Վոդևիլ
Արտաքին տեսք
Վոդևիլ (ֆրանսերեն՝ vaudeville, Vau de Vire - Նորմանդիայում տեղանք, որտեղ ծնվել է այս ժանրը), դրամատիկական սեռի ժանր, կատակերգության տեսակ՝ գրավիչ ինտրինգով, խաղիկ-երգերով և պարերով թեթև պիես։
Որպես ինքնուրույն թատերական ժանր վոդևիլը ձևավորվեց ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ։ Հետագայում վոդևիլը դարձավ զվարճալի ժանր և տարածվեց Եվրոպայում։
Վոդևիլներ է գրել Գաբրիել Սունդուկյանը. «Գիշերվա սաբրը խեր է», «Օսկան Պետրովիչը էն կինքումը», «Եվ այլն կամ նոր Դիոգենես»[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ 232.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոդևիլ» հոդվածին։ |
|