Ֆիլիցիդ
Ֆիլիցիդ (լատին․՝ filicide՝ filius-ից (որդի) կամ filia-ից (դուստր) և վերջածանց -cide-ից, որը նշանակում է «սպանել», զրկել կյանքից, մահ պատճառել), ծնողի կողմից երեխայի կանխամտածված սպանություն։
Ֆիլիցիդի տեսակներ ու շարժառիթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկ Ֆիլիպ Ռեզնիկը (Philip Resnick), որն ուսումնասիրել է ֆիլիցիդը 1969 թվականին, նշել է այդ հանցագործության կատարման մի քանի հիմնական դրդապատճառներ, այդ թվում․
- այլասիրական
- ճակատագրական վատ վերաբերմունք
- անցանկալի երեխա
- ամուսնական վրեժ[1]
«Այլասիրական» սպանությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ծնողը կարծում է, որ այս աշխարհը չափազանց դաժան կլինի իր երեխայի նկատմամբ, կամ որ երեխան խիստ տառապում է (անկախ նրանից, թե նա իրականում տառապում է, թե ոչ)։ Երեխայի մահը ծնողների կողմից նրա հետ ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունքում միշտ չէ, որ կարելի է համարել կանխամտածված սպանություն. երբեմն այդ դեպքերում դրսևորվում է Մյունխենի սինդրոմը։ Ամուսնու կամ կնոջ վրեժխնդրության հիման վրա իր երեխայի սպանությունը շատ ավելի քիչ է հանդիպում։ Գլեն Գարուտերսը (Glen Carruthers) պնդում է, որ նման հանցագործություն կատարողներն իրենց երեխային դիտում են որպես «օբյեկտ»[2]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտը հանգել է այն եզրակացության, որ 1976-1997 թվականներին ընկած ժամանակահատվածում իրենց ծնողների կողմից սպանված երեխաների շրջանում մեծ մասը սպանվել են մայրերի, իսկ ութ և ավելի տարեկան երեխաների շրջանում՝ հայրերի կողմից[3]։ Մայրերի կողմից սպանված աղջիկների թիվը կազմել է 58 %, իսկ հայրերի կողմից սպանված տղաներինը՝ 42 %։ Հինգ տարեկանից փոքր երեխաների բոլոր սպանությունների մեջ 61 %-ը կատարվել են իրենց ծնողների կողմից[4]։ Երբեմն երեխայի նման սպանությունը զուգորդվում է ծնողի ինքնասպանության հետ (ինքնասպանության ֆիլիցիդ)։ ՀԴԲ-ի վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ում տարեկան միջինը տեղի է ունենում ծնողների կողմից երեխաների 450 սպանություն[5]։
2013 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում երեխաների մահվան պատճառների թվում սպանությունները մտնում են ամենատարածված հնգյակի մեջ[6], իսկ 1-4 տարեկան երեխաների նկատմամբ՝ եռյակի մեջ։ Հաստատվել է երեխաների նկատմամբ չարաշահումների մակարդակի և երեխաների սպանությունների մակարդակի միջև ուղիղ հարաբերակցություն[7]։
Նման հանցագործության կատարումը հաճախ կապված է կատարողի հոգեկան խանգարման հետ։ Այսպես, 1997-2006 թվականներին Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած ֆիլիցիդի 297 դեպքերից 45-ի մանրակրկիտ լոնգիտյուդային ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կատարողների 37 տոկոսն արդեն ունեցել է հոգեկան խանգարում։
Ամենատարածված ախտորոշումները գերագրգիռ խանգարումները և անձնային խանգարումներ են, ավելի քիչ են հանդիպում փսիխոզներ (դեպքերի 15%)։ Ընդ որում, կատարողների մեծ մասը նախքան հանցանքը կատարելը չի դիմել հոգեբանական կամ հոգեբուժական օգնության համար, և միայն մի քանիսը նախկինում ստացել են բուժում (նույնը հաստատվում է նաև ծավալուն Դանիական հետազոտությամբ)։ Մանկասպան մայրերի շրջանում գերակշռում են դեռահաս տարիքում ծննդաբերածները և տարածված է հետծննդաբերական դեպրեսիան։ Ընդհանուր առմամբ, երեխաների սպանության հետազոտված բոլոր դեպքերում նրանց հայրերի կողմից սպանության դեպքերը զգալիորեն ավելի հաճախ են տեղի ունեցել, քան մայրերի։ Բացի այդ, մանկասպան հայրերի մոտ ավելի հաճախ են հանդիպում հոգեակտիվ նյութերի չարաշահումներ և մի քանի անձանց սպանություններ, քան մանկասպան մայրերի մոտ։ Տուժածների թվում ամենից շատը մանուկներն են[8]։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Շոլոխով՝ «Ծննդանշան» (1924) պատմվածքը։
- Ագաթա Քրիստի՝ «Կոնֆետի տուփ» (1974) պատմությունը։
- Վավերագրական ֆիլմ «Անտանելի ամուսնություն»՝ «Օրենքից դուրս» շարքից (2006)։
- Վավերագրական ֆիլմ «Հարսանիքի ծարավը»՝ «Օրենքից դուրս» շարքից (2006)։
- Վավերագրական ֆիլմ «Դանակով պարը»՝ «Օրենքից դուրս» շարքից (2007)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Spousal revenge rare motive for killing kids, experts say». ctvnews.ca (անգլերեն). CTV News. 2010 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Carruthers, Glen Making sense of spousal revenge filicide(անգլ.) // Aggression and Violent Behavior. — 2019. — Т. 29. — С. 30–35. —
- ↑ Greenfeld, Lawrence A.; Snell, Tracy L. (2000 թ․ մարտի 10). «Women Offenders» (PDF). bjs.gov (անգլերեն). U.S. Department of Justice, Bureau of Justice Statistics. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
{{cite web}}
: More than one of|work=
and|website=
specified (օգնություն) - ↑ Friedman, S. H.; Horwitz, S. M.; Resnick, P. J. Child murder by mothers: A critical analysis of the current state of knowledge and a research agenda(անգլ.) // Am J Psychiatry. — 2005. — В. 9. — Т. 162. — С. 1578–1587. — — PMID 16135615.
- ↑ Bello, Marisol; Hoyer, Meghan (2014 թ․ սեպտեմբերի 10). «Parents who do the unthinkable -- kill their children». usatoday.com (անգլերեն). USA Today. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Jiaquan Xu, M. D.; Sherry L.; Murphy, B. S.; Kenneth D.; Kochanek, M. A.; Brigham A.; Bastian, B. S.; Division of Vital Statistics Deaths: Final Data for 2013(անգլ.) // National Vital Statistics Reports. — 2016. — Т. 64. — № 2.
- ↑ Holmes, Ronald M.; Holmes, Stephen T. Murder in America. — Thousand Oaks, California: Sage Publications, Inc., 2001. — P. 116.
- ↑ «Findings from most in-depth study into UK parents who kill their children». manchester.ac.uk (անգլերեն). University of Manchester. 2013 թ․ ապրիլի 5. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Douglas, John; Olshaker, Mark Journey Into Darkness. — United Kingdom: Arrow Books, 1996. — ISBN 978-0-749-32394-3
- Meyer, Cheryl; Oberman, Michelle; White, Kelly New York University Press. — New York University Press, 2001. — ISBN 0-814-75643-3
- Rascovsky, Arnaldo Filicide: The Murder, Humiliation, Mutilation, Denigration, and Abandonment of Children by Parents. — Northvale, New Jersey: Jason Aronson Incorporated, 1995. — ISBN 978-1-568-21456-6