Frozenbyte
Frozenbyte | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2001 |
Վայր | Հելսինկի |
Երկիր | Ֆինլանդիա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Կայք | frozenbyte.com |
Frozenbyte Վիքիպահեստում |
Frozenbyte, ֆինակական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Տեղակայված է Հելսինկիում։ 2020 թվականի դեկտեմբերի տվյալներով ընկերությունն ունի ավելի քան 130 աշխատակից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնվել է 2001 թվականին Հելսինկիում։ Frozenbyte-ի կողմից ստեղծված առաջին խաղը դարձավ Shadowgrounds։ Խաղը բարձր գնահատականներ ստացավ և անգամ ստացավ մի քանի մրցանականեր ԶԼՄ-ների կողմից[1][2][3]։ Եվ Shadowgrounds, և իր հաջորդ տարբերակը՝ Shadowgrounds: Survivor, 2009 թվականին Linux Game Publishing-ի կողմից թողարկվեցին Linux օպերացիոն համակարգի համար։
2009 թվականին ընկերությունը թողարկեց Trine խաղը։ Այն իրենից ներկայացնում էր գլուխկոտրուկ պլատֆորմեր, որը վաճառվեց ավելի քան 1,1 միլլիոն օրինակով[4]։ 2011 թվականի դեկտեմբերի 7-ին վաճառքի հանվեց Trine 2 խաղը, որը նախատեսված էր Microsoft Windows, OS X, PlayStation 3 և Xbox 360 համակարգերի համար, իսկ արդեն 2012 թվականի մարտին թողարկվեց խաղի Linux-ի տարբերակը։ 2015 թվականի օգոստոսին թողարկվեց Trine 3։ The Artifacts of Power[5]։ Խաղի չորրորդ մասը՝ Trine 4։ The Nightmare Prince, թողարկվեց 2019 թվականի հոկտեմբերին[6]։
Humble Bundle վաճառքը սկսեց 2011 թվականի ապրիլի 12-ին, այն իր մեջ պարունակում է Frozenbyte-ի կողմից մշակված 5 խաղ, այդ թվում՝ Trine, Shadowgrounds և Shadowgrounds։ Survivor նախատեսված Microsoft Windows, Mac OS X և Linux օպերացիոն համակարգերի համար։ Ինչպես նաև այն պարունակում էր Jack Claw անավարտ նախագծի ներքին կոդը[7]։
2015 թվականի դեկտեմբերի 4-ին ցուցադրվեց Shadwen խաղը, որտեղ ժամանակը շարժվում էր միայն այն ժամանակ երբ, շարժվում էր խաղացողը[8]։
2019 թվականի մայիսի 28-ին Frozenbyte-ը ներկայացրեց գիտաֆանտաստիկ Starbase խաղը, որը ինչպես ընթադրվում էր գաղտնի մշակման փուլում է եղել ավելի քան 5 տարի[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Shadowgrounds Արխիվացված 2021-04-22 Wayback Machine(անգլ.) на Metacritic.com
- ↑ Shadowgrounds Արխիվացված 2021-04-12 Wayback Machine в Steam
- ↑ Обзор Shadowgrounds Արխիվացված 2021-04-22 Wayback Machine(անգլ.) на Worthplaying.com
- ↑ Trine sells 1.1 million on PC, PSN Արխիվացված 2021-01-24 Wayback Machine(անգլ.)
- ↑ Savage, Phil (2015 թ․ ապրիլի 26). «Trine 3 is out in Early Access next week». PC Gamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ KaiFB (2018 թ․ հոկտեմբերի 24). «Trine 4 Confirmed! | Frozenbyte». www.frozenbyte.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Plunkett, Luke (2011 թ․ ապրիլի 11). «This Might Be The Best Indie Bargain Of 2011». Kotaku. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Matulef, Jeffery (2015 թ․ դեկտեմբերի 4). «Trine developer Frozenbyte reveals time-manipulating stealth game Shadwen». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Starbase – A New Sci-Fi MMO Game By Frozenbyte Revealed! | Frozenbyte». www.frozenbyte.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.