«Faith », բրիտանացի երգիչ, Wham! խմբի նախկին անդամ Ջորջ Մայքլի երգը, որը թողարկվել է 1987 թվականին Columbia Records լեյբլում։ Այն ներառվել է երգչի Faith առաջին սոլո ալբոմում (երկրորդ սինգլ) և հասել առաջին հորիզոնականին ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում։ Billboard-ի կողմից ճանաչվել է 1988 թվականի ԱՄՆ լավագույն երգ[1][2]։
Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է բրիտանացի ռեժիսոր Էնդի Մորահանը[3]։ Ջորջ Մայքլը հայտնվում է Լիվայս երկնագույն ջինսով և կովբոյական երկարաճիտ կոշիկներով՝ նվագելով կիթառ Wurlitzer դասական երաժշտական ավտոմատի մոտ։ Գրողներ Բոբ Բատչելորն ու Սքոթ Ստոդարտը գրել են, թե այդ երաժշտական տեսահոլովակը երգչին ներկայացնում է որպես «տղամարդկային սեքսուալ օբյեկտ»՝ ընդգծելով նրա մարմնի առանձին մասեր, ինչպիսիք են դեմքի թեթև մազածածկույթը, ծնոտը և այլն[4][5]։ Սինգլը հասել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնական (գլխավորելով այն չորս շաբաթ) 1987 թվականի հոկտեմբերի 31-ին։ Այն մնացել է լավագույն տասնյակում ինը շաբաթ, լավագույն քսան երգերի ցանկում՝ տասնմեկ շաբաթ, իսկ լավագույն 40 երգերի ցանկում՝ տասնհինգ շաբաթ։ Այն դարձել է երգչի հինգերորդ չարթփոփերը (հաշվի առնելով նաև Wham! խմբի երգերը՝ Wake Me Up Before You Go-Go, 1984 և Everything She Wants, 1985) և Faith ալբոմի՝ հիթ-շքերթը գլխավորած երեք երգերից առաջինը (ավելի ուշ առաջին հորիզոնականն զբաղեցրել են «Father Figure» և «One More Try» սինգլները)։ 1988 թվականի ընդհանուր արդյունքներով՝ այն ճանաչվել է լավագույնը ԱՄՆ-ում (№ 1 1988 թվականին)։