EXO (Էքսո, հանգըլ՝ 엑소), հարավկորեաչինական հայտնի բոյ բենդ։ Խումբը ստեղծել է S.M․ Entertainment- ը։ Խումբը դեբյուտն արել է 12 հոգանոց կազմով։ Ունի 3 սաբ-խմբեր(ենթախմբեր)՝ EXO-K(անդամներ՝Սուհո, Չանյոլ, ԴիՕ, Բեքհյոն, Քայի, Սեհուն ) և EXO-M(անդամներ՝ Շյումին, Լեյ, Չեն և նախկին անդամները՝ Քրիս, Լու Հան, Թաո ) և EXO-CBX(Չեն, Բեքհյոն, Շյումին)։ Խումբն իր երգերը թողարկում է 2 տարբերակներով՝ մի տարբերակը չինարեն, իսկ մյուսը՝ կորեերեն լեզուներով։
2014 թվականի մայիսին Քրիսը դատի է տալիս S.M Entertainment-ին՝ խմբից հեռանալու համար[2]։ Նույն թվականի հոկտեմբերին կազմակերպությանը դատի է տալիս նաև Լու Հանը՝ նույնպես խմբից դուրս գալու նպատակով[3]։ 2015 թվականին կազմակերպությանը դատի է տալիս նաև Թաոն, նորից նույն նպատակով, ինչ նախորդ երկու անդամները[4]։ Այժմ խմբում գործունեություն են ծավալում 9 հոգի` Xiumin, Suho, Lay, Baekhyun, Chen, Chanyeol, D.O., Kai, Sehun։
EXO-K-ի առաջնորդը՝ Սուհոն, առաջին անդամն էր, ով միացավ S.M․ Entertainment-ին ՝ հաջող քասթինք-լսումներն անցնելուց հետո։ Հաջորդ տարի կազմակերպությանը միանում է Քային՝ իր հոր թույլտվությունը ստանալուց հետո։ Չանյոլը, ով Smart Model Contest-ում գրավել էր 2-րդ տեղը, և Սեհունը, ով անցել էր կազմակերպության 4 լսումները, դարձան թրեյնի 2008 թվականին։ Դիո-ն լսումների ժամանակ հաջող երգելու շնորհիվ ևս պայմանագիր կնքեց S.M.-ի հետ։ EXO-K-ի վերջին անդամը, ով միացավ կազմակերպությանը, Բեքհյոնն էր, ով միացավ S.M-ին խմբի դեբյուտից մոտավորապես մի տարի առաջ։
EXO-M-ի առաջնորդը՝ Քրիս Վուն, կազմակերպությանը միացել է 2008-ին՝ հաջող կերով անցնելով Կանադայում անցկացված լսումները։ Նույն տարվա ընթացքում լսումներն անցավ նաև Լեյը՝ անցնելով Շանհայում կազմակերպված լսումները։ Շյումինը, լսումների գալով իր ընկերոջ հետ, անցավ լսումները և գրավեց 2-րդ տեղը։ Հետևելով Լուհանի գործունեությանը՝ նրան լսումների է հրավիրել կազմակերպության ներկայացուցիչը, նույնպես և Թաոյին։ Վերջին անդամը Չենն էր, ով միացավ կազմակերպությանը 2011-ին։
2011 թվականի մայիսին S․M․ կազմակեպությունը հայտարարեց նոր փոփ խմբի մասին։ Մինչ խմբի դեբյուտը անձնակազմում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ։ Այնուամենայնիվ, խմբի անձնակազմի վերջնական կազմավորումից հետո կազմակերպությունը թիզեր-հոլովակների միջոցով ապագա երկրպագուներին իմաց տվեց խմբի անդամների մասին։
2012 թվականի ապրիլի 8-ն տեղի ունեցավ խմբի պաշտոնական դեբյուտը՝ «Մամա» մինի-ալբոմով, որի գլխավոր սինգլը նույնանուն «Մամա» երգն էր։ Նույն օրվա ընթացքում EXO-K-ը ելույթ է ունեցել Կորեայի շոուներից մեկում, իսկ EXO-M-ը՝ Չինաաստանում։
Դեբյուտից մեկ տարի անց խումբը վերադարձավ «Xoxo։ Kiss & Hug» ալբոմով։ Ալբոմը ուներ երկու տարբերակներ՝ «XOXO: Kiss»(կորեական) և«XOXO: Hug»(չինական)։ Գլխավոր երգը Wolf-ն էր, որի ժամանակ անդամները ներկայանում էին մարդագայլ-ի կերպարով։ Մեկ շաբաթ անց երգի չինական և կորեական տարբերակները տեղ էին գտել Billboard-ում։ «Growl»-ը թողարկվեց օգոստոսսի 1-ին։ Կորեական Inkigayo երաժշտական հաղորդման ժամանակ երգը հավաքեց 10 554 բալ՝ դրանով իսկ ռեկորդ սահմանելով։ 3 շաբաթվա ընթացքում կորեական երաժշտական հաղորդումների ժամանակ նրանք ստացան 10 հաղթանակներ։ MAMA-ի (Mnet Asian Music Awardas) ժամանակ Խոստումնալից ապագա ունեցող խումբը ստացավ իր առաջին գլխավոր մրցանակը՝ «տարվա ալբոմ»։ Էքսոն եղավ ամենաերիտասարդ կորեական խումբը, որ ստացավ այս կարգի մրցանակ։
Հուլիսի 15֊ին ներկայացվեց դորամա-տեսահոլովակի առաջին դրվագը։ Սեպտեմբերի 4֊ին դուրս եկավ երկրորդը։ Հեռուստադիտողը տեսավ սերիալ 12 տղաների մասնակցությամբ, իսկ տեսահոլովակում հնչող երաժշտությունը խմբի առաջին ամբողջական ալբոմի երգերից էր։ Ինչպես տեսահոլովակները, այնպես էլ դորաման ներկայացված էր երկու տարբերակով՝ կորեերենով և չինարենով։
Դեկտեմբերի 9֊ին խումբը ներկայացրեց ձմեռային մինի ալբոմ «Miracles in December» անվանմամբ։
EXO-ի վերադարձը «Overdose» մինի ալբոմով նախատեսված էր 2014 թվականի ապրիլի 15֊ին, սակայն «Սևոլ» լաստանավի ողբերգության պատճառով այն հետաձգվեց մինչև մայիսի 7֊ը։
Օգոստոսի 6֊ին SM ընկերությունը պաշտոնապես հայտարարեց EXO֊ի ֆանակումբի անունը EXO-L, որը նշանակում է Love―սեր։ Բացի այդ L-ն այն տառն է, որը գտնվում է K-ի և M-ի միջև։ L֊ն ներկայացնում է այն ֆաներին, որոնք աջակցում են իրենց սիրելի խմբին։ EXO-ն ունի իր պաշտոնական կայքը, հատուկ ֆաների համար, որն այժմ այցելում է ավելի քան 4.6 միլիոն մարդ։
2017 թվականին հուլիսի 9ին SM Entertaimant-ը ներկայացրեց առաջին տիզերը 4-րդ լիարժեք ալբեոմի "The War" :Ամբողջ շաբաթվա ընթացքում ներկայացվեցին տիզերներ յուրաքանչյուր մասնակցի հետ, սակայն այս քամբեքին չէր մասնակցում Լեյը Չինաստանում ունեցած գրաֆիկի պատճառով։Քամբեքից մեկ օր առաջ(17 հուլիս) SM-ը ներկայացրեց խմբային տիզերը և հուլիսի 18ին ներկայացվեց ամբողջական տեսահոլովակը 2 ձևով ՝ կորերեն և չիներեն տարբերակներով։
2016 թվականի հոկտեմբերի 5-ին S.M. Entertainment-ը հայտարարել է EXO-ի առաջին ենթախմբի մասին, կազմված երեք անդամներից՝ Չենը, Բեքհյոնը և Սիումինը։ Ավելի վաղ նրանց թողարկել են «Լուսնի սիրահարները։ Գորյոյի ալ կարմիր սրտերը» դորամայի OST-ը։ Հոկտեմբերի 24-ին հայտարարվել է ենթախմբի անվանումը՝ EXO-CBX (մասնակիցների անունների առաջին տառերը)։ Ենթախումբը թողարկել է առաջնաելույթային «Hey Mama!» մինի ալբոմը և տեսահոլովակ նույն անվանումով հոկտեմբերի 31- ին։