Տրիկլինային համակարգ
Արտաքին տեսք
Տրիկլինային համակարգ (հունարեն՝, τρι-բարդ բառերում՝ երեք և χλίνω-թեքվել, թեքել), ստորին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է համաչափության առանցքների և հարթությունների բացակայությամբ։ Տրիկլինային համակարգին են պատկանում համաչափության 2 տեսակ (մոնոէդրային-1, պինակոիդային-1)։ Տրիկլինային համակարգի բյուրեղներին հատուկ է շեղանկյուն կոորդինատային համակարգը, որտեղ առանցքները համընկնում են բյուրեղի իրական կամ հնարավոր կողերի ուղղությունների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 101)։ |