Քորլայն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քորլայն անգլ.՝ Coraline | |
---|---|
Հեղինակ | Նիլ Գեյման |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գոթական գրականություն և գիտական ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն |
Կերպար(ներ) | Coraline Jones? |
Նկարագրում է | Coraline universe? |
Նկարազարդող | Դեյվ Մաքքին |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 24, 2002[1] |
OCLC | 71822484 |
Պարգև(ներ) | |
Coraline Վիքիպահեստում |
Քորլայն (անգլ.՝ Coraline), բրիտանացի գրող Նիլ Գեյմանի 2002 թվականին հրատարակված մանկական ֆենթզի վիպակ։ 2003 թվականին արժանացել է գրականության Հուգո մրցանակի լավագույն վիպակ անվանակարգում, նույն թվականին ստացել է նաև գրականության Նեբուլա մրցանակ։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քորլայն Ջոնսը ծնողների հետ տեղափոխվում է մի հին տուն, որը առանձին բնակարանների էր բաժանված։ Մնացած բնակարաններում ապրում էին միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը, պարոն Բոբոն, որը հավատացնում էր թե առնետների է վարժեցնում։ Իսկ Քորլայնի ծնողների բնակարանի հարևանությամբ գտնվող սենյակները ոչ ոք չէր զբաղեցնում։ Մի անձրևոտ օր իրենց բնակարանի հյուրասենյակում Քորլայնը կողպված մի դուռ է գտնում, որը ամենայն հավանականությամբ տանում էր հարևան բնակարան։ Քորլայնը մորը խնդրում է բացել դուռը, բայց բացելուց հետո պարզվում է, որ մուտքը աղյուսներով փակված է։ Երբ աղջիկը գնում է իր հարևաններին այցելության, պարոն Բոբոն նրան է փոխանցում իր մկների հաղորդագրությունը. որ հանկարծ չանցնի դռնով։ Միսս Սփինքի և Ֆորսիբլի հետ թեյելիս, Սփինքն նրան զգուշացնում է գալիք դժբախտության մասին, այնուահետև տալիս է հաջողություն բերող մի քար, որի մեջտեղում անցք էր բացված։ Չնայած այս նախաղգուշացումներին Քորլայնը որոշում է այնուամենայնիվ բացել դուռը։ Այդ անգամ նա տեսնում է, որ դռան մուտքը փակող աղյուսները չկան։ Փոխարենը մի ճանապարհ է տեսնում, որը տանում էր իրենց բնակարանի ճիշտ կրկնօրինակը հանդիսացող մեկ այլ բնակարան, որտեղ ապրում էին Մյուս Հայրիկն ու Մյուս Մայրիկը։ Նրանք շատ նման էին իր իսկական ծնողներին միայն այն տարբերությամբ որ աչքերի փոխարեն փայլուն, սև կոճակներ էին։ Բայց Մյուո մայրիկը ավելի նիհար ու բարձրահասակ էր, քան Քորլայնի իսկական մայրիկը։ Մազերը գլխի վրա կարծես իրենց-իրենց էին շարժվում, մաշկը թղթի պես սպիտակ էր, իսկ եղունգները` երկար ու կարմիր։ Քորլայնը տեսնում է որ այս աշխարհում ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է. Մյուս մայրիկը պատրաստում էր իր սիրած կերակուրները, այդտեղ նրան բավականաչափ ուշադրություն էին դարձնում, իսկ խաղալիքների արկղիկը լի էր շարժվող և թռչող խաղալիքներով։ Անգամ տան շուրջ թափառող սև կատուն էր խոսում։ Հերթական անգամ երբ Քորլայնը վերադառնում է իր ուրիշ ծնողների մոտ, Մյուս մայրիկը առաջարկում է հավերժ մնալ այդ աշխարհում, բայց դա անելու համար Քորլայնը պետք է թույլ տար իր աչքերի փոխարեն կոճակներ կարել։ Այդ լսելով նա սարսափահար վերադառնում է իր իսկական տուն, բայց վերադարձին իսկական ծնողներին տանը չի գտնում։ Հաջորդ օրը նրանք նույնպես չեն վերադառնում։ Այդ ժամանակ տան շուրջ թափառող սև կատուն նրան տանում է միջանցքի հայելու մոտ, որի մեջ Քորլայնը տեսնում է իր բանտարկված ծնողներին։ Նրանք հայելու ապակուն գրում են, որ որ աղջիկը օգնի իրենց ու այդ ժամանակ նա հասկանում է, որ Մյուս մայրիկը առևանգել է իր իսկսկան ծնողներին։ Չնայած նրան սարսափեցնում էր հետ գնալու միտքը, բայց Քորլայնը որոշում է ամեն ինչ անել իր իսկական ծնողներին փրկելու համար։ Մյուս մայրիկին հաղթելու ճանապարհին նրան օգնում են Սև կատուն և երեք երեխաների ուրվականները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քորլայն» հոդվածին։ |
|