JPEG XR (սկզբնական անվանումը HD Photo և Windows Media Photo), լուսանկարների համար կոդավորման և ֆայլային ֆորմատ, որը ստեղծվել և արտոգագրվել է Microsoft կազմակերպության կողմից։
Այս ֆորմատը աջակցվում է Windows Vista օպերացիոն համակարգի և նաև յուրաքանչյուր օպերացիոն համակարգի կողմից, որում տեղադրված է .NET Framework 3.0։ Այն տարբերակում է գունային ֆորմատները տպման և արտածման համար, նպատակային և լողացող կետով դինամիկ միջակայքը ընդլայնման կոդավորման, կորուստով և առանց կորուստի սեղմման, շատ ընդլայնումների արդյունավետ ապակոդավորման և փոփոխման կամ ապակոդավորման համար համակարգչային ռեսուրսների փոքրագույն օգտագործման համար։
JPEG XR-ի հիմնական արդյունավետությունը բավականին բարձր է, մինչև 85% արժեքը արդեն ընդհանրապես բացակայում են արտեֆակտերը։ JPEG 2000-ի հետ համեմատած 85%-ից պակաս չափով ֆայլը տալիս է JPEG XR-ում ավելի քիչ արտեֆակտեր։
Ավելի արդունավետ սեղմում, քան JPEG-ը, ավելի արագ է բացում նույն չափի ֆայլերը, քան JPEG2000։
16bit օժանդակումը թույլ է տալիս պահպանել լրիվ ընդգրկմամբ գունային չափերով պատկերները, քան TIFF ընդլայնմամբ ստեղծված պատկերը։
lossless-սեղմում հնարավորություն (առանց կորստի սեղմում, անալոգ PNG-ից փոքր ֆայլ)
Ալֆա-ալիքի օգտագործելու հնարավորություն (թափանցիկություն)։
Կարելի է օգտագործել ոչ միայն R8G8B8, այն նաև ուրիշ ֆորմատներ, ինչպես օրինակ R32G32B32, YUV, CMYK։
Ստանդարտացված ISO և ECMA ազատ օգտագործման համար։
Մետատվյալների պարկեշտ ցուցադրում (JPEG2000-ը իրականացված է միայն թղթի համար)։
Աջակցում է XnView, Capture One, Photoshop (Windows[3] և OS X[4] պլագինների միջոցով)։
Լուսանկարների մշակման խոշոր արտադրողների ծրագրերի սկզբնական փուլում աջակցումը բացում է ավելի շատ հեռանկար այս ֆորմատի զարգացման համար հիմնական պլատֆորմների համար։