Տիա (անգլ.՝ Tiya), քաղաքԵթովպիայի հարավային հատվածում։ 2005 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 3363 մարդ։ Տեղակայված է Հարավային Եթովպիայի ազգությունների մարզի Գուրագե գոտում (անգլ.՝ Gurage Zone)՝ Ադիս Աբեբայից դեպի հարավ` Օրոմիա շրջանի հետ սահմանին։
Քաղաքի մոտակայքում պահպանվել են 36 նախապատմական կոթողներ։ Տարիքն ու ծագումը հաստատված չեն։ Նրանք շատ նման են Ակսումի կոթողներին, որոնք նույնպես գտնվում են Եթովպիայում, բայց ավելի հին և ավելի բարձր են նրանցից։ Այդ կոթողները 1980 թվականից համարվում են Համաշխարհային ժառանգության հնագիտական օբյեկտ[1]։