Jump to content

Ֆարամոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարամոնդ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դինաստիա Մերովինգներ
Հայր Մարկոմիր
Զավակներ Chlodio?

Ֆարամոնդ կամ Ֆարամոդ, Ֆարամոն, Ֆարամունդ, Մերովինգների առասպելական նախահայրը[1]։ Ըստ «Ֆրանկների պատմության գրքի» (Liber Historiae Francorum) նա եղել է Մարկոմիրի տղան և Քլոդիոնի հայրը[2]։ Այդ պատճառով նա երկար ժամանակ համարվել է Մերովինգների հարստության առաջին թագավորը։ Սակայն հետագայում նրա գոյությունն առասպելական է ճանաչվել։ Դա բացատրվում է նրանով, որ «Ֆրանկների պատմության գրքի» հեղինակը վերապատմել է Գրիգոր Տուրցիի առաջին վեց գրքերը՝ ավելացնելով 21 նոր փաստ, այդ թվում և` Ֆարամոնդի անունը։ Բայց նա չգիտեր 5-րդ դարի պատմություն, քանի որ օգտագործում միայն Գրիգոր Տուրցիի ժամանակագրությունը որպես աղբյուր[3]։ Այսպիսով կասկածելի է, որ նա կարող էր այս ժամանակագրից մեկուկես դար անց բացահայտել Մերովինգների դինաստիայի անհայտ նախնուն այն դեպքում, երբ Գրիգոր Տուրցիին դա չի հաջողվել։

Սակայն Ֆարամոնդ (Faramond) անունով պատմական կերպարը գոյություն է ունեցել։ Նա ծնվել է մոտավորապես 550 թվականին, Փարիզից ոչ շատ հեռու և եղել է փարիզյան քահանա[3]։ Նաև նա եղել է եպիսկոպոս Ռագնեմոնդ (Ragnemond) Փարիզեցու եղբայրը (ով եպիսկոպոս է եղել 576-ից 591 թվականներին)։ Եպիսկոպոս Ռագնեմոնդը ցանկանում էր, որպեսզի նրա եղբայրը փոխարիներ նրան։ Սակայն 591 թվականին, եպիսկոպոսի մահից հետո, Ֆարամոնդը Եվսեվի անունով սիրիացի հարուստ մի վաճառականի թույլ է տալիս գրավել եպիսկոպոսական աթոռը։ Ֆարամոնդը մահացել է մոտավորապես 600-610 թվականներին[1]։

  • 592 թվականին Գրիգոր Տուրցին իր «Ֆրանկների պատմություն» (Historia Francorum) գրքում առաջին անգամ հիշատակում է Ֆարամոնդին։ Ահա այդ հատվածը.

«Վախճանվել է նաև Փարիզ քաղաքի եպիսկոպոս Ռագնեմոնդը։ Եվ երբ նրա եղբայրը, երեց Ֆարամոնդը, աշխատում էր ստանալ եպիսկոպոսական աստիճան, ինչ-որ հարուստ սիրիացի վաճառական, ընծայելով շատ նվերներ, նստեց այդ տեղը և ստացավ եպիսկոպոսական աստիճան»։ (Գիրք 10, հատոր 26)։

Իրադարձությունները ավարտվում են 591 թվականին[4]։

Թագավոր Ֆարամոնդ:
Թագավոր Ֆարամոնդ:
  • 1461 թվականին Ֆարամոնդը հիշատակվում է «Մեծ ֆրանսիական ժամանակագրություններ» (Les Grandes Chroniques de France) գրքում։ Այդ գրքի հեղինակը եկել այն եզրակացության, որ ֆրանսիացի թագավորների նախնիները եղել են տրոյանները։ Նա գրել է, որ Ֆարամոնդը ֆրանկների առաջին թագավորն է, և եղել է կայսր Պրիամի և նրա կնոջ` Գեկուբայի որդին։ Սակայն դա առասպելի վերապատմում է, այլ ոչ թե իսկական աղբյուրներից վերցված տեղեկություններ։
  • 1661 թվականին ֆրանսիացի վիպագիր Գոտյե Կալպրենեդը նրան նվիրել է իր «Ֆարամոնդ» վեպը։
  • 1809 թվականին գրող Ֆրանսուա Րենե դե Շատոբրիանը հիշեցնում է Ֆարամոնդին իր «Տառապյալներ» դյուցազներգությունում։
  • 1999 թվականին գրող Յուրի Ալեքսանդրովիչ Նիկիտինը «Ֆարամոնդ» վեպում դեպքեր է օգտագործել Մերովինգերի կյանքից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Liber Historiæ Francorum 4-5, MGH Scriptores rerum Merovingicarum II, ed. B. Krusch, Hanover, 1888, pp. 245-246
  2. Wood, Ian. The Merovingian Kingdoms, 450-751. 1. Essex, England: Longman Group Limited, 1994. p.37
  3. 3,0 3,1 Gibbon, Edward. The History of the Decline and Fall of the Roman Empire. ed. Rev. H. H. Milman. Boston: Phillips, Samson, and Company, 1852. Vol. 3, p.314 Ftn.169. 6 vols.
  4. McKitterick, Rosamond. History and Memory in the Carolingian World. 1st Ed. Cambridge: Cambridge University Press, 2004.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Григорий Турский: История франков
  • Книга истории франков