Jump to content

Օրոնտես (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրոնտես (Էլ Ասի)
Օրոնտես կամ Էլ Ասի գետը
Բնութագիր
Երկարություն571
Ավազանի մակերես23 000 կմ²
ԱվազանՄիջերկրական ծով
Ջրի ծախս30 ± 0,001 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայում34/11/49/N/36/21/9/E
Բարձրություն910 մ
ԳետաբերանՄիջերկրական ծով
Գետաբերանի տեղակայում36/2/43/N/35/57/49/E
Բարձրություն0 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱֆրին
Երկիր{{{2}}} Թուրքիա,  Լիբանան, {{{2}}} Սիրիա

Էլ Ասի[1] կամ Օրնոտես[1] (արաբ․՝ ‏العاصي‎‎; հունարեն՝ ‏Ορόντης; Թուրքիայի տարածքում՝ Ասի[1]), գետ Թուրքիայում, Սիրիայում և Լիբանանում։ Գետը սկիզբ է առնում Անտիլիբանանյան լեռներից (եբրայերեն՝ (Αντιλίβανος)‎), Բեքաայի հովտում գտնվող Հելիոպոլիս քաղաքի մոտից, որը գտնվում է 30 կիլոմետր Բեյրութից դեպի արևելք։ Հոսելով դեպի հյուսիս, այն թափվում է Միջերկրական ծովը։ Հոսանքի ստորին հատվածներում հոսում է ժայռոտ կիրճով, այնուհետև թափվում Հոմս լիճը, որի շրջակայքը բնակելի է եղել դեռևս հին ժամանակներից։ Հասնելով Համա քաղաք, գետը թեքվում է դեպի արևմուտք, հոսելով դեպի Անտիոքի կողմերը։ Օրոնտեսը ունի երկու խոշոր վտակ՝ Աֆրինը և Կարասուն։ Թուրքական Սամանդաղ քաղաքից հարավ թափվում է Միջերկրական ծովը։ Երկարությունը մոտ 571 կիլոմետր է։ Գետը նավարկելի չէ։ Օրոնտեսի ափին է կառուցվել հին հունական Ալ Մինա գաղութը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 444.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրոնտես (գետ)» հոդվածին։