժարգոնի բառարանը, որի շնորհիվ այդ ժարգոնին ծանոթ մարդը հեշտությամբ կարող է հասկանալ, թե ինչ է գրված ծրագրի կոդում, անգամ եթե նա LOLCODE լեզվի շարահյուսությունից տեղյակ չէ։ Ահա «Hello, world!» ծրագրի կոդը՝ գրված LOLCODE լեզվով՝
HAI
CAN HAS STDIO?
VISIBLE "HAI WORLD!"
KTHXBYE
Մեկ այլ օրինակ, որի միջոցով կարելի է արտարծել LOLCATS.TXT ֆայլի պարունակությունը՝
HAI
CAN HAS STDIO?
PLZ OPEN FILE "LOLCATS.TXT"?
AWSUM THX
VISIBLE FILE
O NOES
INVISIBLE "ERROR!"
KTHXBYE
Հրամանների ցուցակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաման | Մեկնաբանություն |
---|---|
HAI | Ծրագրի սկիզբ |
CAN HAS ֆայլի անվանումը? | C ծրագրավորման լեզվում կիրառվող «#include (ֆայլի անվանումը)» դիրեկտիվի անալոգը LOLCODE լեզվում |
VISIBLE տող | Արտարծում |
KTHXBYE | Ծրագրի վերջը |
PLZ հրաման? AWSUM THX կոդ O NOES կոդ |
Բացառությունների վերամշակման բլոկը։ Այն Java-ում կիրառվող «try .. catch .. finally» կառուցվածքի անալոգն է LOLCODE լեզվում։ |
Ինտերպրետատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]LOLPython[2] — Python լեզվի դաս, որն թույլ է տալիս ծրագիրը գրելիս օգտագործել LOLCODE-ը
LOLCODE.NET[3] — LOLCODE-ի կոմպիլյատորը MSIL-ում։ Այն այժմ գտնվում է մշակման փուլում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «specs:1.2 · LOLCODE». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ LOLPython
- ↑ http://code.google.com/p/lolcode-dot-net/ LOLCODE.NET կայքը Google Code-ում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- LOLCODE-ի պաշտոնական կայքը Արխիվացված 2013-03-04 Wayback Machine
- The new fame: Internet celebrity Արխիվացված 2009-04-30 Wayback Machine, CNN article
|