Քիշ (Շումեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քիշ (այլ կիրառումներ)
Հնագույն Քաղաք | ||
---|---|---|
Քիշ | ||
Երկիր | Իրաք | |
Համայնք | Բաբելոն | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 3100 թ. | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Քիշ (շումերեն՝ Kiš), քաղաք և պետություն Հին Միջագետքում (Իրաք), Բաբելոնից 18 կմ հյուսիս-արևելք։
Քիշ քաղաքը (ժամանակակից Թելլ Ուխայմիր) հիմնադրվել է Ք․ ա․ 4-րդ հազարամյակում, որի տեղում եղել է ավելի հին բնակատեղի։ Քիշի աստվածը Զաբաբան էր։ Ավելի ուշ Քիշի հետ կապվել է նաև Խուրսանգ-կալամա քաղաքը (բառացի «երկրի անտառապատ լեռ»)։
Ք․ ա 28-րդ դարում Քիշը եղել է շումերական ցեղերի միության առաջին կենտրոնը։ Մինչդինաստիական ժամանակաշրջանի սկզբին Քիշում կառավարում էր առաջին կիսաառասպելական Քիշի արքայատոհմը, որը հայտնի է «Արքայական ցուցակով»։
Առաջին դինաստիայի արքաների նախնական ցուցակը սկսվել է Էթանայից։ Հետագայում Քիշի ցուցակի (Էթանայի ժամանակաշրջան) սկզբում ավելացվել է տեղական տոհմային նախնիները և տոտեմները (նախահայրերը), որոնք ըստ իրենց ծագման, հավանաբար, կապ չեն ունեցել «արքայական» ցուցակների հետ։ Քիշի բոլոր ցուցակների համար, մինչև Էթանայի շրջանը և նրանից հետո, բնորոշ է եղել թագավորի կառավարման ֆանտաստիկ երկարատևությունը։
Մինչև Ք․ ա 27-րդ դարը Քիշի տիրակալները Հյուսիսային Միջագետքում եղել են ամենահզորները։
Ք․ ա․ մոտավոր 3500 թվականին այստեղ երևան են եկել առաջին սեպագիր գրությունները (Քիշի սեպագիրը)։
Ք․ ա դարում Ուրուկի հետ պայքարում Քիշը կորցրել է գերիշխանությունը։
Ք․ ա 26-րդ դարում Քիշը ավերվել է շումերական արքա Լուգալզագեսի կողմից, սակայն շուտով վերականգնվել է աքքադական Սարգոն թագավորի կողմից։ Հետագայում Քիշը ինքնուրույն որևէ դեր չի ունեցել, հանդիսացել է որպես Բաբելոնի ամենամեծ նահանգը, երկու անգամ ընկել է Աքեմենյան պետության, Պարթևական թագավորության և Սասանյան Պարսկաստանի ազդեցության տակ։ 1912 և 1923-1932 թվականների պողումների ժամանակ հայտնաբերվել են Ք․ ա․ 28-25-րդ դարերի պալատի հետքեր` բաղկացած երկու շինությունից՝ ավելի հին, ուղղանկյուն նախագծով, պարիսպավոր աշտարակներով, և ավելի ուշ շրջանի, որի արևմտյան մասում կա նեղ դահլիճ 4 սյուներով, իսկ արևելյան մասում՝ պատկերասրահ սյուների վրա։ Ուսումնասիրել է մինչդինաստիական ժամանակաշրջանի (Ք․ա 3-րդ հազարամյակի երկրորդ քառորդ) գերեզմանատունը, որտեղ բացվել են բազմաթիվ խեցեղեն, բրոնզ, զենքեր և զարդեր, գլանաձև կինքներ։ Աքքադական և նրան հաջորդող ժամանակաշրջանի շինություններ են բացվել (ներառյալ 224-651 թվականների 3 պալատ)։
Անրի դե Ժենույակի գլխավորությամբ ֆրանսիական հնագետների մի խումբ Քիշում առաջին պեղումները կատարել են 1912 և 1914 թվականներին։ Ստիվեն Լենգդոնոմի ղեկավարությամբ 1923-ից մինչև 1933 թվականներն ընկած ժամանակահատվածում այստեղ աշխատել է նաև անգլո-ամերիկյան հնագետների մի խումբ (Oxford-Field Museum Expedition՝ Օքսվորդի թանգարանի արշավախումբ)։
Միջագետքում ետջրհեղեղյան Քիշյան արքայացանկն՝ ըստ Ռուսլան Խազարզարայի <Նիպուրյան արքաների ցանկի>
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էթանա /Этана/ - (ըստ Մ. Խորենացու՝ Բել /Նեբրովթ/)
- Բալիխ /Балих/ - (ըստ Մ. Խորենացու՝ Բաբ /Բաբաս/)
- Էնմեննունա /Энменнуна/ - (ըստ Մ. Խորենացու՝ Անեբիս /Էնաբսա, Նաբու/)
Աղբյուրներ
- Հոդ. Список царей Шумера и Аккада /Русская Википедия/
- Ниппурский царский список на русском (из библиотеки Руслана Хазарзара)
- Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե. -1968 թ., 22 էջ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Թելլ Ուխայմիր բնակատեղի
-
Քիշի կավե արձանագրություններ (Ք․ ա 3500 թվական)
-
Սկահակ, գտնված Քիշի պեղումների ժամանակ (Ք․ ա 3-րդդ․)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Trevor Bryce The Routledge Handbook of the Peoples and Places of Ancient Western Asia. — Routledge, 2009. — P. 389—390.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիշ (Շումեր)» հոդվածին։ |
|