Օկեմ
Բնակավայր | ||
---|---|---|
Օկեմ | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Ռաթլենդ | |
Մակերես | 3,40 կմ² | |
ԲԾՄ | 99 մետր, 122 մետր | |
Բնակչություն | ▲11 267 մարդ (2021)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01572 | |
Փոստային դասիչ | LE15 | |
| ||
Օկեմ (անգլ.՝ Oakham), Անգլիայի Ռաթլանդ կոմսության գլխավոր քաղաքը։ Բնակչությունը կազմում է 9 975 մարդ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկեմից արևելք գտնվում է Մեծ Բրիտանիայի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Ռաթլենդ Ուոթերը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկեմ երկաթուղային կայարանը գտնվում է «Birmingham to Peterborough Line» և «Oakham to Kettering Line» երկաթգծերի խաչմերուկում։ Այստեղ իրականացվում են «CrossCountry» и «East Midlands Trains» ընկերությունների երթուղիները։
- «CrossCountry»: Նյու Սթրիթ Բիրմինգհեմ — Լեսթեր — Մելթոն Մոուբրի — Օկեմ — Ստրամֆորդ — Պիտերբորո — Լոնդոն-Ստանսեդ[3]։
- «East Midlands Trains»: Մելթոն Մոուբրի — Օկեմ — Կորբի — Սենտ-Պանկրաս, Լոնդոն[4]։
«A6003» ավտոճանապարհը (Օկեմ - Ափինգեմ - Կորբի - Կետերինգ) ուղղվում է քաղաքից դեպի հարավ։ «A606» ճանապարհը (Նոթինգհեմ - Մելթոն Մոուբրի - Օկեմ - Ստամֆորդ) հատում է քաղաքը հյուսիս-արևմուտքից դեպի արևելք։
Օկեմի ջրանցքը կառուցվել է 1802 թվականին և մինչև 1847 թվականը հասանելի էր դարձնում Սոր գետը Մելթոն Մոուբրի ջրանցքի համակարգի միջոցով։
Քաղաքը պատկանում է Լեսթերի փոստային շրջանին, որը համապատասխանում է «LE» ծածկագրին։
Քաղաքականություն և իշխանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաթլենդի կոմսության խորհուրդը գտնվում է Օկեմ քաղաքում։ Այն կատարում է և՛ շրջանի ավագանու, և՛ շրջխորհրդի գործառույթներն ու լիազորությունները։ Խորհուրդը բաղկաղած է քսանվեց պատգամավորներից, որոնք ընտրվել են տասնվեց ընտրատարածքներից։ Օկեմը խորհուրդ է ներկայացնում է ութ պատգամավոր, որոնք ընտրված են չորս շրջաններց՝ Հյուսիսարևմտյան Օկեմ, Հյուսիսարևելյան Օկեմ, Հարավարևելյան Օկեմ և Հարավարարևմուտյան Օկեմ, յուրաքանչյուրից՝ երկու պատգամավոր[5]։
Քաղաքում գործող հրշեջ-փրկարարական կայանը պատկանում է Լեստերշիրի հրշեջ-փրկարարական ծառայությանը[6]։
Օկեմն ընկերական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի Դոդջիլ քաղաքի հետ[7]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկեմի ամրոցը կառուցվել է 12-րդ դարի վերջին՝ նորմանական ոճով, որպես նորմանդացի բարոն Վոլչելին դե Ֆերերսի առանձնատուն։ Գոյություն ունի ավանդույթ, ըստ որի՝ արիստոկրատիայի բարձրագույն ներկայացուցիչները, առաջին անգամ այցելելով քաղաք, ամրոցի սեփականատիրոջը պայտ են նվիրել։ Վերջինս պատկերված է դե Ֆերերսի տոհմի զինանշանի վրա, Ռաթլենդ կոմսության զինանշանի և դրոշի վրա[8]։
Բոլոր Սրբերի եկեղեցինը կառուցվել է 14-րդ դարում։ Վերականգնվել է 1857-1858 թվականներին ճարտարապետ Ջորջեմ Գիլբերտ Սքոթի կողմից։
Buttercross առևտրի կենտրոնները պահպանվել են դեռևս միջնադարից[9]։
Ռաթլենդի կոմսության թանգարանը բացվել է 1969 թվականին։ Թանգարանի ցուցանմուշներն ու ցուցահանդեսները նկարագրում են շրջանի պատմությունը, հնագիտությունն ու կոմսության կենցաղը[10]։
Քոթեսմոր գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է Ռաթլենդի երկաթուղային թանգարանը[11]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասից-տասնութ տարեկան աշակերտների համար նախատեսված Օկեմ համատեղ դպրոցը հիմնադրվել է 1584 թվականին Ափինգհեմի դպրոցի հետ միասին։ Ուսման տարեկան վարձավճարը կազմում է 5-28000 ֆունտ[12]։ 11-16 տարեկանների համար նախատեսված Օկեմի Քեթմոուզ քոլեջը բացվել է 1920 թվականին[13]։ Ռաթլենդի Քաունթի քոլեջում կրթություն են ստանում 16 տարեկանից բարձր ուսանողները[14]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Parish Profiles // 2021 United Kingdom census — Office for National Statistics.
- ↑ Перепись 2001 года Արխիվացված 2015-10-08 Wayback Machine(անգլ.)
- ↑ Расписание маршрутов компании «CrossCountry» Արխիվացված 2012-08-16 Wayback Machine
- ↑ Расписание маршрутов компании «East Midlands Trains»
- ↑ «Депутаты совета Ратленда с 2011 по 2015 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Пожарно-спасательная станция Окема». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Парки Доджвиля
- ↑ «Окемский Замок». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Торговые ряды «баттеркросс»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Музей графства Ратленд». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Местонахождение железнодорожного музея
- ↑ «Плата за обучение в 2012/2013 учебном году». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Кетмоуз Колледж»
- ↑ ««Ратленд Каунти Колледж»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օկեմ» հոդվածին։ |
|