IPhone XS
iPhone XS iPhone XS Max | |
---|---|
Արտադրող | Apple |
Էկրան | XS: 5.8 in (150 mm), 2436x1125 px XS Max: 6.5 in (170 mm), 2688×1242 px |
Տեսախցիկ | 12 Մպ կրկնակի |
Օպերացիոն համակարգ | iOS 12 |
Պրոցեսոր | Apple A12 Bionic, 6 միջուկային |
Օպերատիվ հիշողություն | 4 ԳԲ |
Հիշողության քարտ | նախատեսված չէ |
Մշտական հիշողություն | 64, 256, 512 Գբ |
Քաշ | XS: 177 գ XS Max: 208 գ |
Սկզբնական գին | Սկսած $1000 iPhone XS-ի համար (64GB, ԱՄՆ) Սկսած $1099 iPhone XS Max-ի համար (64GB, ԱՄՆ) |
iPhone XS և iPhone XS Max («X»-ը հանդես է գալիս որպես «տասը»), Apple ընկերության սմարթֆոնները, որոնք աշխատում են Apple A12 Bionic պրոցեսորի և iOS 12 օպերացիոն համակարգի միջոցով։ Թողարկվել են iPhone XR-ի հետ 2018 թվականի սեպտեմբերի 12-ին։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]XS սմարթֆոնը իր մեջ ներառում է 5,8 դյույմ Super Retina HD անկյունագծով էկրան, ինչպես նաև նոր առաջավոր Apple A12 Bionic պրոցեսոր[1]։ Ունի TrueDepth տեսախցիկ՝ 12 մեգապիքսել հետևի և 7 մեգապիքսել դիմացի։
iPhone XS Max-ը թողարկվել է iPhone XS-ի հետ միաժամանակ։ Համեմատած iPhone XS-ի հետ՝ iPhone XS Max-ի էկրանի անկյունագիծը 6,5 դյույմ է և ունի ավելի հզոր մարտկոց։
Նաև հեռախոսները ստացել են ջրից ու փոշուց պաշտպանվելու IP68 կարգի հնարավորություն։
Երկու տարբերակն էլ հասանելի է երեք գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն, ինչպես նաև «մոխրագույն տիեզերք»[2]։
iPhone XS-ը և iPhone XS Max-ը աշխատում են Nano-SIM և eSIM սիմ-քարտերով միջազգային մակարդակում։ Դրանց փոխարեն Չինաստանում, Հոնկոնգում և Մակաուում առաջարկվում է երկակի Nano-SIM քարտ[3][4]։
Ծրագրային ապահովում
[խմբագրել | խմբագրել կոդը]iPhone XS-ի և iPhone XS Max-ի օպերացիոն համակարգը iOS 12-ն է, որը պաշտոնապես թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 17-ին[5]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]iPhone XS Max-ն ունի 6,5 դյույմ էկրան՝ 0,7-ով ավելի, քան iPhone XS-ը և iPhone X-ը։ Այս չափը թույլ է տալիս ավելի հզոր մարտկոցներ տեղադրել՝ Էներգիան երկար պահպանելու համար, սակայն էկրանի մեծացման հետ մեկտեղ ավելանում են կշիռը և չափերը, վատանում է սարքավորման էրգոնոմիկան։
Օգտագործողները դժգոհում են, որ iPhone XS Max-ը, ի տարբերություն նախորդ մոդելների, ձեռքի մեջ շատ հարմար չի տեղավորվում, և հատկապես փոքր ափեր ունեցող մարդկանց համար խնդրահարույց է[6]։
iPhone XS-ը և iPhone XS Max-ը iPhone X-ի նման ունեն X OLED էկրան, սակայն նոր մոդելների դեպքում դինամիկ տիրույթն ընդլայնված է 60%-ով։ էկրանը դեռևս զրկված է ներկայումս տարածված «Always On Display» հնարավորությունից, ինչը հիասթափեցրել է որոշ օգտատերերի[6]։
Հեռախոսի հետ տրվում է նաև ստանդարտ լիցքավորիչ, որը չունի արագ լիցքավորման գործառույթ։ Օգտատերերին հիասթափեցրել է նաև այն փաստը, որ հավաքածուից հեռացվել է Lightning/3,5 TRRS ադապտերը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «iPhone XS и iPhone XS Max – A12 Bionic – Apple» (ռուսերեն). Apple (Россия).
- ↑ «iPhone XS и iPhone XS Max – Спецификации – Apple» (ռուսերեն). Apple (Россия).
- ↑ «Learn about Dual SIM with iPhone Xs Max in China, Hong Kong, and Macau». Apple Support.
- ↑ «iPhone - 机型比较». Apple.
- ↑ «iOS 12 – Apple» (ռուսերեն). Apple (Россия).
- ↑ 6,0 6,1 6,2 «Без скандалов не обошлось: что не так с iPhone XS Max» (ռուսերեն). «Газета.Ру». 2018 թ․ հոկտեմբերի 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- iPhone XS — Apple (RU) (ռուս.)
- Ներկայացվել են iPhone XS և XS Max սմարթֆոնները Արխիվացված 2018-09-13 Wayback Machine (ռուս.)
- Ներկայացվել է iPhone XR-ը՝ iPhone 8-ի գաղափարակից հաջորդը և Apple-ի նոր սերնդի ամենահասանելի սմարթֆոնը (ռուս.)
- Հայտնի են դարձել iPhone XR, iPhone XS և XS Max սմարթֆոնների գները (ռուս.)
- Apple-ը ներկայացրել է նոր ֆլագմաններ՝ iPhone Xs և Xs Max (ռուս.)
- «Բյուջետային» iPhone XR․ մեծ էկրան՝ ցածր թույլտվությամբ և հզոր պրոցեսորով (ռուս.)