Ֆրենսիս Ջոնսթոն
Ֆրենսիս Ջոնսթոն անգլ.՝ Frances Benjamin Johnston | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1864[1][2][3][…] |
Ծննդավայր | Գրաֆթոն, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5] |
Մահացել է | մայիսի 16, 1952[2][6] (88 տարեկան) |
Մահվան վայր | Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5] |
Գերեզման | Ռոք Քրիք գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Notre Dame of Maryland University? |
Մասնագիտություն | լրագրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող, architectural photographer և արվեստագետ |
Ծնողներ | հայր՝ Անդերսոն Դոնիֆան Ջոնսթոն, մայր՝ Ֆրենսիս Անտուանետ Բենյամին Ջոնսթոն |
Frances Benjamin Johnston Վիքիպահեստում |
Ֆրենսիս Բենջամին Ջոնսոն (անգլ.՝ Frances Benjamin Johnston, հունվարի 15, 1864[1][2][3][…], Գրաֆթոն, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ[4][5] - մայիսի 16, 1952[2][6], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ[4][5]), ամերիկացի լուսանկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիս Բենջամին Ջոնսթոնը ծնվել է 1864 թվականին Արևմտյան Վիրջինիա նահանգի Գրաֆտոն քաղաքում։ 1875 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվեց Վաշինգտոն, որտեղ հայրն աշխատում էր Ֆինանսների նախարարությունում։ 1883 թվականին Notre Dame of Maryland Collegiate Institute for Young Ladies-ի կանանց կրոնական դպրոցն ավարտելուց հետո Ֆրենսիսը այնուհետև երկու տարի նկարչություն և գեղանկարչություն է սովորում Փարիզի Ժյուլիանի ակադեմիաայում[7]։ Նրա ուսուցիչներից էին Ուիլյամ Բուգրոն, Գուստավ Բուլանժեն և Ժյուլ Լեֆևրը[8]։
Ֆրենսիս Ջոնսթոնը սկսեց լուսանկարչությամբ զբաղվել մոտավորապես 1888 թվականից՝ Սմիթսոնյան ինստիտուտից Թոմաս Սմիլիի ղեկավարությամբ։ 1889-1910 թվականներին նա հոդվածներ էր գրում այնպիսի հրատարակչությունների համար, ինչպիսիք են Demorest's Family Magazine-ը, Cosmopolitan-ը, Harper's Weekly-ն, Ladies 'Home Journal-ը, այդտեղ օգտագործելով իր կողմից արված լուսանկարները։ 1893 թվականին Ջոնսթոնը դառնում է Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսի պաշտոնական լուսանկարիչներից մեկը։ 1895 թվականին նա բացեց իր սեփական ստուդիան և մասնագիտանալով դիմանկարային լուսանկարչության բնագավառում։ Ջոնսթոնը արագորեն պրոֆեսիոնալ հեղինակություն ձեռք բերեց և դարձավ Սպիտակ տան ոչ պաշտոնական լուսանկարիչը[7]։ Բացի այդ, համագործակցելով Ջորջ Բեյնի լրատվական գործակալության հետ, Ջոնսթոնը բազմաթիվ պատվերներ էր ստանում և հաճախ ճանապարհորդում ամբողջ երկրով[8]։
1913 թվականից մինչև 1917 թվականներին Ջոնսթոնը համագործակցում էր կին լուսանկարիչ Մետի Էդվարդս Հյուիտտի հետ՝ հիմնականում լուսանկարելով այգիներ։ 1920-ականներին նա զբաղվում էր ճարտարապետական լուսանկարչությամբ։ Մինչև 1932 թվականը նա ստեղծել էր պատմական շենքերի շուրջ հազար լուսանկար Վիրջինիայի տարբեր քաղաքներում։ 1933-1937 թվականներին նա Քարնեգի կորպորացիայից ստացել է մի շարք դրամաշնորհներ՝ Վիրջինիա, Մերիլենդ, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում շենքերի և այլ պատմական վայրերի լուսանկարներ ստեղծելու համար[7]։
1945 թվականին Ջոնսթոնը տեղափոխվեց Նոր Օռլեան։ Նույն թվականին նա դառնում է Ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ «Ամերիկայի Միացյալ Նահանգների վաղ ճարտարապետության լուսանկարչական փաստաթղթավորման բնագավառում ակնառու նվաճումների համար»[7]։
Ֆրանսիս Ջոնսթոնը մահացել է 1952 թվականին Նոր Օռլեանում և թաղված է Վաշինգտոնում գտնվող Ռոկ Կրիկ գերեզմանատանը։ Նրա լուսանկարների արխիվը պահվում է Կոնգրեսի գրադարանում[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դանիել Քոjթ Գիլման, մոտ. 1890
-
Բուքեր Թ. Վաշինգտոն, մոտ. 1895
-
Ջորջ Վաշինգտոն Կարվեր (առաջին շարք, կենտրոն) Տուսկեգի ինստիտուտի շրջանավարտների հետ, մոտ. 1902
-
Ալիս Ռուզվելտ, 1906 թվականի հարսանեկան լուսանկար
-
Նատալի Քլիֆորդ Բարնի, մոտ. 1890-1910
-
«Արձանագրության ստորագրում», Իսպանա-ամերիկյան պատերազմում նշվում է ԱՄՆ-ի և Իսպանիայի միջև ռազմական գործողությունների դադարեցումը
-
Ավա Լովլ Ուիլլինգ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Dejardin F., Marien M. W. Johnston, Frances Benjamin // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T045051
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Artists + Artworks
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Directory of Southern Women Artists — The Johnson Collection.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Helena Zinkham
- ↑ 8,0 8,1 Maria Ausherman
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helena Zinkham. «Frances Benjamin Johnston — Biographical Overview and Chronology» (անգլերեն). The Library of Congress.
- Kristen Gaylord. «Frances Benjamin Johnston». MoMA (անգլերեն).
- Maria Ausherman. «Frances Benjamin Johnston's Legacy in Black and White» (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Ջոնսթոն» հոդվածին։ |
|