Վրաստանի զինանշան
Մանրամասնություններ | |
---|---|
Կրիչ | Վրաստան |
Հաստատված | 2004 հոկտեմբերի 1 |
Թագ | Էրիսթավի |
Վահան | Սուրբ Գևորգ |
Վահանաբռնիչներ | Երկու առյուծներ |
Կարգախոս | «Ուժը միասնության մեջ է» |
Զինանշանի հեղինակ | Մամուկա Գոնգաձե |
Վրաստանի զինանշանը (საქართველოს სახელმწიფო გერბი, Սաքարթվելոս Սախելմծիփո Գերբի) համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշներից մեկը, ընդունվել է 2004 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն իրենից ներկայացնում է կարմիր վահան, որի վրա պատկերված է Սուրբ Գևորգը` օձը խոցելու տեսարանում։ Վահանը վերևից զարդարում է վրացական հայտնի միապետական տոհմերից Բագրատիոնի արքայական ոսկե թագը, որը բռնել են երկու ոսկե առյուծները։ Վահանի ներքևում գրված է հետևյալ նշանաբանը` «Ուժը միասնության մեջ է»։ Այս զինանշանը մասամբ ստեղծվել է վրացական Բագրատիոնի արքայական տան զինանշանի հիման վրա։
Զինանշանի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վրացական անկախ հանրապետությունը (1918 - 1921 թթ.) ուներ սեփական պետական խորհրդանիշներ։ Այս հանրապետության զինանշանը իրենից ներկայացնում էր յոթանկյուն աստղ՝ երիզված ոսկե զարդանկարով։ Կենտրոնում սուրբ Գեորգին է՝ ոսկյա սմբակավոր սպիտակ ձի հեծնած։ Աջ ձեռքում նա պահում է արծաթե ծայրով ոսկյա նիզակ, իսկ ձախում՝ վահան, սուրբ Գեորգիի գլխավերևում փայլում է ութանկյուն ոսկե խաչ։ Այստեղից ձախ՝ ամիսն է, աջ՝ արևը։ Ամսից և արևից ներքև տեղակայված են երկու ութանկյուն աստղեր։ Ներքևում՝ ձիու տակ, պատկերված է լեռնային գագաթ։ Զինանշանի հեղինակը ակադեմիկոս Եվգենի Լանսերն է։ 1991 թվականին անկախության վերականգնումից հետո կրկին ընդունվեց 1918 թվականի զինանշանը։ 2004 թվականին վերջինս փոխարինվեց ներկայիս, ժամանակակից զինանշանով։ | |
1921 թվականին Վրաստանում հաստատվել էր խորհրդային իշխանությունը։ 1921 թ.-ի փետրվարի 25-ին կազմավորվեց Վրացական ՍՍՀ-ն։ 1922 թ.-ին այն մտավ ԱՍՍՖՀ-ի կազմի մեջ։ Վրաստանի հին զինանշանը վերացվեց։ Վրացական ՍՍՀ-ի զինանշանը մասամբ պարունակում էր հին զինանշանից որոշ տարրեր (խոսքը վերաբերում էր երկու զինանշաններում էլ յոթանկյուն աստղի առկայությանը)։ |
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|