Jump to content

Giorgio Armani

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջորջիո Արմանի (այլ կիրառումներ)
Giorgio Armani
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և նորաձևության տուն
Անվանված է ի պատիվՋորջիո Արմանի
Հիմնադրված է1975
ՀիմնադիրՋորջիո Արմանի
ՎայրՄիլան, Իտալիա
Երկիր Իտալիա
ՏնօրենՋորջիո Արմանի
Արդյունաբերություննորաձևություն
Դուստր ընկերություններEmporio Armani?, Armani Exchange? և Armani Jeans?
Կայքarmani.com
 Armani Վիքիպահեստում

Giorgio Armani S.p.A, իտալական նորաձևության առևտրային կազմակերպություն և նորաձևության տուն է, որը հիմնադրել է Ջորջիո Արմանին։ Կազմակերպությունը արտադրում է հագուստ, կոշիկ, զարդեր, աքսեսուարներ, կոսմետիկա, տան պարագաներ և այլն։ Այս բոլոր արտադրությունները արտադրվում են կազմակերպության տարբեր ապրանքանիշերի անվան տակ[1]։ Իրենց հեղինակության և նորաձեւության արդյունաբերության բարձր աստիճանի համար Giorgio Armani–ն ասոցացվում է բարձր նորաձևության հետ։ 2005 թվականի վերջին կազմակերպության վաճառքների հասույթը կազմել էր շուրջ 1.69 միլիարդ դոլար։ Giorgio Armani-ն ամենաարագ զարգացող նորաձևության բրենդն է[2]։

Giorgio Armani-ն պլանավորում է համագործակցել Emaar Properties–ի հետ՝ ստեղծելով հյուրանոցներ և հանգստի տուն–առողջարաններ այնպիսի մեծ քաղաքներում, ինչպիսիք են՝ Նյու Յորքը, Փարիզը, Միլանը, Լոնդոնը, Հոնկոնգը, Շանհայը, Սեուլը և Դուբայը։ Կազմակերպությունը արդեն ունի մի շարք սրճարաններ ամբողջ աշխարհում, ներառյալ բարեր և գիշերային ակումբներ։

Giorgio Armani-ն բարձրակարգ բրենդ է, որը մասնագիտացված է տղամարդկանց և կանանց հագուստի, աքսեսուարների, ակնոցների, կոսմետիկայի և օծանելիքների արտադրության մեջ։ Ապրանքները հասանելի են միայն պաշտոնական բուտիկներում և հատուկ ընտրված բարձրակարգ հանրախանութներում։ Լոգոն կազմված է կոր «G» և «A» տառերից, որոնք միասին ձևավորում են շրջան։

Emporio Armani–ի խանութը Հոնգկոնգում

Բրենդը վաճառում է պատրաստի հագուստներ և անցուղային հավաքածուներ։

Emporio Armani–ն կենտրոնանում է ժամանակակից հատկանիշների վրա։ Բացի այդ Emporio Armani–ն Giorgio Armani-ի միակ բրենդն է, որի դիզայնով հիմնականում զբաղվում է հենց Ջորջիո Արմանին և այն միշտ մասնակցում և ուշադրության կենտրոնում է լինում Միլանի նորաձևության շոուին ամեն տարի։ Կարելի է գնումներ կատարել նրա բուտիկներից և պաշտոնական կայքից[3]։

Dj Ruru–ն չորս անգամ մասնակցել է Emporio Armani–ի աշուն/ամառ 2008 ներքնազգեստի և գարուն/ձմեռ 2009-2010 նորաձևության շոուներին[4]։ Իսկ 2009 թվականի շոուներին երկու անգամ մասնակցել են Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները[5]։ Բոլոր շոուներն էլ նկարահանվել էին Mert and Marcus–ի կողմից[4]։

2010 թվականի հունվարին Կրիշտիանու Ռոնալդուն և Մեգան Ֆոքսը դարձավ բրենդի դեմքերը։ 2011 թվականին նրանց փոխարինեցին Ռիհաննան և Ռաֆայել Նադալը[6]։

Emporio Armani–ն համագործակցել է Reebok–ի հետ միասին և ստեղծել նորաձև կոշիկներ Olimpia Milano թենիսային ակումբի համար։

Emporio Armani–ն ունի բուտիկներ Մայնի Ֆրանկֆուրտում, Ջիդդայում, Ամմանում, Բահրեյնում, Բոգոտայում, Մայամիում, Տոկիոյում, Ամստերդամում, Մադրիդում, Չիկագոյում, Փարիզում, Լոս Անջելեսում, Հյուստոնում, Կուալա Լումպուրում, Միլանում, Բուենոս Այրեսում, Թել Ավիվում, Ստամբուլում, Սիդնեյում, Դուբայում, Լիմայում, Սեուլում, Սինգապուրում, Բանգկոկում, Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Ցյուրիխում, Քեյփթաունում, Սանտյագոյում, Մելբուրնում, Մանիլայում, Մումբայում, Կալկաթայում, Ջակարտայում, Սան Պաուլոյում, Սանկտ Պետերբուրգում[7], Երևանում և բազում այլ քաղաքներում ամբողջ աշխարհում։

Armani Collezioni–ի խանութը Indooroopilly առևտրի կենտրոնում

Armani Collezioni (նախկինում Giorgio Armani Le Collezioni), բրենդը ունի միջին շահույթ։ Հիմնական տարբերությունը Emporio Armani–ի և Armani Collezioni–ի մեջև այն է, որ առաջինը կենտրոնացած է մոդայիկ և երիտասարդ մարդկանց համար, իսկ երկրորդը ունի բիզնես ոճ և նախատեսված է ավելի բարձր տարիքի մարդկանց համար։ Armani Collezioni–ի լոգոն կազմված է սև գրվածքներով՝ վերևում մեծ տառերով «Armani» և ներքևում ավելի փոքր «Collezioni»՝ սպիտակ հարթակի վրա։ Բրենդը արտադրում է ստեղծված և չափված հագուստ, որտեղ ամեն մի դետալը կարելի է ընտրել։ Armani Collezioni–ի խանութները հիմնականում Փարիզում և Միլանում են, սակայն նաև ունեն բուտիկներ Barneys New York, Holt Renfrew, Bloomingdale's, David Jones, Harvey Nichols, Harrods, Neiman Marcus, Nordstrom և Saks Fifth Avenue հանրախանութներում։ Ինչպես Emporio Armani–ն, այնպես էլ Armani Collezioni–ն հանդես եկավ սպորտի բնագավառում՝ զբաղվելով նույն գործով, և կոչվեց «Armani Collezioni Active»։

Armani Jeans–ի խանութը Դրեզդենում

Armani Jeans–ը ստեղծվել է 1981 թվականին։ Վաճառում է հիմնականում հանրախանութներում, սակայն ունի նաև առանձին խանութներ, ինչպես նաև ունի սրճարան Միլանում, կոչված «Armani Jeans Cafe»։ Որոշ Armani Jeans–ի ապրանքներ վաճառվում են նաև Emporio Armani–ի խանութներում։

Armani Jeans–ի հագուստը նման չէ Ջորջիո Արմանիի «ձեռագրին», այն տարբերվում է իր գույների բազմազանությամբ։

Բրազիլացի մոդել Միդֆիլդեր Կական ստորագրել է, որպեսզի ներկայացնի բրենդի հագուստը։

Armani Exchange–ի խանութը Սինգապուրում

Armani Exchange–ը ստեղծվել է 1991 թվականին ԱՄՆ–ում։ Այն արտադրում է մոդայիկ և կենցաղային հագուստ։ Այն հայտնի է իր պրովոկացիոն գովազդային տեսահոլովակներով։ Ոգեշնչվաճ լինելով պարային երաժշտությամբ և փողոցային կենսակերպով, Giorgio Armani-ի այս բրենդը համարվում է ամենամատչելին։

Որպեսզի արագացվեր ձևավորվող ընկերության ճյուղը, Ջորջիո Արմանին դարձավ Presidio Holdings կազմակերպության բաժնետերերից մեկը՝ Como Holdings ընկերության կողքին, որի սեփականատերը Սինգապուրի օլիգարխ Օնգ Բենգ Սենգն էր (սկսած 1994 թվականից), ով օգնեց Armani Exchange-ի արտադրությանն ու տեղաբաշխմանը ԱՄՆ, Կանադա, Կենտրոնական և Հարավային Ամերիկա և Ասիայի որոշ երկրներ։

Սկզբում Armani Exchange-ը ուներ բաժնեմասերի 25%, իսկ մնացած 75%-ը Como Holdings-ն էր։ Ջորջիո Արմանին չէր կարող անել ոչ մի բան բրենդի հետ, բայց տալով բրենդին իր անունը։ Սակայն 2008 թվականին Արմանին գնեց բաժնեմասերի ևս 25% և դարձավ լիարժեք սեփականատեր։

Բրենդը ունի շուրջ 270 խանութներ ավելի քան 31 քաղաքներում։ Գնումներ կարելի է կատարել նաև բրենդի պաշտոնական կայքէջում[8]։ Առաջին Armani Exchange խանութը բացվեց Մանհեթենում 1991 թվականի սեպտեմբերին։

Armani Junior-ի խանութը Նյու Յորքում

Armani Junior-ը արտադրում է մանկական հագուստ։ Ունի ավելի քան 15 բուտիկներ ամբողջ աշխարհում, ներառյան Neiman Marcus և Saks Fifth Avenue բարձրակարգ հանրախանութներում։ 2014 թվականի մայիսին Ուոլիս Քուվենժանեն դարձավ բրենդի դեմքը, որը դարձրեց նրան առաջին հայտնի երեխան, ով գովազդել է Armani Junior-ը[9]։

Armani Casa-ի խանութը Լիսաբոնում

Armani/Casa-ն արտադրում է պարագաներ տան համար՝ կահույք, սպասք, լամպեր և այլն։ Առկա է շուրջ 40 բուտիկներում, ներառյալ Neiman Marcus բարձրակարգ հանրախանութներում։

Armani Cosmetics-ի խանութը Հոնգկոնգում

Armani Cosmetics-ը վաճառում է մաշկի խնամքի և դիմահարդարման պարագաներ, օծանելիքներ և օդեկոլոններ։ Armani Cosmetics-ը համագործակցում է L'Oréal ընկերության հետ։ Բրենդը առկա է բազում հանրախանութներում և առանձին բուտիկներում ամբողջ աշխարհում։

Այլ բրենդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Giorgio Armani-ն ունի բազում այլ բրենդներ։ Ունի մոտ 14 Emporio Armani և Armani Jeans սրճարաններ, բարեր, ռեստորաններ, ինչպես նաև հրուշակեղենի խանութ՝ կոչված «Armani Dolci»: Կա «Armani Libri» կոչված գրքերի խանութ, «Armani Fiori»` ծաղիկների խանութ։ Giorgio Armani-ին և Herrera Global ընկերությունը համագործակցում են և ունեն հյուրանոցների ցանցեր, կոչված «Armani Hotel Collection»:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1].Armani builds different brands, www.wsj.com
  2. Giorgio Armani S.p.A. · Milan Italy. Hoovers.com
  3. Company Details Արխիվացված 2010-01-06 Wayback Machine. Retrieved March 26, 2011.
  4. 4,0 4,1 Schmittler, Danny (2012 թ․ փետրվարի 2). «David Beckham: Emporio Armani (then), H&M (now)». The Underwear Expert. Արխիվացված է օրիգինալից 2015-02-16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  5. Alexander, Hilary (2009 թ․ հուլիսի 2). «The Beckhams strip off again for Giorgio Armani». Telegraph.co.uk Fashion. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  6. «Rihanna Replaces Megan Fox as Face of Emporio Armani Underwear». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  7. http://www.wwd.com/retail-news/designer-luxury/armani-to-open-st-petersburg-store-7296328?module=Retail-latest
  8. «Designer Clothing at Armani Exchange». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  9. http://www.hollywoodreporter.com/news/quvenzhane-wallis-named-face-armani-706440