Դուոլինգոն (անգլ.՝ Duolingo), անվճար ծրագիր է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին սովորել մի շարք օտար լեզուներ։ Գործում է մի քանի պլատֆորմների վրա. Android OS, IOS, ինչպես նաև համակարգչի վրա։ Ծրագիրը անվճար է, հնարավորություն է տալիս հանձնել արտոնագրված թեստեր (այս ֆունկցիան արդեն վճարովի է)։ Դուոլինգոյի մոտեցման արդյունավետությունը, որը հիմնված է վիճակագրության վերլուծության վրա, ստուգվել է ընկերության պատվերով երրորդ կողմի ուսումնասիրությամբ։ Նյու Յորքի քաղաքային համալսարանի եւ Հարավային Կարոլինայի համալսարանի պրոֆեսորների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Դուոլինգոյի 34 ժամն այնքան կարդալու եւ գրելու հմտություններ են տալիս, Որքան տալիս է նախնական կիսամյակային դասընթաց ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատությունում, որը մոտ 130 ժամ է զբաղեցնում։ Ուսումնասիրությունը չի չափել խոսակցական հմտությունները։ Ուսումնասիրության ընթացքում Դուոլինգոյի լեզվով սովորող 196 հոգուց 108-ը դասերը թողել են երկու ժամից պակաս։ Նույն հետազոտությունը ցույց է տվել, որ Rosetta Stone-ի օգտատերերին անհրաժեշտ է 55-ից մինչեւ 60 ժամ պարապմունք, որպեսզի սովորեն գիտելիքների նույն ծավալը։ Համեմատություններ այլ ազատ կամ էժան դասընթացների հետ, ինչպիսիք են BBC-ն և Before You Know It, չեն անցկացվել։
Դուոլինգոյի թիմը զբաղվում է նաև հարակից արտադրանքների մշակմամբ՝ Դուոլինգոյի թեստային կենտրոն և Դուոլինգո դպրոցների համար։