Jump to content

Վիռումաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիռումաա
Võrumaa
flag of Võru County? Զինանշան


ԵրկիրԷստոնիա Էստոնիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԷստոնիա
ՎարչկենտրոնՎիռու
Խոշորագույն քաղաքՎիռու
Ամենաբարձր կետՍուուռ Մունամյագի
Հիմնական լեզուէստոներեն
Բնակչություն (2006)38480[1]
Խտություն16,7
Տարածք2305
Սահմանակցում էՊիլվամաա, Վալգամաա, Պեչորսկի շրջան, Սմիլտենեի շրջան և Ալուքսենեի շրջան
Ժամային գոտի+2
ISO 3166-2 կոդEE-86
Ավտոմոբիլային կոդV

Վիռումաա (էստ․՝ Võrumaa կամ Võru maakond), նահանգ Էստոնիայում, գտնվում է երկրի հարավարևելյան մասում։ Վարչական կենտրոնն է Վիռու քաղաքը։ Նահանգը կազմված է մեկ քաղաքից և 12 շրջաններից։

Այս տարածաշրջանը տարբեր ժամանակներում պատկանել է Լեհաստանին, Շվեդիային և Ռուսաստանին։ 1783 թվականին Եկատերինա II-ի հրամանով այստեղ ձևավորվել է նոր նահանգ, որը կոչվել է Վիրումաա, Վիրումիյզա կալվածքի անունով, իսկ հաջորդ տարվա ընթացքում հիմնադրվել է նահանգի մայրաքաղաքը։

Նահանգի հիմնական մասը գտնվում է Հաանյա բարձրավայրի տարածքում, որը երկրի ամենաբարձրադիր մասն է։ Այստեղ է գտնվում Խաանյա պարկը (17 հազ. հա), Կարուլա ազգային պարկը (10,3 հազ. հա) և Լուխասոո լանդշաֆտային արգելոցը (պահպանվող յուրօրինակ ճահճային զանգվածներ, 800 հա)։

Վիրումաա նահանգի տարածքում է գտնվում Էստոնիայի ամենահարավային կետը, Էստոնիայի և ամբողջ Մերձբալթիկայի ամենաբարձրադիր կետը (Սուուռ Մունամյագի սարը, 318 մ), ինչպես նաև երկրի ամենախորը լիճը՝ Ռիուգե-Սուուրյարվը (39 մ)։

Էստոներեն լեզվի տեղական բարբառը ունի հստակ տարբերություններ, և հետազոտողները այն առանձնացնում են, որպես առանձին Վիրուերեն լեզու։

Վարչական-տարածքային բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի կազմի մեջ են մտնում 2 քաղաք և 12 շրջան։

Քաղաքներ՝

Վիռու
Անցլա

Շրջաններ՝

Անցլա (էստ․՝ Antsla vald)
Հաանյա (էստ․՝ Haanja vald)
Լասվա (էստ․՝ Lasva vald)
Մեռեմյաե (էստ․՝ Meremäe vald)
Միսսո (էստ․՝ Misso vald)
Մինիստե (էստ․՝ Mõniste vald)
Ռիուգե (էստ․՝ Rõuge vald)
Սիմեռպալու (էստ․՝ Sõmerpalu vald)
Ուռվաստե (էստ․՝ Urvaste vald)
Վառստու (էստ․՝ Varstu vald)
Վասցելիինա (էստ․՝ Vastseliina vald)
Վիռու (էստ․՝ Võru vald)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիռումաա» հոդվածին։