Jump to content

Amnic.net

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Amnic.net
ՏեսակInternet organizations? և ISOC
Երկիր Հայաստան
Հիմնադրված1996

Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոն (անգլ.՝ Armenia Network Information Centre կամ AMNIC), ISOC-AM ռեգիստրի կողմից լիազորված կազմակերպության ստորաբաժանում, որն ապահովում է «.am» և «.հայ» դոմենային անունների տիրույթների անխափան աշխատունակությունը, ինչպես նաև տարածում է ռեգիստրի տվյալների շտեմարանում գրանցված դոմենային անուններն ինտերնետում օգտագործելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը[1]:

  • 1992 թվականին Հայաստանում սկսվել է կոմերցիոն ինտերնետի գործարկումը:
  • 1995 թվականին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցվել է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1994 թվականի օգոստոսի 4-ին: «.am»-ի դոմենային անունների սեփական գոտու ստեղծումը հնարավոր է դարձել «INET93» միջազգային կոնֆերանսում Հայաստանի մասնակցությունից հետո: Համաժողովում հայտարարված հիմնական պահանջները բավարարելու և ազգային դոմենային անվանման գոտու ստեղծման նպատակով ստեղծվել է մասնագիտական ​​նախաձեռնող խումբ։ Վերջինիս աշխատանքի արդյունքում գրանցվել և մինչ օրս գործում է «Ինտերնետ հանրություն» (ISOC) հասարակական կազմակերպությունը: «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ստանձնած գործունեությունը քննարկվել է «INET95» երրորդ միջազգային համաժողովում:
  • 1996 թվականին ստեղծվել է Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնը (AMNIC՝ www.amnic.net), որը ստեղծվել է «Արմինկոյի» ղեկավարությամբ, իսկ հետո «IANA»-ի կողմից այն ստացել է «.am» վերին մակարդակի դոմենը կառավարելու լիազորություն:

2024 թվականից AMNIC-ը գործում է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության կազմում, ունի առանձին համակարգ և անմիջականորեն աշխատանքներ է իրականացնում հայկական տիրույթների կառավարման գործընթացում[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «AM NIC FAQ». www.amnic.net. Վերցված է 2024-10-02-ին.
  2. «History of the Internet Society NGO». Internet Socity NGO (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-02-ին.