Jump to content

ICloud

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ICloud
Տեսակcloud storage?, ծրագիր, Apple service? և ապրանքային նշան
Գրված է՝Objective-C
ՕՀմաքՕՍ և Windows
Արտոնագիրոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայքicloud.com(անգլ.)
 ICloud Վիքիպահեստում

iCloud, Apple ընկերության վճարովի ինտերնետ ծառայություն push-տեխնոլոգիաների աջակցությամբ։ Ծառայությունը ստեղծվել է որպես MobileMe առցանց պահեստի փոխնորդ։ Առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականի հունիսի 6-ին[1]՝ iOS 5-ի հետ միասին բետա-թեստավորումների ռեժիմում մշակողների համար։ Օգտատերերի համար ծառայությունը հասանելի է դարձել 2011 թվականի հոկտեմբերի 12-ին։

WWDC 2014-ում, որպես iCloud-ի բաղկացուցիչներից մեկը, ներկայացվել է ավելի ավանդական iCloud Drive-ը։

iCloud-ը աշխատում է Microsoft Azure-ի և Amazon Web Services-ի ծառայությունների հետ[2][3]։

iCloud ծառայության կազմի մեջ մտնում են հետևյալ տարրերը՝

  • Apple Mail
  • Կոնտակտներ
  • Օրացույց
  • iCloud Drive
  • Գտնել iPhone
  • Նշումներ
  • Հիշեցումներ
  • Pages
  • Numbers
  • Keynote
  • Լուսանկար

Ծառայության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

iCloud ծառայությունը ներկայացնում է ամպային տվյալների պահպանման իրացումը, որտեղ կարելի է մուտք գործել iOS օպերացիոն համակարգով (սկսած 5.0 տարբերակից), OS (Lion տարբերակից) կամ Windows (Vista տարբերակից)[4] օգտատիրոջ սարքից համացանցի միջոցով՝ օգտագործելով Apple ID-ն, որն առկա է iTunes Store-ի յուրաքանչյուր գնորդի մոտ։ iCloud-ը նաև հնարավորություն է տալիս օգտատերերին օգտվել ամպային ծառայություններից։ Օգտատերերից յուրաքանչյուրին անվճար տրամադրվում է 5 ԳԲ-անոց սկավառակային տարածություն` էլեկտրոնային փոստերի, փաստաթղթերի և պահուստային կրկնօրինակների պահպանման համար։

Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս ավտոմատ համաժամացուցել iTunes նվագարկչի հետ։ Այն թույլ է տալիս iCloud-ի միջոցով պահպանել երաժշտությունը, գրքերն ու հավելվածները։ Երաժշտական ստեղծագործությունները սկանավորվում են օգտագործողի սարքերի մեդիատեկում և iTunes Store-ի խանութից հայտնաբերված 18 միլիոն թրեքներից կազմված պատահականությամբ iTunes Match ծառայության միջոցով տեղափոխվում նրա հաշիվ։ iTunes Match-ի օգտագործումն արժե տարեկան $ 24.99[5]: 2012 թվականի դեկտեմբերի 4-ից iTunes Store-ը Ռուսաստանում (և աշխարհի այլ 52 երկրներում) գործարկելու կապակցությամբ iTunes Match ծառայությունը հասանելի է նաև ռուս օգտատերերին։ Տարեկան բաժանորդագրությունն արժե 799 ռուբլի։

App Store-ը և iBookstore-ը թույլ են տալիս ձեռք բերված ծրագրերը և գրքերը ներբեռնել օգտատիրոջ բոլոր սարքերում՝ չսահմանափակվելով այն բանով, որով կատարվել են գնումները։ Apple-ը հավելել է, որ հնարավորություն ունի դիտել գնումների պատմությունը և այնտեղից ներբեռնել ցանկացած ծրագիր կամ գիրք օգտատիրոջ՝ Apple iOS օպերացիոն համակարգով աշխատող ցանկացած սարքում։

iCloud-ը հնարավորություն է տալիս էլեկտրոնային փոստով նամակներ փոխանակել։ Գործարկումից ի վեր օգտատերերին @me.com փոստային հասցեներ են տրամադրվել (այդ նույն դոմենն օգտագործվել է MobileMe-ի համար 2008 թվականից)։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ից iCloud-ը տրամադրում է @icloud.com հասցեն։ iCloud-ում գրանցված օգտվողները այս ամսաթվից առաջ (ինչպես նաև MobileMe-ի նախկին բաժանորդները) կարող են օգտագործել երկու հասցեները։ .Mac օգտատերերը, որոնք անցել են MobileMe-ին, իսկ հետագայում՝ iCloud-ին, կարող են օգտագործել բոլոր երեք հասցեները՝ .mac.com, @me.com և @icloud.com[6]։

OS X-ի և iOS-ի համար Apple-ի հավելվածներից բացի օգտվողները կարող են մուտք գործել վեբ դիտարկիչի միջոցով, ինչպես նաև IMAP-ի և SMTP-ի ստանդարտ արձանագրություններով (օրինակ, Microsoft Outlook-ում)[7][8]։

Գտնել իմ ընկերներին

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գտնել իմ ընկերներին» (Find My Friends) հավելվածը[9] iCloud-ի մի մասն է և թույլ է տալիս գտնել օգտատիրոջ ընկերների, բարեկամների և գործընկերների գտնվելու վայրը։ Քարտեզի վրա միաժամանակ ցուցադրվում է նրա և տվյալ պահին առցանց ընկերների գտնվելու վայրը։ Հավելվածի միջոցով «լրտեսման» համար անհրաժեշտ է հաստատել հայտնաբերման հնարավորության մասին հարցումը։ Ընկերներն ավելացվում են հրավերի միջոցով, որը գալիս է փոստին, ինչպես նաև երևում է ծրագրի հատուկ ներդիրում։

«Գտնել iPhone, iPad, iPod touch կամ Mac» (Find My iPhone, iPad, iPod touch or Mac) հավելվածը թույլ է տալիս գտնել iOS կամ Mac OS-ով աշխատող ցանկացած սարք, արգելափակել այն կամ հեռացնել բոլոր տվյալները հեռակա կարգով[10]։ Հայտնաբերելու համար պետք է սարքի մեջ ակտիվացնել այդ հնարավորությունը՝ մուտքագրելով մուտքաբառը և գաղտնաբառը iCloud հաշվառումին։ Առանց գաղտնաբառը մուտքագրելու անհնար է անջատել գործառույթը, ուստի այն կարող է ծառայել որպես գողությունից պաշտպանվելու միջոց[11]։ Աշխատելու համար անհրաժեշտ է ինտերնետ կապ։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին ռուս գործարար Պավել Դուրովը Apple կազմակերպության կողմից օգտատերերի տվյալների անցողիկ կոդավորման ծրագրերից հրաժարվելու պատճառով iCloud ծառայությունն անվանել է «լրտեսման գործիք»՝ հավելելով, որ «հավելվածները, որոնք օգտագործվում են անձնական հաղորդագրությունները պահելու համար, նույնպես խնդիր են հանդիսանում»[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Облачный сервис Apple iCloud будет бесплатным» (ռուսերեն). Lenta.ru. 6 июня 2011. Վերցված է 8 июня 2011-ին.
  2. «iCloud Uses Windows Azure Services For Hosting Data». 2011 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին.
  3. «Apple's iCloud runs on Microsoft and Amazon services». 2011 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին.
  4. Apple — iCloud — Ваш контент. На всех ваших устройствах
  5. «iCloud. Первые подробности» (ռուսերեն). DeepApple. 7 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 8 июня 2011-ին.
  6. iCloud: сведения об адресах электронной почты @icloud.com, @me.com и @mac.com — Служба поддержки Apple
  7. iCloud: настройки почтовых серверов для клиентов электронной почты — Служба поддержки Apple
  8. iCloud: настройка Mail в Mac OS X 10.6 или iOS 4 — Служба поддержки Apple
  9. «iCloud. Find My Friends - новое приложение от Apple» (ռուսերեն). UkrainianiPhone. 12 октября 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 12 октября 2011-ին.
  10. Найти iPhone, iPad, iPod touch или Mac
  11. Как найти украденный iphone?
  12. «Павел Дуров назвал iCloud инструментом слежки». ТАСС. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]