Եղել է ստրուկ, ապա Օկտավիանոս Օգոստոս կայսեր ստրկալույծներից։ Գրել է լատիներեն, պարզ ու հասարակ։ Թարգմանել է Եզոպոսի առակները և իր ինքնուրույն գործերի հետ հրատարակել «Եզոպոսյան առակներ» խորագրով, 5 գրքով, որոնցից պահպանվել է միայն 134 առակ։ Ուշ շրջանի գրքերում Ֆեդրոսը ներմուծելով բարոյախոսական դատողություններ, անեկդոտներ և այլ նյութեր, դուրս է եկել ավանդական ժանրի սահմաններից։ Ֆեդրոսի գաղափարախոսությունը պլեբեյական է, նա մեծ ուշադրություն է նվիրել սոցիալական մոտիվներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 623)։