Jump to content

Air Cairo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Air Cairo
ՕՏՄԱ
SM
ՔԱՄԿ
MSC
Պայմանականչ
Air Cairo
Հիմնադրվել է1997
Գործունեության սկիզբ2003 — այժմ
ԿենտրոններԿահիրեի միջազգային օդանավակայան
ԳլխամասԿահիրե, {{{2}}} Եգիպտոս
aircairo.com

Air Cairo, եգիպտական ավիաընկերություն: Մասամբ պատկանում է Egyptair-ին:

Air Cairo-ն կանոնավոր և չարթերային չվերթներ է իրականացնում դեպի Մերձավոր Արևելք և Եվրոպա: Ավիաընկերության տեղակայման բազաներն են` Կահիրեի միջազգային օդանավակայանը, Շարմ Էլ Շեյխի միջազգային օդանավակայանը և Հուրգադայի միջազգային օդանավակայանը:

Իրականացնում է շաբաթական ավելի քան 200 չվերթ դեպի 50 միջազգային և ներքին ուղղություններ[1][2]:

Ավիաընկերությունը ստեղծվել է 2003 թվականին:

Պատկանում է Egyptair-ին (60%) և 360 INVESTMENTS-ին (40%):

Air Cairo-ն իր կանոնավոր թռիչքները սկսել է Հուրգադայի միջազգային օդանավակայանից դեպի Բելգրադի Նիկոլա Տեսլա օդանավակայան: Սակայն 2015 թվականի դեկտեմբերի վերջին այդ թռիչքները դադարեցվեցին[3]:

2017 թվականից «Անռիվա Տուր» տուրօպերատորի հետ համագործակցության շնորհիվ, ավիաընկերությունը կանոնավոր և սեզոնային չարթերներ սկսեց իրականացել դեպի Երևան[4][5]:

Air Cairo-ի Airbus A320-251N ինքնաթիռը
Տեսակ Քանակ Նստատեղեր Նշումներ
Airbus A320 Ceo 11 174 [6]
Airbus A320 Neo 14 186 [7]
Embraer 190 3 110 [8]
ATR 72-600 6 70 [9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «About Air Cairo». AirCairo.com. Վերցված է 2024-07-25-ին.
  2. «Ait Cairo - Route map». aircaito.com. Վերցված է 2024-07-25-ին.
  3. B92. «Er Kairo otkazao sve letove iz BG». B92.net (սերբերեն). Վերցված է 2024-07-25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Մեր Պատմությունը - 2017». anrivagroup. Արխիվացված է օրիգինալից 2020-06-05-ին. Վերցված է 2024-07-25-ին.
  5. ««ANRIVA»-ն «Air Cairo»-ի հետ համատեղ հունիսի 20-ից մեկնարկում է Կահիրե-Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթներ». news.am. 2024-07-25. Վերցված է 2024-07-25-ին.
  6. «Flightradar24 - Air Cairo fleet». Flightradar24 (անգլերեն). Վերցված է 2024-07-25-ին.
  7. «Fleet Page». Air Cairo. Վերցված է 2024-07-25-ին.
  8. Odhiambo, Victor Shalton (2023-01-03). «Air Cairo's New Embraer 190s». Airspace Africa (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-25-ին.
  9. «Egypt's Air Cairo inducts first turboprop, an ATR72-600». ch-aviation.com. Վերցված է 2024-07-25-ին.