Օլեգ Իվանով
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1986[1] (38 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Հասակ | 191 սանտիմետր | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 13.04.2018: |
Օլեգ Ալեքսանդրովիչ Իվանով (ռուս.՝ Олег Александрович Иванов, օգոստոսի 4, 1986[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Գրոզնիի «Ախմատ» ակումբի կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[2], 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]2006-2007 թվականներին հանդես է եկել «Կուբանում», որի կազմում անցկացրել է 57 խաղ, որոնց ընթացքում առաջնությունում խփել է 9 գոլ։
2008 թվականի սեպտեմբերին դարձել է «Կռիլյա Սովետով» ակումբի ֆուտբոլիստ։ Սամարայի ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
2011 թվականին տեղափոխվել է «Ռոստով» ակումբ։ Յուրի Բելոուսի և Սերգեյ Բալախինի՝ ակումբ գալուց հետո վեց ֆուտբոլիստների հետ միասին նախ ուղարկվել է երկրորդ կազմ, իսկ հետո հեռացվել է թիմի մարզումներից։ Նրան դադարեցրել են վճարել աշխատավարձ[3]։ Իվանովն ստիպված է եղել դիմել դատարան[4]։
2011 թվականի դեկտեմբերի 24-ին դարձել է «Թերեք» ակումբի ֆուտբոլիստ[5]։ 2012/13 մրցաշրջանում դարձել է «Թերեք» ակումբի հիմնական կազմի մշտական խաղացող և թիմի փոխավագ։ 2014 թվականի աշնանն Իվանովը համաձայնել է տեղափոխվել ԲԿՄԱ, բայց տրասֆերը չի իրականացվել[6], իսկ 2014 թվականի ձմռանը նրանով սկսել է հետաքրքրվել Մոսկվայի «Դինամո» ակումբը[7]։ 2015 թվականի հունիսին Մոսկվայի «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հաստատել է, որ ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիտի նկատմամբ։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մայիսի 14-ին Օլեգ Իվանովն առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի ազգային հավաքական. նա ընդգրկվել է այն 25 ֆուտբոլիստների ցանկում, որոնց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը հրավիրել էր Եվրո-2008-ին նախապատրաստվելու համար։ 23 խաղացողներից բաղկացած վերջնական հայտացուցակում Իվանովը, ինչպես նաև Ալեքսանդր Պավլենկոն չեն ընդգկվել միջին գծի խաղացողների մեծ թվի պատճառով[8], սակայն «Կռիլյա Սովետով» ակումբի մարզչական շտաբի համաձայնությամբ նա մնացել է հավաքականի տրամադրության տակ՝ մասնակցելու մարզումների գործընթացին։ Հունիսի 7-ին՝ առաջնության սկսվելու օրը, Օլեգ Իվանովը, այնուամենայնիվ, ընդգրկվել է Եվրո-2008-ի հայտացուցակում հավաքականի հիմնական հարձակվող Պավել Բոգրեբնյակի փոխարեն, որը ծնկի վնասվածք էր ստացել մայիսի 28-ին՝ Սերբիայի դեմ ընկերական խաղում (2:1)։
2015 թվականի հունիսի 7-ին Իվանովը նշել է նորամուտը հավաքականում՝ Բելառուսի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսի սկզբին փոխարինելով Ալան Ձագոևին։ Օլեգ Իվանովը մասնակցել է Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, սակայն բոլոր 3 խաղեր անցկացրել է պահեստայինների նստարանին։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի մայիսի 22-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Սպարտակ (Մոսկվա) | Պրեմիեր Լիգա | 2004 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 5 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 5 | 0 | ||
Խիմկի | 1 դիվիզիոն | 2005 | 32 | 7 | 4 | 1 | — | 36 | 8 | |
Ընդհանուր | 32 | 7 | 4 | 1 | — | 36 | 8 | |||
Կուբան | 1 դիվիզիոն | 2006 | 39 | 5 | 1 | 1 | — | 40 | 6 | |
Պրեմիեր Լիգա | 2007 | 18 | 4 | 2 | 0 | — | 20 | 4 | ||
Ընդհանուր | 57 | 9 | 3 | 1 | — | 60 | 10 | |||
Կռիլյա Սովետով | Պրեմիեր Լիգա | 2008 | 22 | 2 | 2 | 1 | — | 24 | 3 | |
2009 | 27 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 29 | 2 | ||
2010 | 15 | 2 | 1 | 0 | — | 16 | 2 | |||
Ընդհանուր | 64 | 6 | 3 | 1 | 2 | 0 | 69 | 7 | ||
Ռոստով | Պրեմիեր Լիգա | 2011/12 | 14 | 0 | 3 | 1 | — | 17 | 1 | |
Ընդհանուր | 14 | 0 | 3 | 1 | — | 17 | 1 | |||
Թերեք | Պրեմիեր Լիգա | 2011/12 | 10 | 0 | 1 | 0 | — | 11 | 0 | |
2012/13 | 26 | 3 | 3 | 0 | — | 29 | 3 | |||
2013/14 | 29 | 4 | 3 | 0 | — | 32 | 4 | |||
2014/15 | 27 | 1 | 1 | 0 | — | 28 | 1 | |||
2015/16 | 28 | 1 | 2 | 0 | — | 30 | 1 | |||
Ընդհանուր | 120 | 9 | 10 | 0 | — | 130 | 9 | |||
Ամբողջ կարիերա | 289 | 31 | 23 | 4 | 5 | 0 | 317 | 35 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի հունիսի 6-ի դրությամբ
Իվանովի խաղերը և գոլերը Ռուսաստանի հավաքականում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն |
1 | 2015 թվականի հունիսի 7 | Բելառուս | 4:2 | — | Ընկերական խաղ |
2 | 2015 թվականի հունիսի 14 | Ավստրիա | 0:1 | — | ԵԱ-2016 նախընտրական խաղեր |
3 | 2016 թվականի մարտի 26 | Լիտվա | 3:0 | — | Ընկերական խաղ |
4 | 2016 թվականի հունիսի 1 | Չեխիա | 1:2 | — | Ընկերական խաղ |
5 | 2016 թվականի հունիսի 16 | Սերբիա | 1:1 | — | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 5 խաղ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
- Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի հաղթող - 2006 («Կուբան» ՖԱ, անցում Պրեմիեր լիգա)
- 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (կիսաեզրափակչի մասնակից)
Անձնական
- Երրորդ տեղը 2006 թվականին Առաջին դիվիզիոնի խաղացողների ցանկում (ֆուտբոլիստների հարցման արդյունքում)
- «Կուբանի» լավագույն խաղացող 2007 թվականի Ռուսաստանի առաջնությունում («Спорт-Экспресс» -ի գնահատմամբ — միջ. 5,75)
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – № 3 (2015/2016)
Ծանոթարություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Белоус: «Ростов» и четырёх игроков рассудит Палата по разрешению споров
- ↑ «Олег Иванов: надо всё доказывать заново!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Терек» официально подтвердил переход Олега Иванова и Адилсона
- ↑ «Олег Иванов: Я согласился перейти в ЦСКА, но трансфер сорвался…». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Газета. Ru»: Олег Иванов может перейти в «Динамо»
- ↑ До EURO-2008 — 9 дней: НЕ УНЫВАТЬ!
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը Sportbox.ru կայքում
- Ֆուտբոլիստի էջը Կռիլյա Սովետով ակումբի պաշտոնական կայքում
- Кумирами «второго Титова» были Цымбаларь и Тихонов. «Самарский Футбол», 4 февраля 2008 года
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Իվանով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 4 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Խիմկիի ֆուտբոլիստներ
- Կուբանի ֆուտբոլիստներ
- Կռիլյա Սովետովի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ուֆայի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուբինի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ