Ցելոմ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/Coelomate.svg/220px-Coelomate.svg.png)
Մարմնի երկրորդային խոռոչ կամ ցելոմ (հին հունարեն՝ κοίλωμα), բարձրակարգ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և ներքին օրգանների միջև գտնվող տարածություն, որը շրջափակված է մեզոդերմային ծագում ունեցող էպիթելային թաղանթներով։ Պարունակում է ցելոմային հեղուկ և սովորաբար դուրս է բացվում հատուկ ծորաններով՝ ցելոմոդուկտներով։ Կատարում է հիմնականում հենարանային, ինչպես նաև սնուցողական, շնչառական, արտազատական, սեռական և այլ գործառույթներ։
Պահպանում է օրգանիզմի ներքին միջավայրի կենսաքիմիական կայունությունը։ Ցելոմը բնորոշ է բարձրակարգ առաջնաբերանավորներին (փափկամարմիններ, օղակավոր որդեր և այլն) և երկրորդաբերանավորներին (կիսաքորդավորներ, փշամորթներ, քորդավորներ)։
Փափկամորթների, ողնաշարավորների և մարդու մոտ ցելոմից առաջանում են սրտապարկը՝ պերիկարդը և որովայնային խոռոչը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցելոմ» հոդվածին։ |
|