«If I Never See Your Face Again», ամերիկյան Maroon 5 խմբի It Won't Be Soon Before Long երկրորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլը, որ թողարկվել է 2008 թվականի մայիսի 2-ին։ Որպես զուգերգ թողարկվել է R&B երգչուհի Ռիհաննայի հետ, սակայն չի ընդգրկվել ալբոմում։ Հետագայում երգը ներառվել է ալբոմի վերաթողարկման մեջ, ինչպես նաև Ռիհաննայի Good Girl Gone Bad ալբոմի վերաթողարկված տարբերակում։
«If I Never See Your Face Again» երգի օրիգինալ տարբերակն ալբոմում եղել է առանց Ռիհաննայի կատարման, սակայն Maroon 5 ցանկացել է «փորձել ինչ-որ նոր բան»[3]։ Maroon 5 խմբի անդամները ծանոթ են եղել Ռիհաննայի հետ և նախկինում ներկա են գտնվել նրա համերգներին։ Նրանք խնդրել են երգչուհուն մասնակցել երգի նոր տարբերակի ձայնագրմանը, որը պիտի լիներ «սեռերի պայքար» ոճով[4]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ադամ Լևինն ասել է, թե երգում «կա կախարդանք, եթե նրանում կա այդ քիմիան, ապա ուրիշ ոչ մի բանի համար անհանգստանալ պետք չէ»[3]։
Ռիհաննան հայտարարել է, որ իր համար «պատիվ» է հրավիրվել Maroon 5, որ իր ամենասիրելի խմբերից է։ Երգը միակ զուգերգն է, որ ընդգրկվել է Good Girl Gone Bad ալբոմի վերաթողարկման մեջ[3][5]։
«If I Never See Your Face Again» երգն ԱՄՆ-ում ռադիոյով առաջին անգամ հնչել է 2008 թվականի մայիսի 13-ին[6]։
Երգը ներկայացվել է 2009 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության «Լավագույն վոկալային համատեղ փոփ կատարում» անվանակարգում[7]։
Տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մենդլերը, նկարահանվել է 2008 թվականի ապրիլի 23-ին[3][8][8]։ MTV News-ում տեսահոլովակի ոճը բնութագրվել է որպես 1970-ական թվականների վերջին ու 1980-ականների սկզբի «ուլտրագլամուր» և «իսկապես ոճային ու գեղեցիկ» երևույթ[3]։ The Guardian-ը հատուկ առանձնացրել է Ռիհաննայի հագուստն ու տեսահոլավակում ցուցադրված ինտերիերը[8]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2008 թվականի մայիսի 13-ին[9]։
Billboard ամսագիրը բարձր է գնահատել Ադամ Լևինի ու Ռիհաննայի վոկալը. «նմանապես ֆոտոգենիկ Ադամ Լևինի ու Ռիհաննայի՝ իրար հետ պայքարող վոկալայի կատարումները սեքսուալ են ու էլեգանտ…»[10]:
↑ 8,08,18,2Lynskey, Dorian (2008 թ․ մայիսի 23). «Sweetness and steel». The Guardian. Guardian News and Media Limited. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 4-ին.