Jump to content

Burzum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Burzum
խմբի պատկերանիշը
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկենտրոնից
Երկիր{{{2}}} Նորվեգիա, Բերգեն
Ժանրերբլեք մետալ, դարք էմբիենտ, նեո-միջնադարյան երաժշտություն
Գործունեություն1991 — 1996, 2009-ից
ԼեյբլDeathlike Silence Productions
Cymophane
Misanthropy Records
Byelobog Productions
ԿապվածOld Funeral, Mayhem
Կայքburzum.org
Անդամներ
Վարգ Վիկերնես
Նախկին անդամներ
Սամոթ
 Burzum Վիքիպահեստում

Burzum (Բուռցում), նորվեգական երաժշտական նախագիծ է, կազմավորվել է 1991 թվականին Վառգ Վիկեռնեսի կողմից, ով միակ երաժիշտն է։ Վերջինս 1993 թվականին դատապարտվել էր կալանավորման՝ 16 տարի ժամկետով, կիթառահար Էվրոնիմուսին սպանության մեղադրանքով, որը նորվեգական բլեք մետալ Մեյհեմ խմբից էր և ազատվել է 2009 թվականին[1]։ Խմբի անվանումը վերցված է «Մատանիների տիրակալը» ֆիլմից և թարգմանաբար նշանակում է մթություն։ [[2][3]

Բուռցումի սկզբնական ձայնագրությունները բլեք մետալ ոճում էին, իսկ այն ալբոմները, որոնք ձայնագրվել են Վիկեռնեսի կողմից բանտում, հանդիսանում են մինիմալիստական ատմոսֆեռիկ երաժշտություն (Էմբիենթ), և ձայնագրված են ստեղնաշարային գործիքներով։

1987 թ-ին Վառգը ստեղծեց Կալաշնիկով խումբը (անվանումը՝ ի պատիվ ռուսական զենքի), որը հետագայում անվանափոխվեց Uruk-Hai։ Սակայն Uruk-Hai-ը երկար կյանք չունեցավ ու շուտով ցրվեց։ 1991 թ-ին ստեղծվեց Burzum-ը, որպես "One man band": Բուռցումի երաժշտության մեջ որոշ էլեմենտներ Վիկեռնեսը հենց Uruk-Hai-ի երաժշտությունից է վերցրել։ Երաժշտությունը ու տեքստերի հիմնական մասը գրվել են Թոլքինի ստեղծագործություններից ոգեշնչված։ Ինչպես պռոյեկտի անվանումը, այնպես էլ Վիկեռնեսի սկզբնական ծածկանունը՝ «Գռաֆ Գրիշնակ» (անգլերեն՝ Count Grishnackh), վերցված են J.R.R Tolkien-ի «Մատանիների տիրակալը» գրքից։«Burzum» բառը մակագրված է մատանու վրա և "սև բարբառով" նշանակում է "Խավար" հոգնակի թվով (եզակի թվով՝ Burz). օրիգինալ գրվածքը այսպիսին է՝ Ash nazg durbatulûk, ash nazg gimbatul, ash nazg thrakatulûk, agh burzum-ishi krimpatul։ Թարգմանաբար՝

Մի մատանի կնվաճի նրանց,

Մի մատանի կհավաքի նրանց,

Մի մատանի կձգի նրանց

Եվ սև շղթային կձուլի նրանց։

Վառգը իր «Vargsmål» (Վառգի խոսքը) գրքում բացատրում է նշանակությունը.

[4] անվանումը Burz-ի հոգնակի ձևն է, որ նշանակում է գիշեր կամ խավար։ Բայց տվյալ դեպքում այն նշանակում է հուդաքրիստոնեական գիշեր կամ խավար, իսկ իսկական գերմանացիների համար ` լույս և ցերեկ։ Հին նորվեգերենում -um վերջածանցը օգտագործում էին անորոշ հոգնակիով բոլոր սեռերի համար։ Հենց այս պարզ պատճառով ես այն սկսեցի օգտագործել այդ գրքից վերցրած։ Դա մի եղանակ էր, որով պետք է հեթանոսությունը դիմակավորվեր մի անունով, որը պետք է նախ հասկանալ, որպեսզի տեսնեիր հեթանոսության հետ կապը։
Ավելի ուշ ալբոմների հիմնական թեման սկանդինավյան դիցաբանությունն էր։ Երկու ալբոմ (Dauði Baldrs, Hliðskjálf) ամբողջությամբ նվիրված են դիցաբանության թեմատիկային։
Բուռցումի բոլոր ալբոմները մինիմալիստական են և երգի հիմնական մասում ստեղծված են ռիֆֆերի բազմակի կրկնությունների միջոցով։ Վաղ շրջանում ստեղծված ալբոմները հիշեցնում են անմշակ բլեք մետալ, Hvis lyset tar oss և Filosofem ալբոմներում կարևոր դեր են խաղում «ատմոսֆեռիկ» ստեղնաշարայինը, իսկ այն բանից հետո, երբ Վառգը բանտում հայտնվեց, որտեղ նրան չէին թույլատրում այլ երաժշտական գործիքների վրա նվագել, բացի ստեղնաշարային գործիքներից (վերջում նրան դրանից էլ զրկեցին), նա սկսեց էմբիենտ գործեր գրել, որոնցում զգացվում է դասական երաժշտության ազդեցությունը։ Մի անգամ նրան թույլատրեցին ակուստիկ կիթառ ունենալ, բայց այդ ժամանակ Վիկեռնեսն արդեն չէր ստեղծագործում։ Նա այսպես է բնութագրում իր երաժշտությունը.
«Բուռցումը մի փորձ էր ստեղծել երևակայական անցյալ, որը իր հերթին հիմնվում էր մեր հեթանոսական անցյալի վրա։ Բուռզումը ստեղծված չէր համերգներ ունենալու համար, բայց դրա փոխարեն այն ստեղծված էր երեկոյան լսելու համար, երբ արևի ճառագայթները չէին կարող ցրել կախարդանքի ուժը, երբ լսողը մենակ էր, ցանկալի է իր մահճակալին, մինչև քնելը։»
1993 թ-ին Վառգ Վիկեռնեսը ձերբակալվեց նորվեգական բլեք մետալ խմբի՝ Մեյհեմի կիթառահար Էվրոնիմուսի սպանության մեղադրանքով (իսկական անունը Էյստեն Օրսետ), որին հետո ավելացվեց Նորվեգիայում մի քանի փայտե եկեղեցիներ այրելը (Ֆանտոֆտում այրված եկեղեցու նկարը օգտագործվել էր Բուռզումի Aske ալբոմի կազմում)։ Վառգը 21 տարի ազատազրկվեց՝ հնարավորությամբ ավելի վաղ ազատ արձակվելու։ 2003 թ-ին անհաջող փախուստի փորձից հետո, 2006 թ-ին նա զրկվեց այդ արտոնությունից՝ ավելի վաղ ազատ արձակվելուց։ 2008 թ-ին ներումը նորից չեղարկվեց։ 2009 թ-ին պայմանական ազատ արձակման դիմումը բավարարվեց՝ 16 տարի ազատազրկումից հետո նա դուրս եկավ բանտից։ Dagbladet խմբագրության հետ հարցազրույցում նա հայտնեց, որ նոր մետալ ալբոմ է թողարկելու հաջորդ տարի և ալբոմի ինը երգերը արդեն պատրաստ են։ Վառգը բազմիցս և հրապարակայնորեն հայտնել է իր նվիրվածությունը հեթանոսությանը և հակաքրիստոնեական դիրքորոշումը։ Թերթերում նրան սովորաբար նեոնացիստ են կոչում։ Այդ ամենի հետ մեկտեղ Բուռզումի երաժշտությունը չի կրում վառ արտահայտված հակաքրիստոնեական կամ նեոնացիստական, նացիոնալ-սոցիալիզմի բնույթ։ Հենց ինքը՝ Վառգը հերքում է սատանիզմի մեջ իր ներգրավվածությունը։ Իր բազմաթիվ ալբոմների համար Վառգը օգտագործել է նորվեգացի հայտնի նկարիչ և իլյուստրատոր Թեոդոր Կիտելսենի աշխատանքներից (1857—1914)։ 2009 թ-ի նոյեմբերին Վիկեռնեսը հայտնեց Բուռզումի նոր ալբոմի անվանումը՝ Den Hvite Guden (Սպիտակ Աստված)՝ դառնալով թիրախ հակաֆաշիստական ԶԼՄ-ների համար։ Կանխելու համար հետագա քննադատությունները՝ Վառգը ստիպված էր փոխել ալբոմի անվանումը «Belus»-ի, որը իրենից ներկայացնում էր սկանդինավյան դիցաբանության մեջ Բալդր «Սպիտակ աստծո» մեկ այլ անունը։
«Ալբոմը անվանելով «Սպիտակ Աստված» ` ես չէի սպասում այդքան հույզերի պայթյունի․ինձ համար դա ընդամենը Բալդրի անուններից մեկն էր (այդ թվում հայտնի է նաև Ապոլլոն, Belenus, Belus, Bragi, Byelobog), որին նվիրված էր ալբոմը։Ոչ մի երկմտանք։Ալբոմը կթողարկվի Byelobog Productions-ի կողմից մյուս տարի մարտին կամ ապրիլին։Ինչպե՞ս այն բնութագրել.հմմմ...Ինը մետալ երգ ավելացրած էմբիենտային ինտրո և աուտրո, 50 րոպե տևողությամբ։Տեքստերը նորվեգերեն լեզվով են, բայց պաշտոնական էջում հասանելի կլինեն նաև ռուսերեն և ֆրանսերեն տարբերակները, հավանական է նույնիսկ մինչև ձայնասկավառակի թողարկումը։»
Belus-ը թողակվեց 2010 թ-ի մարտի 8-ին՝ դրականորեն ընդունվելով քննադատների կողմից։ Ալբոմի գլխավոր ստեղծագործությունը դարձավ էպիկական «Glemselens Elv» ստեղծագործությունը։
2011 թ-ի հունվարի կեսերին Վառգը հայտնեց, որ նոր ալբոմը կոչվելու է Fallen և կթողարկվի 2011 թ-ի մարտի 7-ին։ Իր խոսքերով «Fallen-ը շարունակողն էր լինելու Բելուսի երաժշտության, բայց դրա հետ մեկտեղ լինելու էր արագ և կոշտ»։
Հաջորդ՝ «Umskiptar» (Կերպարանափոխություններ) ալբոմը թողարկվեց 2012 թ-ի մայիսի 21-ին Byelobog Productions ձայնագրման ստուդիայում։ Ալբոմը ձայնագրվել էր Grieghallen Studio ստուդիայում՝ Բեռգենում 2011 թ-ի սեպտեմբերին։ Երգերի տեքստերը ամբողջությամբ վերցված են հին իսլանդական պոեմից և նրանց անգլերեն թարգմանությունները Վիկեռնեսը հրատարակեց իր «Հին Սկանդինավիայի մոգություններն ու կրոնը» գրքում։ 2013 թ-ի մարտին դուրս եկավ «Նախնիներ» ֆիլմը, որը նկարահանվել էր Վառգ Վիկեռնեսի ու իր կնոջ՝ Մարի Կաշեի կողմից։ Սաունդթրեկում Վառգը օգտագործեց իր հաջորդ ` «Sôl austan, Mâni vestan» (Արևի արևելքը, լուսնի արևմուտքը) ալբոմի երգերից(թողարկվեց 2013 թ-ի ամռանը)։ Վառգը ինքն ալբոմը բնորոշում է որպես «գործիքային էլեկտրոնային երաժշտություն»։ Ապրիլի վերջին Վառգը յութուբում իր «Back to the Shadows» երգով հայտարարեց, որ դա իր վերջին բլեք մետալ ստեղծագործությունն է և նա այլևս մետալ ժանրում չի ստեղծագործելու։
2014 թ-ին թողարկվեց «The Ways of Yore» առայժմ վերջին ալբոմը։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1992 Burzum
  • 1993 Det som engang var
  • 1994 Hvis lyset tar oss
  • 1996 Filosofem
  • 1997 Dauði Baldrs
  • 1999 Hliðskjálf
  • 2010 Belus
  • 2011 Fallen
  • 2012 Umskiptar
  • 2013 Sôl austan, Mâni vestan

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 "Aske"

[5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Burzum» հոդվածին։