Քինգ Վիդոր
Քինգ Վիդոր King Vidor | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1894[1][2][3][…] |
Ծննդավայր | Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 1, 1982[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | քրիստոնեական գիտություն |
Կրթություն | Peacock Military Academy? |
Երկեր | Մեծ շքերթ, The Crowd?, Hallelujah!?, The Champ?, Our Daily Bread?, Stella Dallas?, The Citadel?, Northwest Passage?, Մենամարտ արևի տակ, Beyond the Forest?, The Fountainhead?, Ruby Gentry?, Man Without a Star? և War and Peace? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, գրող, արհմիութենական գործիչ և ռեժիսոր |
Ամուսին | Էլինոր Բորդման Ֆլորենս Վիդոր |
Կուսակցություն | Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | IMDb-ում էջ |
King Vidor Վիքիպահեստում |
Քինգ Ուելլիս Վիդոր (անգլ.՝ King Wallis Vidor, փետրվարի 8, 1894[1][2][3][…], Գալվեսթոն, Տեխաս, ԱՄՆ - նոյեմբերի 1, 1982[1][2][3][…], Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քինգ Վիդորը ծնվել է 1894 թ. ԱՄՆ-ում։ Դպրոցն ավարտելուց հետո հեռացել է տնից։ Մեկ տարի անց վերադարձել է տուն և ծնողները ուղարկել են նրան սովորելու ռազմական ակադեմիա։ 1915 թվականին տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ սկսել է աշխատել կինոխրոնիկայում։ Աշխատել է կինոյում որպես տոմսավաճառ, ապա փորձել է իր կինեմատոգրաֆիական հմտությունները աշխատելով որպես կինոժապավենի երևակող, կինոմեխանիկ, օպերատոր, մոնտաժող ապա նաև ռեժիսոր։
Երկու անգամ ամուսնացած է եղել, ուենեցել 3 երեխա։ 1926-1931 թթ. դերասանուհի Էլինոր Բորդմանի հետ (երկու դուստր), ումից բաժանվելուց հետո ամուսնացել է Ֆլորին Վիդորի հետ (նորից ամուսնալուծվել է, 1 երեխա)։
Կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]1918 թ. նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Ճանապարհի շրջադարձ»։ 1926 թ. նկարահանել է իր նշանավոր ֆիլմերից մեկը՝ «Մեծ շքերթ»։ 1928 թ. նկարահանել է ևս մեկ իր հայտնի ֆիլմ՝ «Ամբոխ», իսկ մինչ այդ նկարահանել է 2 զվարճալի ֆիլմ։ Նրա մյուս հայտնի ֆիլմերից են «Մենամարտ արևի տակ» և «Պատերազմ և խաղաղություն»։
Քինգ Վիդորը համարվում է ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը։ Նա ամերիկյան ռեժիսորներից առաջին հնչյունային ֆիլմերի հեղինակներից մեկն է։ Նրա առաջին հնչյունային ֆիլմը «Ալելուիա» ֆիլմն էր, որտեղ Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ նկարահանվեցին սևամորթ դերասաններ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ մոտ 75 ֆիլմի ռեժիսոր է, 27 ֆիլմերի սցենարի հեղինակ, 23 ֆիլմերի պրոդյուսեր և խաղացել է նաև 4 ֆիլմում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
- 1919 - Ճանապարհի շրջադարձ / The Turn in the Road
- 1919 - Ուրիշ կեսը / The Other Half
- 1920 - Ընտանիքի պատիվը / The Family Honor
- 1923 - Բրոնզե կինը / The Woman of Bronze
- 1923 - Երեք խելոք հիմարներ / Three Wise Fools
- 1924 - Վայրի նարինջ / Wild Oranges
- 1924 - Երիտասարդ գինի / Wine of Youth
- 1924 - Նրա ժամը / His Hour
- 1924 - Կենտավրոսի կինը / The Wife of the Centaur
- 1925 - Մեծ շքերթ / The Big Parade
- 1926 - Բոհեմ / La Bohème
- 1926 - Բարդուղեմիոս Հիանալին / Bardelys the Magnificent
- 1928 - Ամբոխ / The Crowd
- 1928 - Արվեստի մարդիկ / Show People
- 1929 - Ալելիուա / Hallelujah!
- 1930 - Ոչ այնքան հիմար / Not So Dumb
- 1931 - Չեմպիոն / The Champ
- 1933 - Անծանոթուհու վերադարձը / The Stranger’s Return
- 1935 - Ամուսնական գիշեր / The Wedding Night
- 1936 - Տեխասյան ռեյնջերներ / The Texas Rangers
- 1937 - Ստելլա Դալլաս / Stella Dallas
- 1938 - Ցիտադել / The Citadel
- 1940 - Հյուսիս-արևմտյան անցում / Northwest Passage
- 1940 - Ընկեր Իքս / Comrade X
- 1946 - Մենամարտ արևի տակ / Duel in the Sun
- 1949 - Աղբյուր / The Fountainhead
- 1949 - Անտառի հետևում / Beyond the Forest
- 1955 - Մարդ առանց աստղի / Man Without a Star
- 1956 - Պատերազմ և խաղաղություն / War and Peace
- 1959 - Սողոմոնը և Սաբայի թագուհին / Solomon and Sheba
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- King Vidor: The Editor's Director, Peter Tonguette, Senses of Cinema 59
- King Vidor at Virtual History
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգ Վիդոր» հոդվածին։ |
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 1 մահեր
- 1982 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հակակոմունիստներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ