FreeType, տեքստերի կետանշային (bitmap) վերարտադրության համար ծրագրավորման գրադարան, առկա ելատեքստային և երկուական կոդավորված (binary) տարբերակներով՝ ունենալով տառատեսակների հետ առնչվող օժանդակ հնարավորություններ։ Որպես այդպիսին, այն հանդիսանում է տառատեսակների կետանշայնեցման ելատեքստային իրագործում։ Մի շարք տառատեսակների ձևաչափեր՝ ներառյալ TrueType֊ը, Type 1֊ը և OpenType֊ը, աջակցվում են գրադարանի կողմից[4]։
Ընթացիկ վարկածը նախագծված է այնպես, որ «լինի փոքր, արդյունավետ, խիստ կարգաբերելի և դյուրակիր՝ միևնույն ժամանակ ունակ լինելով տալ բարձր որակի արդյունք (գրանշանների պատկերներ)»[4]։
TrueType bytecode ինտերպրետատորը լռելյայն միացված է 2.4.0 տարբերակից ի վեր[5]։ TrueType subpixel֊ային կետաշտկման հնարավորությունը իրագործվել է 2.4.11 տարբերակում[6]։
PostScript
Նոր CFF վերլուծման և կետաշտկման գործիք ներկայացված Դեյվ Առնոլդի կողմից 2.4.12 տարբերակում[7]։ 2.5.0.1 տարբերակը լռելյայն միացված ունի այն։
Ավտո֊կետաշտկիչ
«Auto-hinter»֊ը FreeType 2.1.10֊ում փոխարինվեց «auto-fitter»֊ով[8]։ CJK տառատեսակների նոր ալգորիթմը ներկայացվել է FreeType 2.2-ում, որը հիմնված է Akito Hirai֊ի շտկման վրա[9]։
Adobe֊ի նոր «SING Glyphlet» ձևաչափը ներկայացվել է FreeType 2.2֊ում[9]։ «Bit 1»֊ը՝ TrueType֊ի աղյուսակներում, աջակցվում է FreeType 2.2֊ից[9]։ Աջակցումը SFNT cmap 13 table ձևաչափի համար ավելացվել է 2.3.10֊ում[10]։ Աջակցումը Support for OpenType հավաքածուների և CFF տառատեսակների համար SFNT շրջանակներում ավելացվել են 2.4.11 տարբերակում[6]։
PostScript
tarck ծոցավորման աջակցությունն AFM նիշքի մեջ ավելացվել է FreeType 2.2[9]: