Android Nougat
Android Nougat-ի էկրանը | |
Տեսակ | Անդրոիդ |
Ստեղծող | Գուգլ և Open Handset Alliance |
Ծրագրային կոդ | Ազատ և բաց ծրագրային ապահովում |
Առաջին թողարկում | օգոստոսի 22, 2016 |
Վերջին տարբերակ | 7.1.2 Nougat (03.04.17) |
Առկա է | Բազմալեզու |
Ինտերֆեյս | Material Design |
Արտոնագիր | Android Open Source Project |
Զարգացման կարգավիճակ | Ակտուալ է |
Մասն է | Android տարբերակների ցանկ |
Նախորդ | Android 6.0 Marshmallow |
Հաջորդ | Android Oreo |
Անվանված է | Նուգա (քաղցրավենիք) |
Կայք | android.com/versions/nougat-7-0/(անգլ.) |
ելակոդ | և բաց ծրագրային ապահովում |
Android Nougat Վիքիպահեստում |
Android Nougat, Անդրոիդ օպերացոիոն համակարգի ամենաթարմ տարբերակ։
Օպերացիոն համակարգի պաշտոնական թողարկումը տեղ է ունեցել 2016 թվականի օգոստոսի 22-ին[1][2]։ Նոր օպերացիոն համակարգի անվանումը ընտրված էր օգտատերերի կողմից՝ Nougat, թեև շատերը սպասում էին Nutella անվանումը[3]։ Առաջին Android Nougat-ով սմարթֆոնը LG V20-ն էր, որի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 6-ին, Սան Ֆրանցիսկոյում[4]։ Nougat-ը նկատելի փոփոխություններ է կատարել օպերացիոն համակարգում, օրինակ էկրանի վրա բաժանված էկրանի տեսքով կարող էին գտնվել միաժամանակ մի քանի հավելված, ծանուցումների ներդրված պատասխանների աջակցում, նաև OpenJDK` Java-յում API գրաֆիկայի Vulkan վիզուալիզացիայի աջակցում և աջակցվող սարքերում համակարգի թարմացումների ամբողջականություն։
Յուրահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Android 7.0 Nougat-ը ստացել է էկրանի բազմապատուհան բաժանման հնարավորություն, որում երկու հավելվածններ կարող են գրավել էկրանի երկու մասերը։
- Արագ հասանելիության նշանները այժմ գտնվում են կոմպակտ պանելում
- Իրականացվել է հեռախոսահամարների օգնությամբ մտնող զանգերի ֆիլտրացումը։
- Բարելավված են ծանուցումները։
- Խնդիրների ֆոնային անցում՝ բոլոր բացված հավելվածները և կատարվող օպերացիաները կարելի է «Ակնարկ» ստեղնի օգնությամբ բերել հիմնական էկրան։ Կրկնակի սեղմումը բացում է նախորդ խնդիրը, իսկ պահումը թույլ է տալիս ընտրել պետքականը բոլոր մատչելիների միջև։ Նման ֆունկցիան հաջողությամբ օգտագործվում է Windows-ում՝ Alt+Tab ստեղների կոմբինացիայի շնորհիվ։
- Գիշերային ռեժիմը թույլ է տալիս հասնել էկրանի վրա ինֆորմացիայի ցուցադրման ամենաբարենպաստ տարբերակին՝ հակադրականության և պայծառության ավտոմատ փոփոխման միջոցով[5]։
- Մեկ հավելվածի ծանուցումների կարող են միացված լինել։
- «Doze» էներգախնայողության բարելավված ֆունկցիա։ Մինչ այդ այն աշխատում էր միայն երբ հեռախոսը անշարժ էր, սակայն այժմ Google-ը պնդում է, որ Doze «խնայում է էներգիան ամեն անգամ, երբ էկրանը միացվում է»[6]։
- Նոր «Data Saver»-ը սահմանափակում է ֆոնային ռեժիմում բջջային տվյալների օգտագործումը և կարող է աշխատացնել հավելվածների ներքին ֆոնկցիաները, որոնք ստեղծված են բացթողային ընդունակութկունը քչացնելու համար, օրինակ՝ հոսքային մուլտիմեդիայի քչացման համար[6]։
- "Նկարը նկարում" ֆունկցիայի աջակցում
- 72 նոր emoji[7].
- Վիրտուալ իրականության ռեժիմի լրիվ աջակցում։
Մշակման պլատֆորմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերին Google-ը հայտարարել է, որ Android-ը Java Runtime Environment-ը Apache Harmony պրոեկտից կանցկացնի OpenJDK[8]: Google-ը հայտարարել է, որ անցումը եղել է Java-յից Android և այլ պլատֆորմների միջև «ընդհանուր կոդային բազայի» ստեղծման ջանքերի մի մասը, նաև թույլ են տալիս օգտագործել հայտնի Java 8 ֆունկցիաներ Android-ում[2][9]։ Քիչ անց Google-ը խոստովանել է, որ դեպի OpenJDK անցումը թույլ կտա պլատֆորմը ազատել Օրաքլ ընկերության հավակնությունից[8][9]։
Ընդլայվել են ART-ի հնարավորությունները, որոնք թույլ է տալիս հավելվածի տեղադրման ժամանակ վերածել այն մեքենայական կոդի։ AOT-կոմպիլյացիայի նոր տարրբերակը լրացված է կոդի պրոֆիլավորման աջակցմամբ JIT-կոմպիլյատորով՝ առավելագույն արտադրողականության հասնելու կամ նվազագույն հիշողության սպառման համար[6]։
2016 թվականի ապրիլի 16-ին Google-ը հրատարակել է օպերացիոն համակարգի երկրորդ բետա տարբերակը։ Նորամուծություններից պետք է նշել նոր API 3D-ռենդերինգը, որը ույլ է տալիս 3D հավելվածների մշակողներին թույլատվություն ստանալ գրաֆիկական պրոցեսորին, ինչը նկատելիորեն բարելավվում է գրաֆիկաի արտադրողականությունը[10]։
Այժմ օգտատերը կարող է օգտագործել Launcher shortcuts արագ հասանելիության հատուկ կոճակները, որոնք հավելվածի միացման հետ միաժամանակ կատարում են նախապես ծրագրավորված գործողությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Google выпустила финальную версию Android Nougat». Вести Hi-Tech. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Android 7.0 Nougat». Android. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «Android Nougat: официальное название Android 7.0 | AndroidLime». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Первым смартфоном с предустановленным Android 7.0 Nougat станет LG V20». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Android N: что нового? | AndroidLime». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Android N for Developers». Android Developers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Состоялся официальный релиз Android 7.0 Nougat». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ 8,0 8,1 «Android N switches to OpenJDK, Google tells Oracle it is protected by the GPL». Ars Technica. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 9,0 9,1 «Google confirms next Android version won't implement Oracle's proprietary Java APIs». VentureBeat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Android N: новая версия Developer Preview | AndroidLime». androidlime.ru. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.